Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԱՇԽԱՐՀ


Իրանական ԶԼՄ-ների արձագանքը

Հայաստանին մեղադրող շինծու տեղեկության վերաբերյալ

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Ադրբեջանական ԶԼՄ-ներում լայն տարածում գտած «Դիանա Հարությունյանի» զրպարտությունը լայն արձագանք է գտել նաեւ Իրանի ԶԼՄ—ներում, մանավանդ որ դա տարածում էին նաեւ Բաքվի ու Թուրքիայի համաթուրքականության քարոզների ներքո գտնվող Իրանի թուրքախոսները։
Իրանական ԶԼՄ—ներում առավելապես քննադատաբար են անդրադարձել Բաքվի տարածած հերյուրանքներին, մատնանշել են այդ երկրում տիրող հակահայ տրամադրությունները, երբեմն նաեւ Հայաստանի կողմից հերքում հրապարակելու ուշացումից դգոհություն արտահայտել։ Ավելին, ի պատասխան՝ քննդատական վերլուծականներ ու թղթակցություններ են հասցեագրել ադրբեջանական ԶԼՄ—ներին, կատարվածի առնչությամբ հրապարակումներին։ Նախ անդրադառնանք «Մաշրեղ» լրատվական գործակալության «Ադրբեջանի ԶԼՄ—ի կասկածելի լուրերի վարագույրի հետեւում» վերնագրով վերլուծականին, որտեղ համապարփակ եւ ճշմարտացի գնահատականներ են տրվել նաեւ Ադրբեջանում տիրող հայատյացությանը։
«Մաշրեղը» գրել է, թե զորավար Սոլեյմանիի վրա հարձակման առիթով ադրբեջանական ԶԼՄ—ներում մեծ արագությամբ տարածվեցին ԱՄՆ նախագահ Թրամփի եւ այլ պաշտոնյաների տեսակետներն առ այն, որ դա եղել է «կանխարգելման միջոցառում»։ «Մաշրեղը» միաժամանակ նշում է, որ շիա կրոնական կազմակերպությունները եւ հոգեւորականները, հայտարարություններ հրապարակելով, Սոլեյմանիին իսլամի զորավար են անվանել, իսկ ակտիվիստները սոցցանցերում նրանով հպարտացել են։ Ուստի թուրքամետներն ու համաթյուրքականները, նման զարգացումներին հակազդելու նպատակով, հունվարի 4—ին հրապարակեցին կեղծ լուր՝ իբր թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ առիթով շնորհավորել է Թրամփին։ Այսպիսով, ջանքեր են գործադրել, որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղեն դեպի հայ—իրանական փոխհարաբերությունները, ինչը մշտական պատրվակ է հակաիրանական քարոզչության համար։
«Մաշրեղը» նշել է, թե, ցավոք, Ադրբեջանում տարածված խիստ հակահայ մթնոլորտի ազդեցության ներքո շիական կենտրոններն ու ակտիվիստները, ինչպես եւ Ադրբեջանի քարոզչության ազդեցության տակ գտնվող իրանցի թուրքամետները լրատվական եւ սոցցանցերում լայնորեն տարածել են Ադրբեջանի գաղտնի ծառայությունների հորինած այդ լուրը։ «Մաշրեղը» շարունակել է, թե, ցավոք, հայկական կողմի հերքման ուշացումն ադրբեջանական ԶԼՄ—ների համար ոգեշնչման առիթ դարձավ, ընդհուպ որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե Պակիստանի վարչապետ Օմրան Խանը Իրանին նախազգուշացրել է հայերի դավաճանության եւ այն մասին, թե Հայաստանն Իրան—ԱՄՆ հակասություններում Իրանին մեջքից դաշունահարում է։ Դրան զուգահեռ, ձգտելով զորավար Սոլեյմանիին նեկայացնել որպես բացասական կերպար, շեշտը դրել են ԱՄՆ—ի տարածած վարկածի վրա՝ «կանխարգելիչ» քայլ լինելու մասին։
Վերլուծականում շեշտվել է նաեւ, որ Բաքվի որոշ ԶԼՄ—ներ, այդ թվում՝ «oxu24» կայքը, Սոլեյմանիին մեղադրել են Իրանի ադրբեջանցիներին սպանելու, կտտանքի ենթարկելու մեջ։ Ապա անդրադառնալով նաեւ Ադրբեջանի ընդդիմության տեսակետներին, նշելով, թե այն լիովին համընկնում է պաշտոնական տեսակետին, մեջբերել է «Ազգային ճակատի» առաջնորդ Ալի Քյարիմլիի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ խիստ կարեւորվում է միայն ադրբեջանականությունը, հանուն որի կարելի է սպանել ու մեռնել, մնացածը՝ կրոնը, ցեղը, գաղափարախոսությունը, առ ոչինչ են։ «Մաշրեղը» ընդգծում է նաեւ, որ ադրբեջանական ԶԼՄ—ներում հրապարակվել են բազում վերլուծականներ ու թղթակցություններ, որոնցում սարսափ է տարածվում Իրանի զայրութագին հակազդեցության առնչությամբ՝ նախազգուշացնելով պատերազմի, դրանից Ադրբեջանի համար բխող հնարավոր վտանգների ու վնասների մասին։
Իսկ www.anaj.ir կայքում Ամիր Ֆաթեմիի «Արդյոք Փաշինյանի շնորհավորանքը Թրամփին զորավար Սոլեյմանիի ահաբեկչության առիթով համապատասխանու՞մ էր իրականությանը» թղթակցությունում, որը լույս է տեսել հունվարի 4—ին, նշվել է, թե Ադրբեջանի ազգայնականները գեներալ Սոլեյմանիի ահաբեկչության լուրը հրապարակելով, ձգտել են նրան բացասական ներկայացնել, քանի որ, ըստ երեւույթին, չէին կարող իրենց հրճվանքն արտահայտել նրա նահատակության առիթով։ Ֆաթեմին շեշտել է, որ զորավարին սեւացնելու նպատակով ադրբեջանիցի ազգայնականները շարունակաբար տարբեր կայքերում ի ցույց էին դնում նրա ելույթի մի տեսահոլովակ, որտեղ նա ասում է. «Իրանն ու նրա անվտանգությունը ո՞ր երկրի հետ եք համեմատում, Թուրքիայի՞», եւ շահարկում «Թուրքիայի հետ» բառակապակցությունը։
Ապա հեղինակը շեշտում է, որ այս առիթով Բաքվի ազգայնականներն առավելապես մեծ թվով նյութեր են հրապարակել ոմն «Դիանա Հարությունյանի» խիստ կասկածելի գրառումից «Թվիթերում» ու «Ինստագրամում», որտեղ նման մարդ չկա։ Սակայն ադրբեջանական կայքերը լեցուն դարձան այդ թեմայով նյութերով. «Հայաստանը դավաճանել է Թեհրանին», «Փաշինյանը շնորհավորել է Թրամփին», «Փաշինյանը հաստատել է գեներալի սպանությունը» եւ այլն։ Թղթակցությունում շեշտվում է, որ Ադրբեջանը Հայաստանին հարեւան երկրների աչքում սեւացնելու որեւէ առիթ բաց չի թողնում։ Ֆաթիմին նշում է նաեւ, թե, ցավոք, նրանց գործակալներն Իրանում, հաշվի չառնելով տեղեկատվության ճիշտ ու սխալ լինելը, պառակտում են հասարակությունը։ «Iranonline» կայքը եւս «Զորավար Սոլեյմանիի ահաբկչության առիթով շնորհավորելու ասեկոսեներ» վերնագրով այդօրինակ բովանդակությամբ թղթակցություն է հրապարակել, որտեղ եւս անդրադարձ է եղել Ադրբեջանում հակահայ տրամադրություններին ու շինծու լուրեր տարածելու հարցին։
Սակայն իրանական ԶԼՄ—ներում առավել լայն արձագանք են գտել ՀՀ վարչապետ Փաշինյանի հերքումը եւ «խոսքի ազատության» չարաշահման աղաղակող փաստը։ Նրա ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ հրապարակվել է բազմաթիվ օրաթերթերում, լրատվական գործակալությունների կայքերում։ Հարցին անդրադարձել է նաեւ հայտնի «ISNA» գործակալությունը, որը ներկայացրել է շինծու տեղեկության աղբյուրը։

09-01-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO