Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես...»

Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Անկախ հանրապետության առաջին գործիչները քաղաքականության մասին իրենց իմացությամբ ավելի շատ պարտական էին ինտելեկտին, քան գործնական քաղաքականությունից ձեռք բերված փորձին։ Նրանք գրեթե սովորել էին միեւնույն դպրոցներում, հանդիպում էին միեւնույն սրճարաններում, սիրահարվում էին միեւնույն կանանց, նույն «Վրեմյան» էին նայում, բուհերում քննություններ հանձնում միեւնույն առարկաներից, առավել խիզախները «սամիզդատներից» գիտեին «գուլագների» մասին, տարին մեկ անգամ ծաղիկներ էին դնում Ծիծեռնակաբերդի հուշակոթողին, լսում Վիսոցկու երգերը, պարբերաբար խզվող «Ամերիկայի ձայնից» տեղեկանում երկրում իրականում կատարվող իրադարձությունների մասին, Հեմինգուեյ, Ֆոլկներ, Կամյու կարդում։ Դժգոհում էին, անեկդոտներ պատմում Բրեժնեւի եւ քաղբյուրոյի մյուս անդամների մասին, եւ դա նրանց քաղաքականությունն էր։
Աչքը Մասիսին եւ Անիի մերձակա ու տեսանելի ավերակներին, երբեմն—երբեմն հող ու Ղարաբաղ ուզում, բանաստեղծություններ ու պատմվածքներ գրում։ Գրեթե երազանքներ չունեին, քանի որ ներկա չկար, կար մի մեծ կառուցվելիք ապագա, որին չէին հավատում, եւ ինչքան կյանքը լավանում էր, ավելի ու ավելի պակաս էին հավատում։ Իսկ իդեալները շուրջ 1500 տարվա պատմություն ունեին՝ Ավարայրից Սարդարապատ, եւ կապ չունեին նրանց տեխնոկրատ կամ հումանիտար կրթության հետ՝ միասնության ու ամբողջականության յուրատեսակ մի կերպ։ Նրանցից ոչ մեկը չէր ճշտել սեփական հնարավորությունների հորիզոնը, սակայն ծանոթ էին ծայր անհուսության ներքին վիճակին, եւ դա նրանց ընդվզման եղանակն էր։ Միակ ցանկությունը իշխանության վերեւներում դեկորացիայի փոփոխությունը պետք է լիներ, բայց դա էլ գրեթե անհնար էր թվում։ Կար, ինչպես հետագայում նրանցից մեկն էր ասում, մի մեծ, վիթխարի կայսրություն իր կայսերապետական բթամտությամբ, եւ մի մեքենա, որ խժռում էր ազգի լավագույն զավակներին՝ «պատահական» ավտովթարների տեսքով, հոգեբուժարաններում եւ ամենուր, որտեղ հնարավոր էր աննկատ մեռնել։
Եթե ասեմ՝ նրանք ազատության մարտիկներ էին, հաստատ չափազանցած կլինեմ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ նրանք քաջ էին ու անվախ, որ առանձին հմայք տվեց ազատության նրանց պատկերացումներին։ Նրանք պատմության մեջ սիրում էին պատմականը, եւ նրանց կրթության մեջ պատմությունը գրավում էր մեծ տեղ, եւ երբ Ղարաբաղի խնդիրը խփեց պատմության իրենց հյուսած առասպելի բնազդական ջղին, միանգամից հայտնվեցին ներկայում, որ արդեն բացակայում էր կես դարից ավելի։ Նրանց հետ պատահեց նույնը, ինչ իրենց նշանավոր նախնուն՝ Խաչատուր Աբովյանին, եւ գրեթե նույն բացականչությամբ դիմեցին, այս անգամ արդեն ոչ թե Կյուրոսին, այլ ողջ աշխարհին. «Էդ ու՞մ վրա ես ձեռք բարձրացնում»։ Մինչդեռ բացականչությունը հակազդեցություններից ամենաուժեղն է, սակայն գործնականում ամենաթույլը, երբ չես կարող բռնել այն ձեռքը, որ սուր է քաշում ամենանվիրական մերձավորիդ վրա։ Այստեղ թշնամուդ սիրելու պատվիրանը անօգուտ է, եթե չի գործում «սուր բարձրացնողը սրից կընկնի» համոզվածությունը։
Հետո արդեն իշխանություն էին։ Իմացությունը անհամեմատ շատ, փորձը՝ զրոյին հավասարվող։ Այնուամենայնիվ, իշխանություն ունենալու հետ մարդ ավելի շուտ է հարմարվում, քան այն նեղություններին, որ իր հետ բերում է իշխանությունը։ Իսկ նեղությունները չափազանց շատ էին, որպեսզի միայն իշխանությամբ հնարավոր լիներ լուծել. երկրի մեկ երրորդը ավերված էր երկրաշարժից, եւ վիթխարի կայսրության զորավոր մեքենան ի վիճակի չեղավ խոստման համաձայն վերացնելու դրա հետեւանքները։ Հետո պատերազմ, շրջափակում, հացի եւ զինամթերքի սղություն։ Եվ հանկարծ պարզվեց, որ վերջին երեք հարյուր տարիներին հայ միտքը ոչ մի իդեալ այնպես չի փայփայել, որքան պետություն ունենալու գաղափարը։ Սակայն այն պիտի սնվեր Հայրենիք գաղափարով, որ այնպես ջերմագին երգում էր հայ բանաստեղծությունը շուրջ 1500 տարի։ Միաժամանակ ակնհայտ դարձավ, որ այդ երկու գաղափարները բավարար չէին, որպեսզի Հայրենիքը պետություն դառնար, իսկ պետությունը՝ Հայրենիք։ Պատերազմի ժամանակ դրանք նույնական էին, եւ Հայրենիքը պաշտպանելը նույնն էր, ինչ պետություն կառուցելը, ու պետության կառուցումը պաշտպանում էր երեկ անգո, այսօր գոյավորվող Հայրենիքը։ Այնուամենայնիվ, Բանաստեղծությունը գիտեր եւ ճանաչում էր Հայրենիք սիրելու եւ դրան վերաբերվելու ձեւը, սակայն չգիտեր, թե ինչ անել, որ Հայրենիքը պետություն դառնա։ Եվ այնպես ստացվեց, որ Հայրենիքն ու պետությունը տարանջատվեցին, եւ Պլատոնի դեմոկրատական պետության հանգույն բանաստեղծները դուրս մնացին պետության կառուցման շինարարությունից...

11-01-2020





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO