Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ի՞նչ է գրի առել Թումանյանը Հայոց ցեղասպանության արհավիրքներից

Պատմության այդ սեւ օրերի խավարում նա ոչ թե մի մոմ, այլ մի ամբողջ ջահ վառեց...

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Իր օրագրերում Հովհաննես Թումանյանը գրի առավ բազմաթիվ դրվագներ 1915 թ. Հայոց ցեղասպանության տեսարաններից։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի խոսքով՝ բանաստեղծը լսել կամ ականատես էր եղել անձամբ, եւ քանի որ արվեստագետ էր, ապա առավել կենդանի ու հստակ, երբեմն նույնիսկ գեղարվեստական որոշակի շեշտադրմամբ ներկայացրեց հայ ժողովրդի մեծ ողբերգությունը։
Ներկայացնում ենք Թումանյանի գրառումներից. «Հարյուր հազարավոր փախստականներ են գալիս Թուրքիայից Իգդիրի վրայով Էջմիածին։ Առայժմ վերջը չի տեսնվում շարան—շարան եկող այդ մասսայի, որը շարժվում է բարձրացած փոշու մեջ։ Մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են, ուժից ընկած, հոգնած, սոված, բոբիկ։ Նրանց պատմածները քրդերի եւ թուրքերի գազանությունների մասին լի են աննկարագրելի սոսկումով»։ «Անկարելի է նկարագրել, թե ինչ զարհուրելի աղետ է, որին ականատես եմ ես։ Բոլոր ճանապարհները, բոլոր շինությունները, բոլոր բնակությունների շուրջը, հանդերը լիքն են մերկերով, քաղցածներով, հիվանդներով, լացողներով, տնքացողներով, մեռնողներով։ Երեխանե՛ր, երեխանե՛ր, երեխանե՛ր… անտեր, սոված, հիվանդ»։ «Սաստիկ, սաստիկ ծանր էր նրանց հետ խոսելն ու խոսեցնելը… Եթե խոսել ու խոսեցրել եմ՝ էն էլ շատ քիչ, պատահմունքով… Սակայն շարունակ աչքիս առաջն է նրանց բազմությունը, նրանց վտիտ, քաղցած ու մերկ բազմությունը, որ անտառում կանգնած սպասում էր՝ մինչեւ ճեմարանը դատարկեն… Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը, որ, ասես թե մի հսկայական փոթորկից կռացած, համատարած խուլ աղմուկի ու իրարանցման մեջ, ամեն կողմից առաջ են հրում անթիվ կմախքներ, կմախքներ, որ դեռ շնչում էին»։
1915թ.՝ ահազարհուր եղեռնի տարիներին Թումանյանը, ըստ Ս. Հովհաննիսյանի, գերմարդկային ճիգերով, աներեւակայելի անձնազոհությամբ փորձել է ժողովրդին պիտանի լինելու ուժ գտնել իր մեջ։ Արծափը արեւմտահայ առաջին գյուղն է եղել, որտեղ ոտք է դրել բանաստեղծը. «Դիադինի մոտերքում զարհուրեց՝ տեսնելով «Դիակների ձորը», որտեղ շուրջ մեկ ամիս բաց երկնքի տակ էին անթաղ մնացած թուրքերի ու քրդերի դիակները։ Գիշերները որոշ քրդեր գալիս ու գողանում էին վիրավոր ազգակիցների հագուստը, եւ շատերը մեռնում էին սառնամանիքից։ Ղարաքիլիսայի 3 անգամ թալանված կիսավեր եկեղեցում պոետը թալանված քահանաների հետ ծնկաչոք երգեց «Ապավինեցաք ի խաչ քո Քրիստոսի» …»։
Գրողի վատառողջ թոքերը մի կերպ դիմացան 1914 թ. դեկտեմբերյան դաժան սառնամանիքին, երեք–չորս անգամ հրաշքով փրկվեց մահից, եւ չնայած տեսած զարհուրանքներին, երկրորդ անգամ էլ խիզախեց գնալ Կովկասյան ճակատ։ 1915 թ. ամռանը՝ հունիսի 16—ին Աղթամարի կղզում միշտ լուսավոր ու հավատավոր, անսահման լավատես Թումանյանը գրում է «Աղթամարի կղզում» բանաստեղծությունը։ Գրականագետը նկատում է՝ Թումանյանն ամբողջ աշխարհում հայ որբախնամ գործունեության կարեւոր դերակատարներից է, այն պատմության դերակատարը, որի անունն էր մարդասիրություն, կարեկցություն, հոգու եւ խղճի համամարդկային բաբախ. «Միայն թե տարբեր ազգերի՝ հայ որբերին օգնության ձեռք մեկնած, նրանց փրկությանը նվիրված երախտավորների գործունեության գունապնակում Թումանյանը ազգային գույնն էր, համամարդկային կարեկից սրտի ազգային բաբախը։ Միայն նա էր, որ անհանգստանում ու ջանում էր ոչ միայն որբերի ֆիզիկական փրկության, այլեւ նրանց ազգային ինքնության պահպանման համար։ Պատմության այդ սեւ օրերի խավարում նա ոչ թե մի մոմ, այլ մի ամբողջ ջահ վառեց բնավեր դարձած իր ժողովրդի ու նրա անմայր, անտուն ու անհայրենիք մնացած որբուկների համար»։

10-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO