Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2020
ՍՈՑԻՈՒՄ


Որոշակի նպատակաուղղված քայլեր

Ի նպաստ ժողովրդագրական պատկերի բարելավման

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Մեր երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով կբարձրացվեն երեխայի ծննդյան միանվագ գումարի եւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը։ Բացի խնամքի նպաստի չափը բարձրացնելուց, պետությունը փորձում է լուծել նաեւ այն խնդիրը, որ խնամքի տակ երեխաներ ունեցող մայրերը կարողանան տարբեր կրթական ծրագրերի ներդրման միջոցով չկրճատել իրենց աշխատաժամերը երեխաներին՝ օրինակ, մանկապարտեզից ժամանակին տուն տանելու նպատակով։ Այս մասին դեռ կխոսենք, իսկ մինչ այդ նշենք, որ ժողովրդագրական պատկերի բարելավմանն ուղղված քայլերից մեկն էլ գյուղական համայնքներում ապրող անձանց մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքն ամրագրելն է՝ անկախ մոր աշխատելու հանգամանքից։ Ընդ որում, աշխատելու դեպքում նախատեսվում է նպաստը կրկնապատկել։
Ի՞նչ են ենթադրում վերոնշյալ փոփոխությունները... Այս առթիվ «ՀՀ»—ն զրուցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանի հետ։ Ըստ նրա, ժողովրդագրական քաղաքականությունը համակարգված բնույթ է ստանում, եւ խնդիր է դրված ոչ միայն պահպանել երեխայի միանվագ նպաստի չափը, այլեւ խնամքի նպաստը տարածել նաեւ գյուղական համայնքներում, ընդ որում, նաեւ չաշխատող մայրերի շրջանում։
Այս տարվա հուլիսի 1—ից խնամքի տակ երեխաներ ունեցող մայրերը կկարողանան իրենց աշխատանքին վերադառնալ եւ միաժամանակ, ՀՀ օրենքով սահմանված, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի՝ 18.000 դրամի փոխարեն ստանալ 25.500 դրամ։
«Իսկ գյուղական համայնքներում չի դրվելու աշխատող կամ չաշխատող մայրերի խնդիրը։ Քանի որ գյուղական բնակավայրերում ծնելիության հետ կապված խնդիր ունենք, ուստի որոշում ընդունվեց, որ ծննդաբերող կանայք, անկախ աշխատել–չաշխատելու հանգամանքից, ստանան այդ խնամքի նպաստը՝ 25.500 դրամը։ Գյուղերում աշխատանքային առանձնահատկությունն այն է, որ կինը կարող է որեւէ հողակտորի վրա գործունեություն ծավալել, իր հողը մշակել եւ որեւէ տեղ չգրանցվել, իսկ ծնելիությունը գյուղական վայրերում բավական քիչ է, ուստի բոլոր մայրերը պետք է խնամքի նպաստ ստանան»,– նշեց Արտակ Մարկոսյանը։
Կա մի հանգամանք եւս. այն դեպքում, երբ գյուղական բնակավայրերում կինը միաժամանակ նաեւ գրանցված աշխատող լինի, ապա նպաստի չափը կկրկնապատկվի։ Այս պարագայում չաշխատող մայրը կստանա 25.500 դրամ խնամքի նպաստ, իսկ աշխատող մոր նպաստը կդառնա 51 հազար դրամ։ Իսկ երբ աշխատանքի վերադառնա առաջին մեկ տարում, ապա մինչեւ երեխայի խնամքի երկու տարին լրանալը կշարունակի խնամքի նպաստ ստանալ 25. 500 դրամի չափով։
Պետբյուջեից ծրագրի իրականացման համար հատկացվել է 3,7 մլրդ դրամ։ Այս կարգավորումը ուժի մեջ կմտնի 2020 թ. հուլիսի 1—ից եւ կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին նշել էր, որ պետությունը խնամքի տակ երեխաներ ունեցող աշխատող մայրերի համար պետք է իրենց աշխատանքին վերադառնալու հնարավորությունները մեծացնի, որպեսզի միաժամանակ խթանվի ե՛ւ նրանց աշխատանքին վերադարձը, ե՛ւ ծնելիությունը։
Նկատենք, որ մանկապարտեզներում երկարացված աշխատանքային օրվա բացակայությունը եւս լրացուցիչ խնդիրներ է ստեղծում աշխատող մայրերի համար։ Եթե, օրինակ, աշխատանքային ժամը սովորաբար ավարտվում է 18.00—ին, ապա մանկապարտեզներում (խոսքը մասնավորներին չի վերաբերում) աշխատանքային եւ երեխաների խնամքի ժամը ավարտվում է 17։00—ին։ Այս տարի, հաշվի առնելով նաեւ տվյալ խնդրի առաջնահերթությունը, պետությունը պատրաստվում է աջակցել աշխատող մայրերին՝ լրացուցիչ աշխատանքային երկարացված ժամ ներդնելով։ Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի, համապատասխան գերատեսչությունների հետ քննարկվել է մանկապարտեզներում աշխատաժամերի ավելացման խնդիրը։
Նախատեսված ամսավճարն, ի դեպ, պետությունը չի պատրաստվում թողնել միայն ծնողի վրա՝ այն լրացուցիչ սոցիալական բեռ համարելով։ Գումարի չափը, որը դեռ հստակ չէ, կվճարվի պետության եւ ծնողի համաֆինանսավորմամբ։ Առաջնայինը դիտարկվում են մանկապարտեզները, որից հետո խնդիրը կդիտարկվի նաեւ դպրոցների մասով։ «Աշխատանքի վերադառնալու պարագայում այս հարցը կարեւոր խնդիր է լուծում եւ էապես կնպաստի նաեւ ժողովրդագրական պատկերի բարելավմանը»,–հավելեց Արտակ Մարկոսյանը։

10-01-2020





26-02-2020
Բնապահպանական բաղադրիչը հաշվի չառնելով՝ ավելի մեծ վնասներ ենք կրելու
Հայտնի է ռեկուլտիվացիայի ենթակա 10 առաջնային տարածքների ցանկը

Արմենուհի ...


26-02-2020
Մարզային իշխանությունը չի միջամտում իրավապահ համակարգի գործերին
Ուստի անիմաստ է նրանից նման ծառայություն կամ «օգնություն» ...


26-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Էդուարդո Էռնեկյան

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը համարվում է ...


26-02-2020
Բաքվի հայությունը թողել է ավելի քան 92.000 տուն եւ բնակարան
Բռնագաղթածների գերակշռող մասը բարձրագույն կրթությամբ անձինք են եղել

Լիանա ...


26-02-2020
Դեմ ըլլալով՝ կողմ երեւալու արվեստը կամ՝ Ժողովո՛ւրդ, դու հաղթող ես
Սահմանադրական նախատեսվող հանրաքվեն փաստացի բնական լյուստրացիայի ճանապարհ է, ...


26-02-2020
Մարտավարական առումով կարող են տարբեր կարծիքներ լինել
Սակայն հիմնական հարցերում Հայ դատի մոտեցումները համընկնում են



26-02-2020
Կոմիտասն իր ժողովրդի ապագան կապում էր Ռուսաստանի հետ
Վարդապետը՝ Արշակ Չոպանյանին հասցեագրած նամակների հայելիում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am





26-02-2020
Այսօր Արցախում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ ...

26-02-2020
Աղդամում մեսխեթցի թուրքերը Ադրբեջանի ժողովրդական ճակատի դավադրության զոհն են
Փետրվարի 26-ին արցախցիները պետք է հիշատակեն այդ ...

26-02-2020
Ղազարոս Աղայանը շատ էր սիրում ճաշացուցակ կազմել
Դրանք երգիծական, հումորային ...

26-02-2020
Բռնցքամարտիկների պատրաստականությունը լավատեսություն է ներշնչում
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO