Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԶԱՆԱԶԱՆ


Մտահոգիչ են միայն վնասվածքները

Նոր մրցաշրջանին են պատրաստվում նաեւ հայ մարմնամարզիկները։ Տարին առանձնակի պատասխանատու է օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանի համար, սակայն նրա թիմակիցներն էլ մտադիր չեն հեռու մնալ մրցակցային եռուզեռից։ Մեր երկրի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը «ՀՀ»—ին տված հարցազրույցում նշեց, որ այս պահին իրեն անհանգստացնում է միայն մեկ հանգամանք։
—Ե՞րբ եք վերսկսել մարզումները։
—Ընդամենը մի քանի օր առաջ։ Մինչ այդ տղաներին լիարժեք հանգստանալու եւ ուժերը վերականգնելու հնարավորություն էի ընձեռել։ Հիմա մեր առաջնային խնդիրն է ամրապնդել եւ բարելավել մարզիկների ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը, իսկ վարժությունների հղկմանը կանցնենք մոտ մեկ ամսից։ Պատրաստվում ենք փետրվարի վերջին նախատեսված Հայաստանի առաջնությանը, որի հիմնական նպատակներից է որոշել օղակների վրա վարժությունում աշխարհի գավաթի խաղարկության Քաթարի փուլի երկու մասնակցին։ Ընտրությունը կատարելու ենք երեք թեկնածուից՝ Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան եւ Արթուր Ավետիսյան։ Նրանցից բացի, Դոհայում հանդես են գալու Արթուր Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը։ Այդ մրցաշարից առաջ երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի ենք մեկնելու Թբիլիսի, որտեղ մարզվելու ենք մինչեւ մարտի 14—ը։ Հավաքին ներգրավված են լինելու մեր ազգային հավաքականի բոլոր առաջատարները, լավագույն երիտասարդ մարմնամարզիկներն ու մարմնամարզուհիները։
—Իսկ ի՞նչ մրցումներ եք նախատեսել դրանից հետո։
—Ցավոք, բաց ենք թողնելու Եվրոպայի մեծահասակների եւ երիտասարդական առաջնությունները, որոնք տեղի են ունենալու Բաքվում։ Այդ բացը մտադիր ենք լրացնել՝ մասնակցելով միջազգային այլ մրցումների։ Մայիսի վերջին ուժերի ստուգատես կունենանք Սանկտ Պետերբուրգում։ Իսկ հունիսի կեսերին մտադիր ենք մասնակցել Սլովենիայում եւ Խորվաթիայում հաջորդաբար անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության փուլերին։ Դրանք շատ կարեւոր մրցումներ են, քանզի անմիջապես նախորդելու են օլիմպիական խաղերին։ Այդ ամենի արդյունքում կորոշվի, թե արդյոք օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը հենացատկերից բացի կմասնակցի՞ նաեւ նժույգթափի վրա վարժությանը։ Իրականում հարցը 99 տոկոսով լուծված է երկու վարժությունում հանդես գալու օգտին, բայց փորձել եւ ստուգել, ամեն դեպքում, պետք է։ Նշված վարժություններում Արթուրը կարողանում է կայուն բարձր արդյունքներ գրանցել։
—Հայաստանը  ներկայացված կլինի՞ Ֆրանսիայում անցկացվելիք Եվրոպայի կանանց առաջնությունում։
—Ոչ, քանի որ մեր երկիրը չունի կանանց միջազգային կարգի մրցավարներ, իսկ դա նշանակում է, որ կանոնադրության պահանջով պետք է 2 հազար եվրո վճարի յուրաքանչյուր մարզուհու անվամբ մասնակցության արտոնագիր ստանալու համար։ Հաշվի առնելով, որ մեր մարմնամարզուհիները դեռ պատրաստ չեն միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ելույթ ունենալուն՝ դա գումարի անտեղի վատնում կլինի։ Փոխարենը, նախատեսել ենք մեր առաջատար մարմնամարզուհի Աննա Գրիգորյանին գործուղել աշխարհի գավաթի խաղարկության խորվաթական փուլին, որի կազմակերպիչները պատրաստակամություն են հայտնել լրացուցիչ գումար չգանձել մեր մարզուհու մասնակցության համար։ Իսկ հետագայում արդեն կմտածենք միջազգային կարգի մրցավար ունենալու մասին։
—Մեր մարմնամարզիկների նախապատրաստության հետ կապված ի՞նչն է ձեզ առավել մտահոգում այս պահին։
—Միմիայն մարզիկների առողջական վիճակը։ Նույն Արթուր Դավթյանն ունի մեջքի վնասվածք, որի պատճառով ստիպված կրճատել ենք նրա մարզումային ծանրաբեռնվածությունը։ Հիմա վիճակը փոքր—ինչ մեղմվել է, բայց ցավերը պահպանվում են, ուստի չեմ բացառում, որ դա կարող է անդրադառնալ օլիմպիական խաղերին նրա նախապատրաստության վրա։ Ամեն դեպքում, մինչեւ Հայաստանի առաջնությունը նա ավարտելու է բուժումը, եւ արդեն Քաթարի մրցաշարում պարզ կլինի, թե ինչ բարդության վարժություններ կկարողանա կատարել օլիմպիադայում։ Ուսի հետ կապված խնդիր ունի Արթուր Ավետիսյանը, իսկ Թովմասյանն ավարտելով բուժումը՝ նոր է սկսել մարզվել։ Այդ ամենն իր կնիքն է թողնում մարզումային գործընթացի կազմակերպման վրա։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

11-01-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO