Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ՍՈՑԻՈՒՄ


Ծնելիության աճը՝ նաեւ աշխատանքի խրախուսման միջոց

Ցանկացած սոցիալական ծրագիր նաեւ զարգացման տարր պետք է ունենա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինչպես բարելավել մեր երկրի ժողովրդագրական վիճակը։ Գործադիրը երեկվա նիստում այդ նպատակին միտված մի որոշում է ընդունել։
Ըստ այդմ, առաջարկվում է 2020 թ. հուլիսի 1-ին եւ դրանից հետո ծնված՝ առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300 հազար դրամ։
Համեմատության համար նշենք, որ գործող կարգով երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 1-ին երեխայի ծնվելու դեպքում 50 հազար դրամ է, 2-րդ երեխայի ծնվելու դեպքում՝ 150 հազար դրամ։ Այսինքն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն 1-ին երեխայի ծնվելու դեպքում ավելանալու է 250 հազար դրամով, իսկ 2-րդ երեխայի ծնվելու դեպքում՝ 150 հազար դրամով։
Ի դեպ, անհրաժեշտ լրացուցիչ միջոցները 2020թ. համար կկազմեն 3.7 մլրդ դրամ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ (չզեկուցվող հարցերի շարքից էր) նախատեսվում է կարգավորել «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված՝ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։
Ըստ այդմ՝ այս նպաստի չափն էլ ավելացավ։ 2020թ. հուլիսի 1—ից խնամքի նպաստի չափը սահմանվեց 26 հազ. 500 դրամ՝ 18 հազ. դրամի փոխարեն (խնամքի նպաստի գործող չափը՝ 18000 դրամը, սահմանվել է 2009թ. հունվարի 1—ից)։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է այս նպաստը սահմանել նաեւ գյուղական համայքներում ապրող քաղաքացիների համար։ Բայց մի տարբերությամբ. նրանք այս նպաստը կստանան՝ անկախ իրենց աշխատելու հանգամանքից։ Իսկ եթե նաեւ աշխատող էլ են, ապա այս գումարը կկրկնապատկվի։
Անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն՝ 2020թ.՝ 1 մլրդ 86 մլն 21 հազար դրամ։ 993 մլն 195 հազար դրամն արդեն իսկ նախատեսված է 2020թ. պետական բյուջեով, իսկ մնացած 92 մլն 826 հազար դրամը կֆինանսավորվի սոցիալական ապահովության ծրագրերի գծով նախատեսված գումարների հաշվին։
«Ի՞նչ ենք մենք այս ուղերձով ասում։ Մենք ասում ենք, որ Հայաստանում ուզում ենք խթանել մեր քաղաքացիներին, որպեսզի երեխաներ ունենան։ Երկրորդ՝ ուզում ենք օգնել համապատասխան հմտություններ ունեցող մայրերին, որպեսզի նրանք հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի։ «Դայակների» ծրագրի հետ կապված՝ ուզում եմ ընդգծել, որ մենք դրանով խթանում ենք ոչ միայն մայրերին աշխատանքի մեջ ներգրավումը, որոնք, ենթադրվում է, աշխատանքի շուկայում որոշակի մրցունակություն ունեն, այլեւ նրանց, ում մրցունակության աստիճանը մի փոքր ավելի ցածր է։ Երբ մայրերը գնում են աշխատանքի, աշխատատեղ է բացվում պոտենցիալ դայակների համար։ Ես ուզում եմ ասել, որ մեր գաղափարախոսությունն հենց սա է. մենք ցանկացած սոցիալական ծրագրի մեջ պետք է դնենք նաեւ զարգացման էլեմենտ։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ մարդուն ուղղակի գումար տալը, առանց այլ հեռանկար առաջարկելու, ճիշտ մոտեցում չէ»,– ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման բոլոր ծրագրերը միտված են նաեւ աշխատանքի խրախուսմանը։ Այլ նախագծեր էլ կան՝ կապված, մասնավորապես, նախակրթարանների հերթերը վերացնելու հետ։

10-01-2020





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO