Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Տաք, արեւոտ ու չոր եղանակն, անշուշտ, հաճելի է, սակայն...

Կայուն շարունակվող անձյուն ձմեռը սկսել է մտահոգել գյուղատնտեսներին ու բնապահպաններին

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է. «Երկրագնդի վրա 2019 թ. Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը համարել է երկրորդ ամենատաք տարին 2016—ից հետո, ողջ օդերեւութաբանական պատմության ընթացքում»։
Ձմռան անսովոր տաք, չոր ու արեւոտ եղանակն, ինչ խոսք, հաճելի է եւ առաջին հայացքից միմիայն դրական հույզեր ու զգացմունքներ առաջացնող։ Բայց դա, ինչպես ասում են, մեդալի միայն մի երեսն է... Կայուն շարունակվող տաք եւ անձյուն ձմեռը սկսել է մտահոգել գյուղատնտեսներին ու բնապահպաններին։ Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ գրեթե քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկն ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից 3—5 աստիճանով բարձր մնալ։
Գյուղատնտեսներն ահազանգում են, որ եթե առաջիկա 10—15 օրերին հողը ձնաշերտով չպատվի, ապա աշնանացան ցորենի բերք չենք ունենա։ Նրանց խոսքով, այսօր իրենց համար միակ մտահոգիչ հարցն այն է, որ աշնանացան ցորենի ցանքատարածությունները հիմնականում փակված չեն։ Խնդիրը հատկապես առկա է Շիրակի գոտում, Արարատյան դաշտում։ Մասնավորապես, աշնանացան ցորենի խնդիը լուրջ է, քանի որ մի կողմից պակասել են ցանքատարածությունները, մյուս կողմից՝ ցանված տարածքներում հողը ձնաշերտով պատված չէ։
Բարեբախտաբար, խաղողի այգիները եւ բերքատու ծառերը ակտիվություն ցույց չեն տա, ուստի այդ ուղղությամբ անհանգստանալ դեռ չարժի։ Երեկոյան 0 աստիճանից ցածր է ջերմաստիճանը, վեգետացիա չի կարող լինել։ Այնպես որ, այստեղ դեռ վտանգներ չկան։ Հատկապես պետք է անհանգստանալ, եթե գիշերային ժամերին գրանցվի դրական ջերմաստիճան։ Տավուշի, Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում անհանգստանալու պատճառ կլինի։
Բնապահպանական տեսանկյունից եւս տեղումների բացակայությունը բավականին մտահոգիչ է։ Հասկանալի է, որ չոր ձմեռն առաջին հերթին ջրային ռեսուրսների խնդիրն է սրելու։ Մենք առանց այդ էլ ունենք ջրային ռեսուրսների խնդիր՝ Սեւանից մինչեւ գետեր, որոնց վրա կառուցվել են ՀԷԿ—եր։ Դրանց կից գյուղերն ամռան ընթացքում ունենում են ոռոգման խնդիր, իսկ եթե ջրամբարներում ձնհալից առաջացած ջուր չլցվի, գլոբալ խնդիր կառաջանա մեր երկրի համար։
Երկրորդ խնդիրը, որ առաջացնում է չոր ձմեռը, հրդեհավտանգ իրավիճակն է։ Ամեն օր լսում ենք ահազանգեր, որ անտառածածկ հատվածներում հրդեհներ են բռնկվել։ Դա եւս ձյան պակասի եւ օդի բարձր ջերմաստիճանի հետեւանք է։ Մենք դեռ չգիտենք՝ գարնանը մեզ ինչ է սպասվում, կարող է գարնանը բացասական ջերմաստիճան գրանցվի։ Իսկ Հայաստանը պատրաստ չէ կլիմայական այս գլոբալ փոփոխություններին։
Բնապահպանների խոսքով, խիստ կարեւոր է կենսաբազմազանության պահպանությունը, որի համար ՀՀ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ հաշվի առնելով կլիմայական ցանկացած փոփոխություն։ Համենայնդեպս, պետք չէ առաջ ընկնել, եղանակային պայմանների փոփոխություն կարող է լինել ամեն պահի։ Դեռ հայտնի չէ, թե բնությունն ինչ անակնկալներ կմատուցի։ Հիմա ուղղակի դեռ վաղ է կանխատեսումներ անելու, գնահատականներ տալու ու մտահոգություններ հայտնելու համար։
Վ. Ս.

11-01-2020





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO