Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ԱՅԼՔ...


Հայաստանը գրավիչ է զբոսաշրջիկին նաեւ ձմեռային սեզոնին

Նպատակահարմար տարածքներ են մեր երկրի բոլոր լեռնային վայրերը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Տարիներ ի վեր Հայաստանի համար կարեւորվել է երկիրը, սեզոնային սահմանափակումից զատ, նաեւ ձմռանը հետաքրքիր ու գրավիչ դարձնելը՝ հաշվի առնելով նրա աշխարհագրությունն ու ձնառատությունը։ Այն, որ տնտեսության զարգացման կարեւոր արժեշղթաներից մեկն էլ զբոսարջությունն է, ուստի այս ուղղությունը մշտապես զարգացնելու եւ տարեցտարի հետաքրքիր, առանձնահատուկ նոր պրոդուկտներ մշակելու աշխատանքները, կարելի է ասել, ծառայում են բուն նպատակին։ Ուրախալի է նկատել, որ Ամանորն այս տարի Հայաստանում նշելու գաղափարը զբոսաշրջիկներին հասցրել էր նաեւ Տավուշի մարզ։
Հաղարծինի վանական համալիրը հունվարի 1—ից մարդաշատ էր, ձյունոտ ճամփեզրերը հասցրել էին զբոսաշրջիկների համար անվտանգ դարձնել, վաղ առավոտից մաքրել սառույցից, իսկ մոտակա ավտոկայանատեղում հանգրվանող տուրիստական ավտոբուսներին խնամքով դիմավորում ու ժպիտով ճանապարհում էին, որպեսզի նաեւ նորեկների համար նման խնդիր չլինի։ Օտարերկրյա այցելուների նման առատ հոսքը դեռ պահում էր նույն դինամիկան օրեր շարունակ։ Այցելությունների աշխարհագրությունը տարբեր էր՝ Գերմանիա, ԱՄՆ, ՌԴ, Ուկրաինա եւ այլն։
Բացի արտասահմանցիներից, նաեւ տեղաբնակների համար է ձմեռային տուրիզմը դառնում գրավիչ ու հաճելի։ Շատ երեւանաբնակներ եկել էին հանգստավայր զիփ լայնով ցատկելու, լեռնագնացության, դահուկասահքի եւ ճոպանուղի նստելու համար։
Նշենք, որ եթե տարիներ առաջ ձմեռային տուրիզմի վայրերը խիստ սահմանափակ էին նաեւ իրենց ենթակառուցվածքներով, ապա վերջին շրջանում Ջերմուկին ու Ծաղկաձորին որպես այլընտրանք ի հայտ եկան նաեւ ձմեռային զբոսաշրջության ուրույն վայրեր ու գոտիներ՝ դիվերսիֆիկացնելով ոլորտը եւ երկարաձգելով հանգստի սեզոնը։ Այսօր ձմեռային տուրիզմի սիրահարների, լեռնագնացության եւ դահուկասահքի համար մեր երկիրն ունի գրեթե բոլոր նախադրյալներն ու ենթակառուցվածքները։
Հարմար տարածքներ են Հայաստանի բոլոր լեռնային վայրերը՝ Արագածը, Հատիսը, Արայի լեռը եւ այլն։ Նկատենք, որ ձմեռային տուրիզմի զարգացումը կարեւոր է նաեւ համայնքների ակտիվացման ու զբոսաշրջային սեզոնի երկարաձգման համար։
Մասնավորապես, Շիրակի մարզի ամենախստաշունչ ձմեռն ունեցող համայնքը՝ Աշոցքը, փորձում է վերականգնել ձմեռային մարզաձեւերի զարգացման ավանդույթը։ Խոսքը վերաբերում է նախորդ տարի դահուկային կենտրոնի կառուցմանն ու շահագործմանը։ Այստեղ են գալիս դահուկասպորտի սիրահարները՝ հաշվի առնելով նաեւ վերջինիս առողջարար հատկությունը։
Աշոցքը եւ դրան հարակից տարածքները ձմեռային մարզաձեւերի զարգացման առումով դարձել են առաջադեմ։ Դահուկային կենտրոնը «Արփի լիճ» ազգային պարկի մերձակայքում է եւ կարող է զբոսաշրջային վայր դառնալ նաեւ ամռան սեզոնին։
Ծրագիրն ուղղված է համայնքում բացօթյա միջոցառումների, առողջ ապրելակերպի զարգացման, զբոսաշրջիկների ներգրավման գործընթացներին։ Կենտրոնի նպատակն է նաեւ նպաստել ձմեռային մարզաձեւերի մասսայականացմանն ու զարգացմանը։
Աշոցքը աչքի է ընկնում իր ձնառատությամբ, եւ հաշվի առնելով վայրի աշխարհագրական դիրքը՝ իսկապես կարելի է հավակնել, որ այն կդառնա սիրելի ու անփոխարինելի զբոսաշրջային վայր ձմեռային մարզաձեւերի սիրահարների համար՝ դառնալով այլընտրանք Ծաղկաձորին։
Բոլորովին նոր ու հետաքրքիր ձմեռային ժամանց է առաջարկում Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղը, որը միայն նախորդ տարի ձմռան սեզոնին 2000 այցելու է ընդունել նաեւ ԱՄՆ—ից ու ՌԴ—ից։ Այստեղ ձմռանը ակտիվ կոլորիտ է։ 3 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքը իր նոր բացահայտված զբոսաշրջային ներուժով հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն։ Վերջին տարիներին գյուղում արագ զարգանում է զբոսաշրջության ճյուղը՝ իր աշխարհագրական դիրքի, կլիմայի, ձնառատ լինելու, լեռնային բարձր գոտում գտնվելու եւ մի շարք գործոնների շնորհիվ։
Գյուղը ձմեռային տուրիզմի վայր դարձնելու գաղափարը կար դեռ երկու տարի առաջ, սակայն սկսել է հյուրեր ընդունել նախորդ տարվա ձմռանից։ Առկա է համապատասխան սպորտային պարագաների տրամադրման կետ, ինչպես նաեւ հանրային սննդի օբյեկտ, թեյարան։ Այցելուները կարողանում են օգտվել նաեւ գյուղաբնակների ձեռքով պատրաստված ավանդական համեղ ուտեստներից։
Ի դեպ, արդեն շուրջ տասնյակ հյուրատուն հյուրասիրություն է կազմակերպում գյուղում եւ լուծում զբոսաշրջիկների համեղ սնվելու խնդիրը։ Նախատեսվում է ընդլայնել զբոսաշրջիկների հարմարավետությանը ծառայող ենթակառուցվածքները, կառուցել հյուրատներ եւ ժամանցային վայրեր։
Ապարան խոշորացված համայնքի Լուսագյուղ վարչական տարածքը եւս, բացի սեզոնային զբոսաշրջությունից, հավակնում է դառնալ ձմեռային զբոսաշրջավայր։ Գյուղն ունի զբոսաշրջության զարգացման ահռելի ներուժ, եւ զբոսաշրջության զարգացմանը միտված քայլեր անելը միայն կբարելավի նրա բնակիչների կյանքը։ Գյուղի զարգացման գործում իրենց մասնակցությունն ունեն նաեւ մի քանի ակտիվ երիտասարդներ։ Լուսագյուղը համարվում է Ապարան համայնքի առեղծվածային ու առանձնահատուկ գյուղը, որն ունի հիասքանչ անտառներ եւ լավ աշխարհագրական դիրք նաեւ ձմեռային տուրիզմի համար։ Ձմռանը հատկապես գրավիչ է «Լենին սար» կոչվող վայրը, որտեղ ԽՍՀՄ—ի ժամանակ տարիներ շարունակ իրականացվել է ապարանյան ձմեռասպորտային մրցույթ—փառատոնը։ Այս տարածքում վերջին ժամանակներս իրականացվում է ձմեռային լեռնադահուկային ակտիվ հանգիստ։ Լուսագյուղի տարածքում նախատեսվում է կառուցել նաեւ ճոպանուղի, որը տեղի բնակիչներին եւ հյուրերին կհասցնի գյուղի վերին հատվածում տեղակայված պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Թուխ—Մանուկ վանք։
Ձմեռային բոլորովին այլ՝ էքստրեմալ ժամանց է առաջարկում Տավուշի մարզի Ենոքավան համայնքը, որտեղ վերջին 4—5 տարվա ընթացքում կատարվել են ներդրումներ, կառուցվել է հյուրանոցային տնտեսություն, բարեկարգվել են տրանսպորտային ենթակառուցվածքները։ Այսօր արդեն Ենոքավանն առաջարկում է տուրիզմի գրեթե բոլոր տեսակները։ Այն գրավիչ է նաեւ ձմռան այս սեզոնին։ Ափսոս միայն, որ ձմեռն այս տարի ձյունառատ չէ, ինչը կարող է որոշ չափով «փչացնել» ձմեռային տուրիզմի սիրահարների տրամադրությունը։

11-01-2020





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO