Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2020
ԱՇԽԱՐՀ


Միջին Արեւելքում լարվածությունը պահպանվում է

Այս համատեքստում չեն բացառվում նաեւ ԱՄՆ-Իրան բանակցությունները

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

Հունվարի 7-ին Իրանի հեղափոխության պահապան գվարդիայի «Ղոդս» (Երուսաղեմ) ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դին բազմահազարանոց հուղարկավորների մասնակցությամբ հողին հանձնվեց երկրի հարավարեւելյան հատվածում գտնվող հայրենի Քերման քաղաքում։
Ինչպես հայտնել է երկրի շտապօգնության տնօրեն Հոսեյն Քոլիվանդը, մասնակիցների գերկուտակման ու հրմշտոցի հետեւանքով 35 մարդ զոհվել եւ 48—ը վիրավորվել է։ Բացի այդ, հունվարի 4—6—ը, համապատասխանաբար, հուղարկավորության արարողություններ են տեղի ունեցել Իրաքում, ապա Իրանի Ղոմ, Ահվազ քաղաքներում եւ Թեհրանում։ Հունվարի 3—ին գեներալը Բաղդադի օդանավակայանի մատույցներում զոհվել է Իրաքում՝ ԱՄՆ զորքերի «Կապույտ ամպրոպ» գործողությունների թիրախ դառնալով։ Սոլեյմանին ոչ միայն հմուտ զինվորական էր, այլեւ, ինչպես խոստովանում են նաեւ արեւմուտքում, հզոր ռազմավար էր, որն ընդգրկվել էր ԱՄՆ—ի ահաբեկիչների ցուցակում։ ԱՄՆ—ն այդ գործողությունը գնահատում է կանխարգելիչ՝ շեշտելով, թե Սոլեյմանին սպառնալից ծրագրեր էր մշակել ամերիկացիների դեմ։
«Կապույտ ամպրոպը», թերեւս, անվանը համապատասխան արձագանք ունեցավ տարածաշրջանում ու ողջ աշխարհում։ ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում, քննադատաբար վերաբերվելով Սոլեյմանիի գործունեությանը, միաժամանակ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ։ Սակայն նման դիրքորոշումը արժանացել է ԱՄՆ դժգոհությանը։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, քննադատելով, նշել է, թե եվրոպացիները չեն արդարացրել ԱՄՆ—ի հույսերը եւ շեշտել, որ ֆրանսիացիները, գերմանացիներն ու բրիտանացիները պետք է հասկանան՝ այն, ինչ անում են ամերիկացիները, դրանով փրկում են նաեւ եվրոպացիներին։ Բայց եւ այնպես Պոմպեոն հավելել է, որ եվրոպացի գործընկերների հետ հեռախոսացրույցը կառուցողական է եղել։ Հատկանշական է նաեւ, որ Թեհրանը պաշտոնապես քննադատել է Գերմանիայի դիրքորոշումը՝ նշելով, թե այն կողմնակալ է եւ անտեսվել է Սոլեյմանիի նշանակալից դերը «Իսլամական խալիֆայության» դեմ պայքարում, որը լուրջ սպառնալիք էր հազարավոր եվրոպացիների կյանքի համար։
Ինչ վերաբերում է Իրանի հարեւան երկրներին, ապա, Իրաքը նախագահի, վարչապետի պաշտոնակատարի եւ խորհրդարանի խոսնակի մակարդակով դատապարտել է, իսկ ավելի ուշ այդ երկրի խորհրդարանը հաստատել է մի բանաձեւ, որով օտարերկրյա ուժերին արգելում է Իրաքի օդային, ջրային ու ցամաքային տարածքներից օգտվելը եւ պահանջել է անհապաղ ԱՄՆ զորքերի դուրս բերումն այդ երկրից։ Սակայն բանաձեւն օրենքի ուժ չունի՝ իրականացումը կառավարության համար պարտադիր չէ։ Այլ կերպ ասած՝ այն, թերեւս, կանաչ լույս է կառավարության համար, եթե այդպիսի նպատակ ունենա։ Ներկա դրությամբ շուրջ 5000 ամերիկացի զինվորական կա Իրաքում, որոնց պարտականություններից են այդ երկրի բանակի ուսուցանումը եւ ահաբեկիչների դեմ պայքարը, որոնք դադարեցվել են։ Նշենք, որ խոսքը վերաբերում է օտարերկրյա բոլոր ուժերին, այդ թվում՝ Թուրքիայի եւ հակադաիշական կոալիցիայի երկրների։ Մյուս կողմից, առկա է ԱՄՆ—Իրաք անվտանգության պայմանագիր, որին նման պահանջը, ըստ մասնագետների, հակասում է։ Հետեւաբար, եթե Բաղդադը իրականացնի բանաձեւը, ապա հարկադրված կլինի հսկայական տուգանքներ վճարել։ Բացի այդ, ԱՄՆ նախագահն արդեն Իրաքին սպառնացել է սահմանափակումներով, եթե քայլ կատարի այդ ուղղությամբ, այնպես որ, դա տեսանելի ապագայում իրականանալի չէ։
Իրանի 15 հարեւաններից այն երկրները, որոնք թե՛ Իրանի եւ թե՛ ԱՄՆ—ի հետ սերտ հարաբերություններ ունեն, հիմնականում կողմերին զսպվածության կոչ են արել, կարեւորել դիվանագիտական քայլերը՝ տարածաշրջանում լարվածության թուլացման հարցում։ Հայաստանը, ճիշտ դիրքորոշում որդեգրելով, հունվարի 3—ին հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով տարածաշրջանում լարվածության մեծացման առնչությամբ, կարեւորելով քաղաքական լուծումները։ Պարսից ծոցի արաբական երկրները եւս կողմերին զսպվածության կոչ են արել՝ հանուն միջինարեւելյան տարածաշրջանի կայունության։ Բացի այդ, Սաուդյան Արաբիայի արքա Մալեք Սալմանն Իրաքի նախագահ Բրահամ Սալիհի հետ հեռախոսազրույցում պահանջել է լարվածությունը թուլացնելու միջոցառումներ ձեռնարկել եւ քայլեր կատարել այն տարածաշրջանում չտարածելու ուղղությամբ։ Նման դիրքորոշումը եւս վկայում է, թե որքան վտանգավոր եւ անկանխատեսելի իրավիճակում է Միջին Արեւելքը։ Այստեղ զարգացումները կարող են վերածվել լուրջ բախումների։
Թուրքիան նախագահի մակարդակով առաջինն է ցավակցել Իրանի ղեկավարությանը եւ ավելի ուշ նաեւ միջնորդության առաջարկ արել, ինչը Թեհրանի կողմից, թերեւս, անպատասխան կմնա՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Այնուհետեւ Էրդողանը թուրքական «CNN» հեռուստատեսությանը տված հարցազրույցում շեշտել է, որ ԱՄՆ ահաբեկչական քայլը մի այլ երկրի բարձրաստիճան հրամանատարի հանդեպ անպատասխան չի մնալու։ Բացի այդ, նա հեռախոսազրույց է ունեցել նաեւ նախագահ Ռոհանիի, իսկ ԱԳ նախարար Չաուշօղլուն իր պաշտոնակցի՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Ինչպես նշել ենք, Իրանը հաստատակամ է պատասխան քայլի հարցում, որն ուղղված կլինի ամերիկյան զինվորականների դեմ։ Սակայն Թուրքիայի նման դիրքորոշումից կարելի է ենթադրել, որ խրախուսում է այդ քայլը, ըստ երեւույթին, պղտոր ջրում ձուկ որսալու ակնկալիքով՝ տարածաշրջանում համաթյուրքական նպատակներին հասնելու, առաջատար դիրք գրավելու համար։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պետք է նշել, որ միայն հունվարի 4—ի երեկոյան է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց ունեցել իրանցի պաշտոնակցի հետ, ինչի մասին իրանական ԶԼՄ—ները, այդ թվում՝ պաշտոնական «IRNA» գործակալությունը, գրել են, որ քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային փոխհարաբերությունների հարցեր։ Սակայն իրանական ԶԼՄ—ները կարեւորել են Իրանում այդ երկրի դեսպանի մասնակցությունը հուղարկավորությանը, ադրբեջանական տարբեր կազմակերպությունների եւ այդ երկրի ԶԼՄ—ների արձագանքները տեղի ունեցածի վերաբերյալ, ինչից կարելի է ենթադրել, որ պաշտոնական Բաքվի դիրքորոշումն առնվազն հստակ չի եղել։
Իրանի եւ ԱՄՆ—ի փոխադարձ սպառնալիքները շարունակվում են, իսկ փորձագետները կարծիք են հայտնում, թե ինչպիսին է լինելու Իրանի պատասխան քայլը։ Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, նրանք գրեթե միահամուռ նշում են, որ դա տեղի է ունենալու տարածաշրջանի եւ դրանից դուրս որեւէ երկրում, մասնավորապես՝ Իրաքում, որտեղ ամերիկյան զորքերը տեղակայված են բազմաթիվ ռազմաբազաներում։ Այլ կերպ ասած՝ ենթադրելի է, որ Իրաքի դաշնակից Իրանի ու ԱՄՆ—ի միջնորդավորված բախումների հավանական ռազմադաշտ կդառնա Իրաքը, որտեղ իրանամետ ուժերը մեծ թիվ են կազմում, որոնք դեմ են ԱՄՆ—ի ռազմական ներկայությանը։ Այսուհանդերձ, տարածաշրջանում զարգացումների անորոշությունը պահպանվում է, որոնք կարող են տարբեր ընթացք ունենալ, անգամ չեն բացառվում ԱՄՆ—Իրան բանակցությունները։

09-01-2020





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO