Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Երեխաների ճակատներին մեխ են զարկել, խաչել են...»

Բացահայտումներ Հայոց ցեղասպանության մասին՝ Թումանյանի գրառումներից

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Բանասիրական գիտությունների դոկոր, պրոֆեսոր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Հովհաննես Թումանյանի՝ եղեռնի տարիների ինքնամոռաց սխրանքը հայ ժողովրդի պատմության անմոռաց էջերից է։ Գրողն իր աչքերով է տեսել համազգային աղետը։
1914–1915 թթ. երկու անգամ եղել է Արեւմտյան Հայաստանում՝ Կովկասյան ռազմաճակատում եւ սատարել ցեղասպանությանը զոհ դարձող, զարհուրանքների մեջ ապրող արեւմտահայությանը։ Ցեղասպանության տարիներին գրած իր հոդվածներում նույնպես Թումանյանը ներկայացնում է «Տաճկահայաստան կոչված դժոխքում» գազան—մարդու բարբարոսական զվարճությունների բազմաթիվ պատկերներ, որոնցից են. «Երեխաների ճակատներին մեխ են զարկել, խաչել են, կենդանի մարդկանց մարմնի զանազան մասեր կտրատել են, զանազան կերպ դասավորել, խաղեր են արել, մինչեւ կեսը դրել են պղինձն ու կեսից ներքեւ եփել, որ մյուս մասը կենդանի տեսնի ու զգա … կենդանի խորովել են։ Ծնողների առաջ երեխաներին են կոտորել, երեխաների առաջ՝ ծնողներին»։
«8 ամսվա ընթացքում (1914 թ. նոյեմբերից 1915 թ. հուլիս) Թումանյանը երկու անգամ ուղեւորվեց Արեւմտյան Հայաստան՝ Վասպուրական աշխարհ՝ պատերազմի գործողության թատերաբեմ՝ «ավերակների ու դիակների աշխարհ»՝ սատար կանգնելու հայ զինվորին, խանդավառելու ու ոգեւորելու նրան, փրկելու հայ կամավորի պատիվը»,–նշում է Ս. Հովհաննիսյանը եւ մեջբերում Արծափի գրառումներից. «Կանանց բռնաբարություններ անխտիր... կատարվել է սոսկալի չափով, նահանջելիս համիդիականները, այնուհետեւ կազակները, մինչեւ այժմ, ապա անխտիր բոլոր թալանչիները։ Խաչատուրը ասում է՝ աչքովս տեսա, նշանավոր մարդկանց կանայք Մոսունում ուղղակի ընկած էին ու չէին կարողանում վեր կենալ, էնքան բռնաբարել էին իրար ետեւից, ամենաքիչը մի 40 հոգի. Դիադինում գիշերը կանանց ճիչեր էին լսվում։ Իսկ հայերի տներում միասին քնում են զինվորներն ու կոզակները տանցոց հետ։ Եվ լիքն են բոլոր գյուղերը»։
Արծափում բոլոր տները պատերի միջոցով գաղտնի հաղորդակցություն ունեին միմյանց հետ, վտանգի ժամանակ միմյանց զգուշացնելու նպատակով. «Ամբողջ գիշեր փախած քրդերի շները սաստիկ ցավալի ոռնում էին դատարկ դռներին ու կտուրներին»։ 3 անգամ թալանված մի եկեղեցի, ուր մնացել էր միայն Աստվածածինը՝ Հիսուսը գրկին։ Բանաստեղծը գրում է. «Իջանք, գնացինք եկեղեցի։ Եկեղեցին գյուղի վերեւ խղճուկ, մերկ, ոչինչ չունի, ոչ վարագույր, ոչ սկիհ, ոչ մոմակալ, ոչ գիրք, մերկ միանգամայն։ Պատմեցին, որ երեք անգամ կողոպտել են. ամեն բան տարել, մինչեւ անգամ սեղանի տախտակները... Սաստիկ հուզիչ էր էս գյուղում ու էս եկեղեցում։ Եվ չոքեցինք կիսավեր եկեղեցում, կիսամերկ ժողովրդի հետ, թալանված սեղանի առջեւ ու թալանված քահանաները սկսեցին երգել «Ապավինեցաք ի խաչ քո Քրիստոս»…Ամենիս էլ թվաց, թե առաջին անգամ եղանք թյուրքահայ գյուղում…»։
Գրականագետի խոսքով՝ Թումանյանը գրի է առել թուրքերի կամ քրդերի՝ պատերազմի ընթացքում հայերին օգնելու օրինակներ. «Թերեւս նրա օրագրային գրառումներից ամենասարսափելին հուլիսի 29—ին Իգդիրում կատարվածն էր։ Բանաստեղծը վկայում է. «Թուրքերն ու քրդերը հայ գյուղերում կոտորելիս ամեն մի տեղ մի ձեւ են մտածել — մի տեղ խաչել են ու խփել կամ խորովել — ինչպես Գործոթ ու Տիրամերիկ, մի տեղ փորերը ճղել են ու աղիքներով զանազան խաղեր հորինել — վզներով ոտներով փաթաթել են — մի տեղ մորթոտել են, մի այլ տեղ գետն են ածել կապած (Աբաղա, Բերկրու կամուրջը), մի այլ տեղ (Խնձորկեն) (100 տնից ավելի) բոլորին՝ երեխաներին ու կանանց կախել են իրենց տներում օճորքների գերաններից (տղամարդկանց ձորումն են կոտորել)»։
Բանաստեղծի հետագա գրառումները վկայում են՝ Բիթլիսում 7 տարեկան երեխաներին ստիպել են իրենց իսկ գերեզմանները փորել եւ բոլորին կենդանի թաղել… Դատվանում ու նրա շրջակայքում «ցորենի հորերը դատարկել են, ժողովրդին ածել մեջը, ծածկել»։ Այս ուղեւորությունից ստացած իր տպավորությունները, Ս. Հովհաննիսյանի հիշատակմամբ, Թումանյանը արտահայտում է «Ավերակների ու դիակների աշխարհում» հոդվածում։ «Որտեղ հասցրել են՝ կոտորել են հայերի, գլխավորապես տղամարդկանց, ու հետները տարել գեղեցիկ կանանց, եւ եթե ժամանակ են ունեցել, ռուսական բանակի ու հայ կամավորների սարսափը շատ մոտ չի եղել, բարբարոսական զվարճություններ են հորինել»։
Լեոն գրում է. «Թումանյանն այդ դժոխքի մեջ էր, գործում էր, բարեբախտաբար չէր գժվում...»։
Շարունակելի

09-01-2020





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO