Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Աշխատանքով ապրող մարդը պետք է շատ ավելի լավ ապրի

Ռազմավարական նպատակների լուծման համար պետք է ունենալ առողջ հասարակություն

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Եթե կառավարության համար 2018-19 թվականները օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները լուծելուն էին ուղղված, ապա 2020 թվականին նախատեսվում է աշխատել ռազմավարական խնդիրների լուծման ուղղությամբ։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը երկարաժամկետ ռազմավարական նպատակի հիմքը համարում է աշխատանքի եւ աշխատող մարդու խրախուսումը, իսկ մնացած բոլոր կարճաժամկետ բնույթ ունեցող մարտավարությունները պետք է միայն նպաստեն դրան։
«Մեր նպատակն է, որպեսզի աշխատանքով ապրող մարդը շատ ավելի լավ ապրի ապագայում։ Տնտեսական հեղափոխության առանցքն այն է, որպեսզի մարդկանց ցույց տանք, որ լավ ապրելու համար պետք է ընդամենը երկու բան՝ աշխատանք եւ աշխատելու համար բարենպաստ միջավայր։ Պետությունը ստեղծել է բարենպաստ միջավայրը, այն է՝ հավասար հնարավորություններ, արտոնյալների բացակայություն։ Եթե կա ինչ—որ բան, ապա այն բոլորի համար է։ Այս պայմաններում մեզանից յուրաքանչյուրը պետք է սկսի աշխատել կամ որեւէ տնտեսական գործունեությամբ զբաղվի։ Էական չէ, կլինի դա գիտության, կրթության ոլորտում, բիզնեսում, պետական կառավարման համակարգում եւ այլուր»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Պապոյանի կարծիքով՝ մարդու կյանքի որակը չի կարող կտրուկ փոխվել, եթե նա նպաստի կամ կենսաթոշակի հույսով է ապրում։ Լավ ապրելու համար պետք է աշխատել։ Անգամ այն երկրներում, որտեղ բնակչության կենսամակարդակը բավականին բարձր է, միեւնույն է, չաշխատող, նպաստով ապրող մարդկանց կյանքի որակը էապես զիջում է աշխատող մարդու կյանքի որակին։
«Մարդու կենցաղը կարող է փոխվել, եթե կառուցվում են ճանապարհներ, որպեսզի գյուղում աշխատող մարդը իր մթերքը կարողանա հեշտ եւ արագ հասցնել քաղաք, երբ վերանորոգվում է այդ գյուղի դպրոցը, որտեղ երեխաները կստանան անհրաժեշտ գիտելիքներ, կամ էլ կբացվի լաբորատորիա, որտեղ ստացած գիտելիքները հիմք կդառնան հետագայում բարձրակարգ բուհեր ընդունվելու եւ առաջատար մասնագետներ դառնալու համար»,–մանրամասնեց նա։
Ռազմավարական նպատակների լուծման համար նախեւառաջ պետք է ունենալ առողջ հասարակություն, իսկ դրա համար անհրաժեշտ է մեծ գումարներ հատկացնել առողջապահությանը։ Զրուցակիցս երկրորդ կարեւորագույն ուղղությունը համարում է գիտությանը, կրթությանը մեծ միջոցների տրամադրումը, որպեսզի «դպրոց–բուհ» ճանապարհն անցնելուց հետո քաղաքացին մրցունակ մասնագետ դառնա։ Իսկ երրորդ ռազմավարական նպատակը՝ ենթակառուցվածքների ստեղծումն է. «Մենք պետք է ոչ թե բավարարվենք, օրինակ, գյուղացուն երաշտից տուժելու դեպքում գումար տալով, այլ վերլուծենք, թե ինչու է այդ տարածքում երաշտ եղել, եւ հիմնարար լուծում առաջարկենք, ինչպես օրինակ՝ ջրամբար կառուցենք դրա բացակայության պարագայում։ Իսկ եթե գյուղացին չի կարողացել իր բերքը շուկա հասցնել ճանապարհների բացակայության կամ վատ լինելու պատճառով, ուրեմն ճանապարհները պետք է բարեկարգել եւ նորերը կառուցել։ Սրանք ռազմավարական նպատակներ են, կարճաժամկետ լուծումներ տալով միգուցե ինչ—ինչ խնդիրներ լուծվեն, բայց գլոբալ առումով դրանք կծանրանան հաջորդ սերունդների վրա»։
Այսպիսով, Պապոյանը տնտեսական թռիչքաձեւ զարգացում ունենալու համար նախապայման է համարում մարդկային կապիտալի եւ ենթակառուցվածքների վրա խոշոր ներդրումների ապահովումը։ Դա է պատճառը, որ այս տարվա պետական բյուջեով գումարներն ամբողջությամբ սոցիալական ուղղությամբ չգնացին, այլ մի մասն ուղղվեց ենթակառուցվածքների զարգացմանը, առողջապահությանը եւ այլն։ «Միայն նպաստներն ու թոշակներն ավելացնելու հետեւանքով հետագայում չէինք կարողանալու ավելացված թոշակները վճարել։ Եթե մենք մեր երեխաների մասին ենք մտածում, որպեսզի նրանց լավ պետություն թողնենք, ապա պետք է քայլեր կատարենք ճանապարհներ, դպրոցներ, առողջապահական հիմնարկներ, կամուրջներ ու ջրամբարներ կառուցելու ուղղությամբ»,–ընդգծեց նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի խոսքով, տնտեսության զարգացման ուղղությամբ մեծ արդյունքներ ունենալու համար կառավարությունը պետք է ավելի գլոբալ ծրագրերի մասին մտածի։ Նա բավարար չի համարում անցած տարվա ընթացքում գրանցված ներդումների ծավալը՝ գտնելով, որ այդ մասով կանխատեսումները եւ սպասելիքները չարդարացվեցին։ Թեեւ այդ ուղղությամբ քայլեր արվում են, մասնավորապես, էկոնոմիկայի նախարարությունը սկսել է փոխել իր մեթոդոլոգիան եւ ավելի լավ է իրազեկում այն պայմանների մասին, որոնք կարող են հետաքրքրել ներդրողներին եւ ավելի հեշտացնեն նրանց գործունեությունը, սակայն ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ դրանով պետք չէ սահմանափակվել, եւ ավելի ընդգրկուն ծրագրեր է պետք ունենալ։ «Նվազագույն աշխատավարձի բարձրացումն իր հետքը կթողնի փետրվար ամսից, քանի որ տնտեսության մեջ լրացուցիչ գումարի ներարկումը կմեծացնի փողի շրջանառությունը եւ բավականին մեծ օգուտ կբերի տնտեսությանը։ Սա ընդամենն առաջին քայլն է։ Կարծում եմ, որ կառավարությունը դրանով չի բավարարվելու։ Հեշտ չէ միանգամից բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Դա փուլային տարբերակով պետք է արվի, քանի որ մեծ ռիսկեր կան՝ կապված բիզնեսի հետ»,–ասաց նա։
Բաղդասարյանը կառավարության նախորդ տարվա բացթողումներից է համարում կապիտալ ծախսերի մասով թերակատարում՝ հույս հայտելով, որ այս տարի քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ, քանի որ հենց կապիտալ ծախսերն են, որ հետագայում ստեղծելու են ավելացված արժեքներ։ Մյուս թերացումը վերաբերում է ներդրումների սպասվածից ավելի փոքր ծավալներին։ Ակնկալվում է, որ 2020 թվականը հաջող տարի է լինելու զբոսաշրջության ոլորտի զարգացման մասով։
Պատգամավորի կարծիքով՝ այդ ուղղությամբ առաջին քայլերից էր պետական տուրքը հանելը եւ չնայած օրենքի այդ փոփոխությունը միանշանակ չընդունվեց, բայց դրական ազդեցությունը կզգացվի արդեն գարնանը. «Փորձը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ զարգացել է զբոսաշրջությունը, դա տեղի է ունեցել նաեւ բյուջետային ավիաընկերությունների միջոցով։ Զբոսաշրջության աճը զբոսաշրջիկների հոսքի ավելացումից բացի կբերի նաեւ ենթակառուցվածքների զարգացում, եւ քանի որ պահանջարկն է ծնում առաջարկ, ապա դա էլ կնպաստի ծառայությունների նոր մոտեցումների, նոր որակի, նոր ոճի զարգացմանը, մրցակցության ավելացմանը, որից կօգտվեն մեր քաղաքացիները»։

10-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO