Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ԼՂՀ


Տղերքը բանակ են գնում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Մարտունու հուշահամալիրը, որտեղ ննջում են արցախյան ազատամարտում զոհված քաջորդիները, վերստին մարդաշատ էր։ Ավանդույթի համաձայն, ծնողներն ու հարազատներն այստեղից են պաշտպանության բանակի շարքերը ճանապարհում զինակոչիկներին։ Ճամփում են զինվորական նվագախմբի խրոխտ քայլերգով, զուռնա—դհոլի նվագակցությամբ եւ, իհարկե, միասնական շուրջպարով...
Զինկոմիսարիատի ներկայացուցչի հրահանգով զորակոչիկները շարվում են հանդիսավոր արարողության առիթով, եւ տերունական աղոթք հնչեցնելով՝ բարձրաձայնում հայրենիքին անմնացորդ ծառայելու, ավագ սերնդի ավանդույթները պատվով շարունակելու իրենց պատրաստակամության մասին։ Ապա ծաղիկներ են խոնարհվում նահատակվածների շիրիմներին։ Տղաներին ողջունում, անփորձանք, բարի ծառայություն են մաղթում շրջանային ու քաղաքային իշխանությունների, հոգեւոր դասի ներկայացուցիչները։ Թորգոմ սարկավագն ասում է, որ մինչեւ հանդիսավոր արարողությունը նորակոչիկները Մարտունու Սուրբ Ներսես եկեղեցում մեկական մոմ են վառել՝ անփորձանք ծառայության համար, «որպեսզի Տերն իր ամենակարող աջի հովանու ներքո քաջալերի, շահի ու պահպանի հայոց սահմանները հսկող զինվորներին»։
Ազնիվ տատն իր հինգերորդ թոռանն է հայոց բանակ ճանապարհում՝ օրհնանքի խոսքերը շուրթերին։ Չնայած պատկառելի տարիքին՝ սիրով ու ոգեւորությամբ միանում է շուրջպար բռնած երիտասարդներին եւ խանդավառում նրանց։ Նա խաղաղություն, բարեհաջող ծառայություն է մաղթում բոլոր զինակոչիկներին, հորդորում կարգապահ ու մարտունակ զինվոր լինել եւ անառիկ պահել երկրի սահմանները, «Ավոյի պես սիրել ու պաշտել հայրենիքը»։
ՊԲ սպա Ռոբերտ Վանյանը, ով որպես կամավորական, առաջիններից մեկն է զինվորագրվել արցախյան ազատամարտին, կռվել Ավոյի գլխավորած պաշտպանական գնդում, անցել փորձությունների միջով եւ ոչ քիչ դառնություններ կրել՝ պատերազմում կորցնելով ընկերներին ու հարազատներին, վստահեցնում է, որ «այսօր պատիվ է ծառայել հայոց բանակի շարքերում, որը տարածաշրջանում ամենամարտունակներից է եւ ամենավճռական պահերին բազմիցս է ապացուցել իր ուժը»։ Նա իր հերթին զինծառայության մեկնող որդուն եւ ընկերներին պատգամեց խիզախ լինել, «պատվով կատարել զինվորական պարտքը եւ տուն վերադառնալ հպարտ կեցվածքով»։
Հանդիսավոր միջոցառումն ավարտվում է ուրախ երգ ու պարով։

10-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO