Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հայկական ակումբները պատրաստվում են

Կան ուշագրավ համալրումներ

Փետրվարի 28-ին վերսկսվող Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանն են պատրաստվում մրցաշարին մասնակցող ակումբները։ Աշնանային խաղաշրջանի արդյունքներով առաջին 6 տեղերը զբաղեցրած թիմերը շարունակելու են պայքարը երկրի չեմպիոնի կոչման համար։ Մինչ այդ մեր հավաքականի երկու խաղացողներ փորձում են հաստատվել Ղազախստանում։
Հայաստանի առաջնության աշնանային հատվածն առաջին տեղում ավարտած «Լոռին» դեռ չի վերսկսել մարզումները։ Վանաձորցիներին առնչվող առայժմ միակ տեղեկությունն այն մասին է, որ ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը վրացի կիսապաշտպան Լեւան Մատչարաշվիլու հետ։ Նա Հայաստան էր տեղափոխվել անցյալ տարվա օգոստոսին եւ 11 խաղում դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։
Երկրի անցյալ տարվա չեմպիոն «Արարատ Արմենիան» սկսել է մարզվել հունվարի 7—ից՝ մինչ այդ հասցնելով նշել իր գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի 46 եւ առաջատար խաղացողներից Պետրոս Ադամյանի 24—ամյակը։ Հիշեցնենք, որ Ամանորից անմիջապես առաջ ակումբը համալրել էր Հայաստանի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին ազդարարած բրազիլացի Մարկոսը։
Նոր տարին նոր գլխավոր մարզչով է սկսում Երեւանի «Արարատը», որի ղեկը ստանձնել է ԽՍՀՄ եւ Ռուսաստանի հավաքականների նախկին հարձակվող Իգոր Կոլիվանովը։ Նա անցյալ տարի մարզում էր Մոսկվայի «Տորպեդոն», իսկ մարզչական ամենամեծ նվաճումը գրանցել է 2006 թ., երբ Ռուսաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը նրա ղեկավարությամբ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Նրան օգնելու է 1988 թ. օլիմպիական չեմպիոն Վիկտոր Լոսեւը։ 51—ամյա ռուսաստանցու եւ նրա 60—ամյա օգնականի հետ պայմանագրի մանրամասներն, իհարկե, չեն հաղորդվում, որովհետեւ Հայաստանում դա ընդունված չէ՝ գրեթե «պետական» գաղտնիք է։ Իսկ այդ ընթացքում ակումբի տնօրեն Վալերի Հովհաննիսյանը Բրազիլիայում փորձում է համալրում ընտրել թիմի համար։ Սպասվում է, որ «Արարատում» կներգրավվեն նաեւ խաղացողներ Ռուսաստանից։ Արարատցիները հավաքներ կանցկացնեն նաեւ Սոչիում եւ Կիպրոսում։
Գյումրիի «Շիրակը» հունվարի 7—ից ուսումնամարզական հավաք է անցկացնում իր ակադեմիայում։ Դրա շրջանակներում նախատեսված է 3 ստուգողական հանդիպում կազմակերպել։ Իսկ փետրվարին թիմը նախապատրաստությունը կշարունակի արտասահմանում։ Ի դեպ, ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը իր հարձակման առաջատարներից մեկի՝ իվուարցի կիսապաշտպան Մուսա Փոլ Բակայոկոյի հետ։ Այդ ֆուտբոլիստը 2017—ից 20 գոլ է խփել գյումրեցիների կազմում անցկացրած 82 խաղում։
Նոր մարզիչ ունի նաեւ «Փյունիկը», որի ղեկավարությունը գլխավորի պաշտոնը վստահել է անկախության շրջանում Հայաստանի ամենահայտնի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն։ Նրան օգնելու է մոսկվացի Սերգեյ Չիկիշեւը։ Այս դեպքում եւս պայմանագրի ժամկետային եւ ֆինանսական մանրամասների հրապարակման մասին խոսելն անիմաստ է։ Մարզչական կազմի մյուս անդամները մնացել են անփոփոխ՝ Ռոբերտ Արզումանյան (գլխավոր մարզչի օգնական), Հայկ Կիրակոսյան (դարպասապահների մարզիչ) եւ Չիրո Հոսեինի Վերդի (ֆիզպատրաստության մարզիչ)։
Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ հունվարի 8—ից նոր խաղաշրջանին է պատրաստվում նաեւ Երեւանի «Ուրարտուն», որը համալրումների մասին առայժմ չի հայտնում։
Առայժմ ներգրավող մարզումներ են անցկացնում «Գանձասար Կապանի» ֆուբոլիստները։ Ակումբը տեղեկացնում է, որ հունվարի 15—23—ը նախատեսված է ուսումնամարզական հավաք Երեւանի ֆուտբոլային ակադեմիայում։ Այն ուղեկցվելու է երեք ստուգողական հանդիպումներով։ Իսկ փետրվարի 8—ից թիմը մարզումները կշարունակի Իսպանիայում։
Նախամարզումային տրամադրություն է «Ալաշկերտում», որը դեռ չի հայտարարել պարապմունքները վերսկսելու օրը։ Հայաստանի առաջնության աշնանային հատվածում ամենից քիչ գոլ բաց թողած «Նոա» ակումբում նույնպես տակավին անդորր է։ Տոնական տրամադրությունը շարունակվում է նաեւ «Երեւան» ֆուտբոլային ակումբում։
Իսկ այդ ընթացքում «Արարատ Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը փորձում է հաստատվել ղազախական «Ժետիսու» ակումբում, որից, իր հերթին, պատրաստվում է Ալմաթիի «Կայրաթ» տեղափոխվել Կամո Հովհաննիսյանը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

10-01-2020





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO