Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Աշխատանք, արարում, սեր եւ միասնություն

Հայրենական արտադրության զարգացումը, տնտեսության առաջընթացի խթանումն օրախնդիր են Հայաստանի, հայ ժողովրդի համար

Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
v.sargsyan@hhpress.am


2020 թվականն արդեն մեկնարկել է, եւ սա այս տարվա մեր առաջին հանդիպումն է, սիրելի՛ ընթերցող։ Նման շատ հանդիպումներ դեռեւս առջեւում են, հանդիպումներ, որոնք, հավատացնում ենք, աչքի կընկնեն առանձնակի կարեւորությամբ, առանձնակի գույն ու նրբերանգով՝ պայմանավորված նաեւ այն հանգամանքով, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը դառնում է 30 տարեկան։ Այո՛, 2020—ը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության մայր թերթի համար, ինչը, բնականաբար, պատշաճորեն կարժանավորվի ողջ տարվա ընթացքում…
Տարին, անշուշտ, բովանդակային առումով հագեցած է լինելու, եթե նկատի ունենանք մի շարք արժանահիշատակ հոբելյաններ եւ կարեւոր իրադարձություններ եւս։ Անկախ այդ ամենից, հավատացած ենք, ամենակարեւորն ու գլխավորը եղել եւ մնալու է աշխատանքը, նորին մեծություն աշխատանքը, որի միջոցով էլ պիտի ջանանք հասնելու մեր նվիրական երազանքների, ցանկությունների ու նպատակների իրականացմանը։ Միանշանակ է այն, որ աշխատանքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի դրսեւորումը, առավել եւս մեր երկրի համար, վճռորոշ ու ճակատագրական նշանակություն ունի։ Հայրենական արտադրության զարգացումը, տնտեսության առաջընթացի խթանումն օրախնդիր են Հայաստանի, հայ ժողովրդի համար, ինչի գիտակցումով էլ պետք է առաջնորդվի յուրաքանչյուրը՝ բարձրաստիճան պաշտոնյայից մինչեւ շարքային քաղաքացի։
Պարզ ու անառարկելի ճշմարտություն է՝ լավ ապրելու համար պետք է տքնել եւ չարչարվել։ Եթե մարդն առավոտից երեկո պատրաստ չէ աշխատելու, ուրեմն վատ է ապրելու եւ միշտ նախանձելու է ուրիշին։ Այն փոփոխությունները, որոնց բոլորս սպասում ենք, հնարավոր են միայն ու միայն աշխատանքով։ Ընդ որում, բոլորիս մասնակցության ապահովմամբ եւ մեր ամենօրյա քրտնաջան, նվիրյալ աշխատանքով։ Կառավարության խնդիրը, թերեւս, ավելի շատ այդ աշխատանքը խրախուսելը պետք է լինի եւ իր քաղաքացու ինքնադրսեւորման համար հնարավորինս շատ նպաստավոր պայմաններ ստեղծելը։ Չի կարող, անշուշտ, լինել այնպես, որ տանը հանգիստ նստենք, եւ այդ փոփոխությունները գան մեր դուռը բախեն, մեր կյանքը բարելավեն։ Արդյունք կլինի միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուրն անի իր գործը, երբ մարդն աշխատի։ Միով բանիվ, լավ ապրելու միակ ճանապարհն աշխատելն է։
Սա մեր երկիրն է, մեր պետությունը, մեր ընդհանրական պատասխանատվությունը, ուստի մեղքն ուրիշի վրա բարդելու առիթ եւ աշխատանքից խուսափելու որեւէ արդարացում փնտրելն անիմաստ ու անօգուտ զբաղմունք է։ Ավելին, մեր աշխատանքով, մեր արդար քրտինքով պիտի կարողանանք ապացուցել աշխարհին, որ մեր ստեղծածն ու արտադրածն ամենալավը, ամենաորակյալն են։ Մեր բոլոր ձեռնարկումների հիմքում պետք է լինեն աշխատանքը, քրտինքը, հավատը…
Աշխատանքն ու արարումն, ինչ խոսք, անհնար են առանց սիրո ու հանդուրժողականության մթնոլորտի լիարժեք ապահովման։ Թեեւ այս առումով դեռեւս մտահոգվելու առիթ ունենք, սակայն դա եւս, հուսով ենք, ժամանակի ընթացքում տեղի կտա, եւ մեր հասարակության ներսում փոխադարձ հարգանքի, սիրո ու բարյացակամության ոգին կթեւածի՝ հավատով ու լավատեսությամբ ներշնչված։
Չէ՞ որ սերը ցանկացած հարցի պատասխանն է։ Սերն այն է, ինչի շնորհիվ մենք կանք։ Սերն ուժ է, որը կառավարում է Երկիր մոլորակը։ Կիսե՛նք մեր սերը եւ Հայոց աշխարհն ավելի լավը, ավելի գեղեցիկ դարձնենք։

09-01-2020





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO