Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Հայրենիք իմ, սեր իմ, իմ վիրավոր թռչուն...»

Վերնագրիս բանաստեղծական տողը ապրում է հիշողությանս մեջ՝ անկախ բանաստեղծությունից եւ հեղինակից, թեեւ հաստատապես գիտեմ հեղինակին, սակայն բանաստեղծությունը չգտնելու պատճառով չեմ համարձակվում պնդել, թե ով է՝ նրան գտնելու առաքելությունը թողնելով ընթերցողի հայեցողությանը, քանզի խնդիրը ո՛չ բանաստեղծությունն է, ո՛չ հեղինակը եւ ո՛չ էլ սիրո խոստովանությունը հայրենիքին եւ սիրո պոեզիան, այլ սերն ինքնին, թեեւ պոեզիան սերն ավելի է հարազատացնում, շոյում քիմքը, սակայն խնդիրն այսօր դա չէ, եւ մեր պոեզիան էլ հայրենիքի հանդեպ սիրո պակաս չի զգում, եւ մեզանից յուրաքանչյուրն էլ բանաստեղծական սիրո իր տողը կունենա շուրթերի վրա դողացող, եւ դարձյալ խնդիրը դա չէ, անգամ այն, որ մեր ապրումն ու հիշողությունը հայրենիքի մասին սիրո ու ցավի ամուր շաղախ են։
Ցավոք, մեր սերը հայրենիքի ու ամեն ինչի հանդեպ մնացել է լիրիկայի սահմաններում. չեմ ասի, թե լիովին, սակայն կարող եմ ասել, թերեւս, առանց վարանելու՝ զգալիորեն։ Մեր բառն ու գործը կարծես չեն սիրում ընկերանալ, ապրել մի ուղղությամբ. մենք սիրում ենք խոսել հանուրից, սակայն, ինչպես Սեւակը կասեր, սեփակա՛ն տաշտակի տերն ենք. չենք քաշվում խնդիրն ու տառապանքը թողնել հայրենիքին ու հայրենիքում եւ գնալ, հեռվում վայելել կյանքը, որ մերը չէ, մեր հիմնածն ու սարքածը չէ, սիրում ենք պատրաստին, մատուցածը... Մեծերը տառապում են, տառապում ու զրկանքներ են կրում հայրենիքում, նվիրվում—տալիս են՝ անկախ իրենց հանդեպ վերաբերմունքից ու շահից, քանզի մեծ են ու պատասխանատվության զգացումով հասունացած, եւ, ինչպես բազմաթիվ սերունդներ կրթած մեր դասախոսն էր ասում, փոքրիկ Լեւոնիկը կարող է ապրել ամենուր, բայց Լեւոն Ներսիսյանը պիտի ապրի Հայաստանում...
Լեւոն Ներսիսյանը ու նրա նման անհատները կարողանում էին ու կարողանում են լիրիկան վերածել գործի, իրական ապրումի, ինչն «արդարացնում» է հոգու ծուլությունը՝ դարձնելով նրան ժամանակավոր։ Անհասկանալի բան է կատարվում մարդու հետ, երբ սիրում է մի բան, բայց անում այլ բան, հակառակվում սեփական հոգուն ու կամքին, երբ լքում է այն, ինչ սիրում է, հանուն ինչի կարող է երդվել, եւ նորություն չէ ճամպրուկը գրկած հայի աշխարհով մեկ երազանք իրականացնելու ճամփորդությունը, որն այսօր, թերեւս, վերածվել է իդեա—ֆիքսի, ինչով առավել պարծենում են, քան վերլուծում ճամփորդության պտուղները՝ լավ կամ վատ, անում հետեւություն եւ նայում դեպի ներս, դեպի հոգու լիրիկան, ուր քնած է ամեն տեսակ սեր, այդ թվում եւ հայրենիքի։
Մտահոգիչ է, որ հայրենիքից դուրս «փող սարքողներից» ու բարեկեցիկ կյանքի պտուղները վայելողներից չափազանց քչերն են ջանք թափում իրենց տեսածն ու ապրածը, ձեռք բերած փորձը հայրենիքում ներդնելու համար՝ պատճառաբանելով դժվարություններն ու խոչընդոտները, սակայն մի՞թե որեւէ տեղ երբեւէ հաջողությունն ուղեկցվել է առանց խոչընդոտի ու դժվարության, առանց պայքարի ու զրկանքի, անգամ՝ առանց զոհերի...
Մենք այն ժողովուրդն ենք, ում վիճակված է ունենալ հայրենիք եւ ապրել այնտեղ, կերտել իր պատմությունը, կենցաղը, վարք ու բարքը, ունենալ պետական կառուցվածք, սերունդներին ժառանգել քաղաքակրթության արժեքները, հայրենիք, որն ունի աշխարհագրություն եւ հոգեւոր կերտվածք, եւ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է այդ արժեքների ու կերտվածքի պահպանության համար, իսկ հայրենիքից խռովելը ոչ այլ ինչ է, քան մանրահոգություն, առավել եւս՝ դավաճանելը հայրենի ու ազգային արժեքներին, արդեն իսկ հանցագործության ոլորտից է...
Հայրենիքը մեծ հաշվով Սեր է, եւ որեւէ մեկին չպետք է կաշկանդի նրա վիրավոր լինելու հանգամանքը, այլ յուրաքանչյուրի պարտականությունը պիտի լինի այն բժշկելու, խնամելու, ապրեցնելու առաքելությունը, եւ յուրաքանչյուրի համար տունդարձի, հայրենիքի ճանապարհային եղանակը միշտ պիտի լինի թռիչքային, ինչպես որ ամեն թռչունի համար չկա կաշկանդիչ որեւէ սահման, որ խանգարի նրան իր բույնը վերադառնալու...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

10-01-2020





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO