Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ

«Շանը որ զոռով որսի տանեն, շուռ կգա, տիրոջը կկծի»

Աշխատողի կամքին հակառակ, պարտադրված աշխատանքի նկարագրությունն է։ Չկամությամբ, դժկամությամբ աշխատանքի պատկերը հայերս որսկան շան միջոցով ենք տալիս, անգլիացիները՝ ձիու. կարող ես ձին տանել գետի մոտ, բայց չես կարող ստիպել, որ ջուր խմի («You can take a horse to the water but you cannot make him drink»)։ Ֆրանսերեն առածն առնչվում է այլ կենդանու, համառությամբ մյուսներից առանձնացող՝ շատ դժվար է ավանակին ստիպել ջուր խմել, եթե նա ծարավ չէ («CÕest tres difficile de faire boire un ane qui nÕa pas soif»)։ Ռուսերենում սրա համարժեքը պարզ ու հասկանալի մի ասացվածք է՝ թե ցանկություն լինի, ամեն աշխատանք էլ կարվի («ասնՁ ձս «պ«ՉՁ, մՁնՁՃՅՉոտ ՂոտՆՁտ ՈՁձ«ՉՁ»)։
Հին Հունաստանում եւ Հռոմում ստրուկները կոտրում էին աշխատանքի գործիքները, եւ ստրկատերերը հարկադրված էին կոշտ ու դիմացկուն, ճարտարագիտական առումով անգամ անհեթեթ գործիքներ կիրառել։ Իսկ 19—րդ դարի վերջին «չկամությամբ աշխատանքը» արձանագրել եւ հաղթահարման ուղիներն է որոնել գիտական կառավարման հիմնադիր Ֆրեդերիկ Թեյլորը, թեեւ դա բացատրում էր մարդ արարածին բնորոշ «պարապության բնազդով»՝ թերագնահատելով հանրային, տնտեսական, մշակութային եւ մյուս գործոնների նշանակությունը։
Մարդիկ հոգեբանորեն սահմանազատում են, երբեմն՝ անջրպետում աշխատանքը եւ արտաշխատանքային կյանքը. առաջինը, որպես կանոն, ընկալվում է իբրեւ հարկադիր կեցություն (ապրուստ, ընտանիք, հոգսեր, բարոյական պարտավորություն), երկրորդը՝ ցանկալի։ Ու թեեւ «զոռով» աշխատանքի գնալիս մենք ասացվածքի շանը հասանելի փոխհատուցման հնարավորությունից զուրկ ենք, սակայն «գլուխ պահելու», աշխատանքից խույս տալու եւ աշխատանման զբաղվածություն կեղծելու հարցում մարդկային հնարամտությունը հրաշքներ է գործում։ Աշխատել չցանկացողը երբեմն այնքա՛ն աշխատանք է կատարում, որ ակամա մտածում ես, թե ի՛նչ օգտակար գործ կաներ նույն անձը, եթե ընդամենը ցանկություն ունենար աշխատելու, այսինքն՝ հարկադիր աշխատանքը փոխարինվեր (կամ լրացվեր) կամովին աշխատանքով։
«Ձիուն ջրելու տանել» դարձվածքը հանդիպում է ամերիկացի նշանավոր հոգեբույժ Ջորդան Պիտերսոնի «Կյանքի տասներկու կանոն» գրքում. դրանով նա բնութագրում է այն հոգեբույժների վարքագիծը, որոնք փորձում են բուժել հիվանդին՝ առանց վերջինիս բացատրելու բուժման ընթացքը, նպատակադրումը, հեռանկարը, դեռ մի բան էլ դժգոհում են հիվանդների իներտությունից։ Եզրակացությունը տեղին է. «Ես հակված եմ կարծելու, որ եթե հիվանդը չի հետեւում մասնագետի խորհրդին, ապա դա հենց վերջինիս մեղավորությունն է, այլ ոչ թե հիվանդի»։
Մարկ Տվենի պատանի հերոս Թոմ Սոյերին մորաքույրը պատժել էր. պարտավոր էր ցանկապատը ներկել, այն էլ ամառային կիրակի օրով։ Եվ ահա Թոմը («զոռով որսի տարած շունը») զզվանքով կանգնել է չարաբաստիկ ցանկապատի առջեւ. գործը թողնել—փախչելուն խանգարում է լոկ առավել ծանր պատժի հեռանկարը։ Հեռվից հայտնվում են ընկերները, Թոմը նրանց ծաղրուծանակից պրծնելու համար սկսում է աշխատել։ Ընկերները, նախապես վստահ, որ Թոմին պատժել են, տարակուսանքով նայում են լուռ ու կենտրոնացած ներկարարին։ Մեկը, կարծես Թոմին փորձելու համար, խնդրում է իրեն էլ թույլ տալ ներկելու։ Խորամանկ Թոմը մերժում է, թե սա լուրջ գործ է, գրեթե արվեստ, ամեն մեկի բանը չէ։ Ընկերներն արդեն լրջորեն ցանկանում են ներկել, կաշառում են Թոմին, երկրորդ վրձինն են ճարում եւ մեծ ջանասիրությամբ ու հաճույքով կատարում նույն աշխատանքը, որից Թոմի պես կխուսափեին, եթե իրենց պարտադրված լիներ որպես պատիժ։
Այսպիսով, թե՛ ասացվածքը, թե՛ կառավարման տեսությունը եւ թե՛ գեղարվեստական գրականությունը մեզ հուշում են «շանը զոռով որսի չտանել»։ Միշտ էլ հնարավոր է գտնել հարկադրանքը մեղմելու, քողարկելու (թեկուզ Թոմի օրինակով), աշխատողին բուն աշխատանքով հետաքրքրելու, վարձատրությամբ շահագրգռելու եւ այլ միջոցներ։ Վերջիվերջո, կառավարման ողջ արվեստը դրան է հանգում՝ այնպես անել, որ «զոռով որսի տարվելիս» անգամ «շունը» դա չընկալի որպես այդպիսին, այլ համարի, թե իր կամքով եւ սիրով է գործն անում։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

11-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO