Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մարդկային ոգու խնդիրներով զբաղվող անհատի ողբերգությունը

Ամերիկյան երազանք. քաղաքականություն, իրականություն եւ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ամերիկային արվեստագետ պետք չէ։ Ամերիկան նրա համար դեռեւս տեղ չի գտել, նրա համար, ով փոխանակ իր համբավը օգտագործի օճառի կամ ծխախոտի առեւտրում, կամ ինքնահոսների, կամ գովազդի ավտոմեքենաները, ծովագնացությունները եւ առողջարանային հյուրանոցները կամ... ելույթ ունենա ռադիոյով եւ նկարահանվի շարժանկարներում, որտեղ շահույթ կբերի՝ արդարացնելով այն ուշադրությունը, որ նրան է հատկացվում—զբաղվում է միայն մարդկային ոգու խնդիրներով...»,–մահից վեց—յոթ տարի առաջ այդպես էր գրում 20—րդ դարի մեծագույն գրողնեից մեկը՝ Ու. Ֆոլկները, ամփոփելով այն մեծ գաղափարը, որ պարզ ու հասարակ անուն ուներ, երկրի մակնիշը կրող կոչում՝ ամերիկյան երազանք։ Ամերիկյան երազանքը կարծրատիպ է, որ ամերիկյան քաղաքացիների համար իդեալի դեր էր կատարում։ 19—20—րդ դարերում Ամերիկա ներգաղթողների համար Ազատության արձանը ԱՄՆ—ում առաջին բանն էր, որ նշանակում էր քաղաքական եւ անձնական ազատություն։ Այդ արձանը ամերիկյան երազանքի խորհրդանիշն է։ «Վիճակ է, որ ոչ միայն մարդուն թույլ է տալիս թագավոր դառնալ, այլեւ նրան թույլ չի տա, որ թագավոր դառնալու ցանկություն ունենա։ Նա անգամ չի կարող երազել այդ մասին, որ չափվի թագավորի հետ, որովհետեւ նա ազատված է թագավորից եւ նրա նմաններից. ազատ է ոչ միայն խորհրդանիշներից, այլեւ բռնապետական ցանկացած մոլեռանդ աստիճանակարգությունից…»,–այդպես էր գրում Ու. Ֆոլկները։
Անշուշտ, դա այն երազանքը չէր, որ սիբիրյան ազատ աքսորավայրերում կամ եվրոպական ընտիր առողջարաններում եւ կամ՝ կրեմլյան հաստաբեստ պատերի հետեւում հերյուրում էր ուելսյան երազողը կամ չեչոտ կինտոն՝ ուրվամոլությանը ցերեկային տեսանելիություն հաղորդելու եւ տեսանելի—մարդկայինը ուրվականի վերածելու ալքիմիկոսությամբ...
Հար եւ նման միեւնույն արտահայտությամբ երազում էին տարբեր աշխարհներ, որ միեւնույն աշխարհում տարբեր կենսակերպերի պաշտամունք ունեին, բայց առաջինը թանձրանում էր մեկ ու միակ՝ «մարդկային ոգու խնդիրներով զբաղվող» անհատի ողբերգությամբ, որ իրեն՝ արվեստագետին, դուրս էր շպրտում այդ ոգու կառամատույցից որպես ոչ ապավեն երազանք, իսկ երկրորդը՝ համարյա նույն մոգականությամբ իրեն էր հնազանդեցնում ոչ միայն ստեղծագործական յուրաքանչյուր տենչ, այլեւ մարդկային ամեն մի ճակատագիր։ Կարելի է տիպիկ ամերիկյան համարել, ավանդական—ամերիկյան, եթե ընդունենք, որ Մարկ Տվենը, իր թոմ—սոյերներով եւ հեքլբերի— ֆիններով, Ֆիցջերալդի, Հեմինգուեյի, Ֆոլկների, Սարոյանի, Բրեդբերիի գրական նախահայրն է, «մանկական անպաճույճ երգի պես միամիտ» հայացքի բնիկ—ամերիկյան տեսլականը։ Մտածելու նյութ է, թե ինչու՝ «մանուկ քաղաքակրթության» նախահայրը պետք է Հոմերոս «կույր» ծերունի լիներ, Նոր երկրի հայացքը՝ մանկական։
Մոտ վաթսունամյա վաղեմություն ունեցող ֆոլկներյան գրությունը արվեստագետ—աշխարհ հարաբերությունը թողել է համարյա անփոփոխ, միայն թե երազանքները այլ մարմնավորումներ են ձեռք բերել, Չարի եւ Բարու միաբեւեռ գոյությունը աշխարհը ո՛չ ավելի բարոյական դարձրեց, ո՛չ բարոյականությունը՝ ավելի կատարյալ։ Արվեստագետի նյութը մնաց միեւնույնը՝ կերպավորել մարդու ապրած կյանքը, իհարկե, արդեն ոչ արիստոտելյան «միմեսիսային» հավատով, ոչ մարքսյան՝ այնտեղ որեւէ բան փոխելու սեւեռունությամբ, ոչ այնպես, ինչպես որ այն կա՝ դրապաշտական ինքնավստահությամբ, եւ ոչ էլ այնքան՝ այնշտայնյան հարաբերականությամբ, այլ աշխարհը կա եւ կամ ես, որ ապրում է այդ աշխարհը որպես եզակի հնարավորություն ի հեճուկս եւ ի տրիտուր նրա, այն վերապրելու խնդիրն է, Խայամի նման՝ «խղճով ասա, մե՞նք, թե՞ դու ես արյունախումն այս աշխարհում» վերստին, նորից ու նորից խաղալու շիլլերյան նայիվ պատկերացումը, ի վերջո, այն մեկ դերասանի՝ աշխարհը հանդիսատես դարձնելու գերխնդիրը։ «Ես ապրում եմ կյանքը երկու անգամ, եւ երկրորդը, երբ այդ մասին գրում եմ, ավելի կատարյալ է»,—գրեթե այդպես կարող է ձեւակերպել յուրաքանչյուր գրող, եթե երրորդ անգամ նրան հնարավորություն տրվեր այդպես ասելու։ Եվ նրան չլսելու, նրան չանսալու անպարտությունը արդեն աշխարհի խնդիրն է։
Աշխարհի, արվեստագետի, արվեստի եւ իրականության նման հարաբերությունների ու փոխհարաբերությունների մասին ես մտածում, երբ մեզ վերապահված է մեկ դիտանկյուն՝ ծաղրածուի աչքերով (Հ. Բյոլ) դիտելու (ինչպես Հոմերոսը), վերակերտելու (ինչպես Տոլստոյը), վերապրելու (ինչպես Մարսել Պրուստը), ապաառասպելացնելու (ինչպես Պարոնյանը), դատափետելու (ինչպես բոլոր իրապաշտները), սքողելու (համարյա բոլոր սոցռեալիստները), գերիրականացնելու (էկզիստենցիալիստներից մինչեւ գերիրապաշտներ) եւ այն ամենը՝ վերացական թե թանձրացական, անխտիր ու անխտրական կերպավորելու, թե Ամերիկան կամ նման մի բան՝ ինձ համար դեռեւս տեղը չի գտել։
Ամերիկյան գրականության ոսկեդարից հետո, հավանաբար, քիչ իրավունք է տալիս, Սարոյանի արտահայտությամբ չկա «այն մեծ սիրտը», որ տրոփում է մարդկության համար, բայց փաստ է նաեւ, որ «սիրտ» կա, որ տրոփում է, սակայն քաղաքակրթական ջղագրգիռ առոգանությամբ՝ ցավով, կորուսյալ ժամանակի որոնումներով։

10-01-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO