Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հորդորակ

Վ ածանցով սխալ բայաձեւեր կազմելու եւ գործածելու մասին

Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս գործողություն, որը ենթական կրում է իր վրա։ Կազմվում են միայն ներգործական սեռի բայերից, որոնց ավելանում է Վ ածանցը, ինչպես՝ գնահատել - գնահատվել, հրավիրել — հրավիրվել։ Հասկանալի է, Վ ածանց կարող են ստանալ ոչ բոլոր բայերը, սակայն որոշ դեպքերում մենք դա նրանց «պարտադրում ենք»՝ կազմելով սխալ ձեւեր կամ սխալ գործածելով։ Օրինակ՝ «խնդրել» բայից կազմվող խնդրվել—ը հաճախ տեսնում ենք զանազան գրություններում՝ «Խնդրվում է չծխել», ժողովների ժամանակ բարձրախոսով «խնդրվում է անցնել դահլիճ», հասարակական վայրերում «խնդրվում է չաղտոտել»։ Այս բոլոր դեպքերում պետք է ասել (գրել). «Խնդրում ենք չծխել», «Խնդրում ենք (եմ) անցնել դահլիճ», «Խնդրում ենք չաղտոտել»։
Սխալներ հանդիպում են նաեւ «սպասել» եւ «սպասվել» բառերի գործածության ժամանակ։ Ոմանք չեն կողմնորոշվում, թե ո՛րն է ճիշտ. օրինակ՝ «Երիտասարդությանը սպասո՞ւմ է, թե՞ սպասվում է լավ ապագա», կամ «Առաջիկայում բնակչությանն սպասո՞ւմ են, թե՞ սպասվում են անակնկալներ»։
Բնականաբար, ճիշտ չեն «Հայաստանին սպասվում է լավ ապագա», «Բնակչությանն սպասվում են անակնկալներ» եւ համանման նախադասությունները, որովհետեւ ինչպես «Ուսուցչին սպասում են աշակերտները», կամ «Ուղեւորները սպասում են ավտոբուսի», այնպես էլ «Հայաստանին սպասում է լավ ապագա» կամ «Բնակչությանը սպասում են անակնկալներ»։
Կարող է հարց ծագել. իսկ սխալ չե՞ն, օրինակ, «Վաղը սպասվում է անձրեւ», «Հաջորդ շաբաթ սպասվում է ձյուն» եւ նման ձեւակերպումները, որոնք լսում ենք հաճախ։ Հակառակ որոշ առարկությունների՝ սրանք թերեւս կարելի է ճիշտ համարել, որովհետեւ հայերենն ընդունել է այս արտահայտությունները։
Սխալ կլիներ, եթե շեշտվեր, թե ո՛ւմ է սպասում անձրեւ, կամ թե ո՛ւմ է սպասում տաք եղանակ. «Վաղը մեզ անձրեւ է սպասվում», «Եկող ամիս երեւանցիներին սպասվում է տաք եղանակ» եւ այլն։
Բոլորովին ցանկալի չէ, սակայն, այս արտահայտությունները չարաշահելը, ասելիքը միշտ նույն կաղապարով ներկայացնելը։ Այդ ամենը կարելի է շարադրել նաեւ այլ կերպ՝ գործածելով հոմանիշ բառեր։ Օրինակ՝ «Կանխատեսվել է անձրեւ (ձյուն)», կամ՝ «Ըստ օդերեւութաբանների կանխատեսման՝ առաջիկա օրերին կլինեն տեղումներ»։ Կամ՝ «Վաղը ձյուն է ակնկալվում» եւ այլն…
Անդրադառնանք նաեւ «տուժվել» բայի գործածությանը։ Սխալների պատճառով, օրինակ, մենք տուժո՞ւմ ենք, թե՞ տուժվում։
Թեեւ ժամանակակից հայերենի բառարաններում արձանագրված է նաեւ տուժվել—ը, սակայն ներկայումս միակ ճիշտ եւ կանոնական ձեւը տուժել—ն է (Վ—ն ավելորդ է, քանի որ Վ ածանց կարող են ստանալ միայն ներգործական սեռի բայերը, իսկ տուժել—ը չեզոք է)։
Հիշեցնենք նաեւ, որ սխալ է «քծնել» բայից կազմված քծնվել—ը, որը տարածված է հատկապես բանավոր խոսքում։ Կրկնենք. քծնել—ը չեզոք բայ է, Վ չի կարող ստանալ։
Անդրադառնանք եւս մի սխալի, որը հաճախ է հանդիպում հատկապես պատգամավորների, պաշտոնյաների խոսքում։ «Կրկնվեմ մեկ անգամ եւս», «Ես նորից կրկնվեմ», «Պետք է դարձյալ կրկնվեմ» եւ այս կարգի այլ արտահայտություններ ճիշտ չեն, քանի որ այս եւ նման դեպքերում կրկնել—ը Վ չի ստանում, կրավորական չի դառնում. մեր լեզվատրամաբանությամբ անձը կրկնում է ասածը, ոչ թե ինքն իրեն։ Ուրեմն հիշենք ու այսուհետեւ նորից, դարձյալ կամ մեկ անգամ եւս ոչ թե կրկնվենք, այլ միայն եւ միայն կրկնենք։
Նույն տրամաբանությամբ՝ սխալ է նաեւ խոստովանվել—ը։ Այստեղ եւս չկա Վ—ի կարիքը։ Մեր մեղքը, հանցանքը կամ զանցանքը ինքներս մեզ կամ թե ուրիշի խոստովանում ենք, այլ ոչ խոստովանվում։ Թերեւս մեր սխալները խոստովանելով էլ պայմանավորվենք այսուհետեւ ոչ թե իրար զանգվել, այլ բացառապես զանգել։ Հարկ եղած դեպքում՝ վիճել, ոչ թե վիճվել։ Եվ ամեն դատարկ բանի համար չնեղսրտել...
Հիմք ընդունելով ասվածը՝
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
նկատի ունենալ լեզվական նշված օրինաչափությունները եւ Վ ածանցով բայերը ճիշտ ձեւով գործածել ճիշտ տեղում։
Լեզվի կոմիտե

10-01-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO