Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հետագծելիությունը կարվի ցանկում ներառված ապրանքների նկատմամբ

Ցանկն էլ կհաստատի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարության երեկվա նիստում օրակարգի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագծին։
Այս համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. մայիսի 29-ին Նուր-Սուլթանում։ Համաձայնագրի կնքման հիմնական նպատակը ԵԱՏՄ անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականության ապահովումն է՝ ապրանքների հետագծելիության մեխանիզմի կիրառման միջոցով։ Համաձայնագրի կնքման նպատակը նաեւ մաքսային ու հարկային վճարներից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմանների ստեղծումն է՝ միաժամանակ ապահովելով ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների նկատմամբ հսկողությունը։
Համաձայնագրով սահմանվում է ԵԱՏՄ—ում հետագծելիության մեխանիզմի ստեղծման եւ գործունեության կարգը։ Այդ գործունեության շրջանակներում էլ անդամ պետություններն ապահովում են տեղեկատվական փոխգործակցությունը՝ էլեկտրոնային տեսքով այն տեղեկությունները փոխանակելու միջոցով, որոնք պարունակվում են հետագծելիության ազգային համակարգերում։ Հետագծելիության ազգային համակարգերի միջեւ տեղեկատվության փոխանակումն արվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, որոնցով կանոնակարգվում է տեղեկատվական փոխգործակցությունը՝ արտաքին եւ փոխադարձ առեւտրի ինտեգրացված տեղեկատվական համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացներ իրականացնելիս։
Համաձայնագրով նախատեսվում է, որ հետագծելիությունն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաստատելիք ցանկում ներառված ապրանքների նկատմամբ։
Տեղեկացնենք, որ համաձայնագրի գործողությունը տարածվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան բացթողումից հետո ԵԱՏՄ տարածք ներմուծված ապրանքների շրջանառության հետ կապված իրավահարաբերությունների վրա։ Եվ հետագծելիության մեխանիզմը նախատեսվում է ներդնել հաջորդական փուլերի միջոցով (փուլ առ փուլ)։ Առաջին փուլում հետագծելիության մեխանիզմը կգործի փորձնական ծրագրի շրջանակներում, որի իրագործման ժամկետներն ու պայմանները կսահմանվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։
Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նշյալ համաձայնագրի վավերացումը նպատակահարմար գտավ։

10-01-2020





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO