Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.03.2020
ՍՈՑԻՈՒՄ


Ժամանակակից տեխնոլոգիաները կհեշտացնեն թոշակառուների կյանքը

Նրանց ինքնությունը կստուգվի հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում դրական եզրակացություն տրվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագծին։ Մասնավորապես, օրենքի 35—րդ հոդվածի 6—րդ մասի առաջին պարբերությունից հետո առաջարկվում է նոր պարբերություն լրացնել, ըստ որի՝ եթե կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, ՀՀ—ում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու, կառավարության կողմից սահմանված կարգի։ Այս կարգավորումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից հետո 3 ամիս անց։
Նշենք, որ օրենքի 35—րդ հոդվածի 6—րդ մասի առաջին պարբերությամբ սահմանվել է պարտադիր պահանջ, որ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել ՀՀ—ում լինելու մասին։ Այս դրույթի նպատակն է կենսաթոշակառուների ողջ լինելու փաստը հաստատելը, քանի որ առկա են ռիսկեր՝ կենսաթոշակառուի երկրից գնալու եւ մահվան հանգամանքը ուշ պարզելու հետ կապված։ Նախագծի հեղինակները նշում են, որ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից։
Հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանի խոսքով՝ այն կարգը, որով պարտավորություն են սահմանել թոշակառուի համար անձամբ ներկայանալ բանկ եւ հաստատել իր ողջ լինելու հանգամանքը տարեկան կտրվածքով, բազմաթիվ խնդիրներ է առաջացնում վերջիններիս համար։ Պատգամավորը նշեց, որ հնարավոր է կենսաթոշակառուի ինքնությունը ստուգել հեռահար եղանակով, ինչը գրեթե բոլոր բանկերը կիրառում են իրենց բազմաթիվ ծառայությունների ժամանակ՝ հաշիվների սպասարկում, փոխանցումների իրականացում, նույնիսկ վարկերի տրամադրում եւ ավանդների ձեւակերպում։ «Հայաստանում կա 17 բանկ, որոնց մեծամասնությունն ունի հեռահար եղանակով մարդու ինքնությունը հաստատելու հնարավորություն, շատերն են օգտվում այդ հնարավորությունից, եւ այն բանկերը, որոնք սպասարկում են կենսաթոշակառուներին, տեղեկացել է, որ այդ բանկերը «skypecall»երի միջոցով այսօր էլ իրականացնում են նման գործառույթներ այն քաղաքացիների համար, որոնք նման միջոցով նույնականացման տարբերակի ցանկություն ունեն։ Հետեւաբար, առաջարկը որեւէ տեխնիկական խնդիր չի կարող առաջացնել»,–ասաց նա։ Որպես լուծում՝ տարբեր առաջարկներ են եղել։ Ի վերջո, կառավարության հետ եկել են փոխհամաձայնության, ըստ որի՝ առաջարկում են թոշակառուի ողջ լինելու հանգամանքը հաստատելու հնարավորությունը լուծել հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու։ «Եթե նախնական տարբերակում նշված էր, որ նման հնարավորությունից կարող են օգտվել տեղաշարժման խնդիր ունեցողները՝ առանց սահմանելու, թե ինչ է նշանակում տեղաշարժման խնդիր ունենալը, ապա կառավարության հետ համաձայնության ենք եկել՝ դարձնելով «հաշմանդամություն ունեցող անձանց», ինչն, իմ կարծիքով, լավագույն լուծումը չէ»,– պարզաբանեց նա։
Նախագծով միայն հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկելը ոչ տեղին սահմանափակում համարվեց նիստին ներկա մի շարք պատգամավորների կողմից։ Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության անդամներ Լուսինե Բադալյանն ու Քրիստինե Պողոսյանն առաջարկում էին նման հնարավորություն ընձեռել բոլոր կենսաթոշակառուներին՝ անկախ նրանց գտնվելու վայրից եւ տեղաշարժման դժվարություններ ունենալու հանգամանքից։ «Ամռանը կառավարության նիստի ժամանակ այս հարցը բարձրացրել է նաեւ վարչապետը՝ նշելով առաջացող խոչընդոտների եւ դժվարությունների մասին։ Ճիշտ կլինի յուրաքանչյուր կենսաթոշակառուի տրամադրել նման հնարավորություն։ Քաղաքացին կարող է հաշմանդամություն չունենալ, սակայն ազատ տեղաշարժվելու, առողջական կամ այլ խնդիրներ ունենալ կամ էլ՝ ի վիճակի չլինել 3 ժամ հերթ կանգնել բանկում։ Չմոռանանք, որ ժամանակակից տեխնոլոգիաները լայն հնարավորություններ են ընձեռում ճշտելու մարդու ողջ լինելու հանգամանքը։ Սահմանափակումներ չպետք է լինեն»,–ընդգծեց Պողոսյանը։
Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նույնպես կարեւորեց նախագիծը, նշելով, որ խնդիրը զուտ մեխանիզմների, այսինքն՝ լուծման ուղիների հետ է կապված։ «Առաջարկում եմ հանել հաշմանդամություն եւ տեղաշարժման դժվարություններ ունենալու հանգամանքը, քանի որ դրանք գնահատողական կատեգորիաներ են։ Անկանխիկ կամ կանխիկ ձեւով թոշակ ստանալը օրենքը թողել է կենսաթոշակառուի հայեցողությանը։ Եթե քաղաքացին ընտրություն է կատարել հօգուտ անկանխիկի, ապա այս պարագայում եւս պետք է հնարավորություն ունենա ընտրելու, թե ինչպես փաստի իր ողջ լինելու հանգամանքը»,— ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
Երկար քննարկումների արդյունքում վիճելի հատվածի մասով որպես վերջնական տարբերակ ընդունվեց Հերիքնազ Տիգրանյանի խմբագրությամբ ձեւակերպումը, այն է՝ «ՀՀ—ում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ կառավարության կողմից սահմանված կարգով»։ Մանե Թանդիլյանը հավելեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հարցը մեկ անգամ եւս կքննարկի կառավարության, գլխադասային հանձնաժողովի, ինչպես նաեւ բանկերի հետ։

11-01-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO