Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ՄԱՐԶԵՐ


Այս տարվա ուրախացնող առաջին լուրերից մեկը

Հիմնանորոգվում են ե՛ւ Հաղպատի, ե՛ւ Բագրատաշենի ճանապարհները

«2020 թվականի առաջին ուրախացնող լուրը մեր հայրենակիցների եւ զբոսաշրջիկների համար» վերնագրով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան երեկվա գրառումը Հաղպատի վանական համալիր տանող 5 կիլոմետրանոց լեռնային ոլորապտույտ, գեղատեսիլ ձորով անցնող ճանապարհի հիմնանորոգման մեկնարկի մասին, մեծ ուրախություն պարգեւելուց զատ, որոշ հարցականներ եւս առաջացրեց։
Ինչ խոսք, հիանալի է եւ հրատապ անհրաժեշտ, որ երկրի զբոսաշրջային հրաշակերտ կենտրոն Հաղպատի վանական համալիր հասցնող ավտոճանապարհը հիմնանորոգվի եւ գրավիչ դառնա ոչ միայն բազմահազար զբոսաշրջիկների համար, այլեւ բարելավվեն Հաղպատ համայնքի բնակիչների կենսապայմանները։ Բայց մարդիկ իրավամբ հետաքրքրվում են՝ իսկ ինչպե՞ս հասնել Հաղպատ տանող ճանապարհին, երբ այդ անելու համար հարկ է անցնել Ալավերդի—Բագրատաշեն քարուքանդ, անմխիթար վիճակում գտնվող ճանապարհով։ Շտապենք տեղեկացնել՝ այդ ճանապարհը եւս հիմնանորոգման ընթացքի մեջ է։
Եվ ահա ինչ կավելացնենք. Վանաձոր–Ալավերդի—Վրաստանի սահման միջպետական նշանակության Մ6 ավտոճանապարհի հիմնանորոգումը ոչ միայն Լոռու մարզի, այլեւ մեր երկրի առավել խոշոր, շատ կարեւոր ծրագրերից մեկն է։ Ավարտվել է ծրագրի առաջին փուլը, սկսված է նաեւ աշխատանքների երկրորդ փուլը։ Այն ավարտին հասցնելու համար նախատեսված է ծախսել 8.742 մլրդ դրամ։ Ներկայումս ընթանում են ճանապարհի լայնացման, ճանապարհային պաստառի հիմնման, հիմնատակի կառուցման եւ ինժեներական ցանցերի տեղափոխման աշխատանքներ։ Երկրորդ փուլով նախատեսվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 51.74 կմ, որից 38.41 կմ—ն՝ Լոռու մարզում։ Ավարտը նախատեսված է 2020 թվականի աշնանը։ Նախկինում նախատեսված ժամկետները հիմնավոր պատճառներով հետաձգվել են։
Ինչպես տեղեկացանք Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից, ճանապարհի կառուցման ժամկետների ուշացումների պատճառը նախագծում հընթացս կատարված փոփոխություններն են եղել։ Այժմ աշխատանքները կրկին թափ են առել։
Վերադառնանք Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգմանը. այն իրականացվում է ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցներով։ Հ—25 Մ6—Հաղպատի պատմական հուշարձան ճանապարհն անցնում է Հաղպատ բնակավայրով։ Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ—ն, իրականացրել է հողային աշխատանքներ։ Առաջիկայում նախատեսված է շարունակել հողային աշխատանքները, իրականացնել ջրահեռացման համակարգի, ճանապարհային ծածկի, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ, որոշ հատվածներում ճանապարհը կլայնացվի։ Ճանապարհային բարեկարգ ենթակառուցվածքն, ինչ խոսք, կխթանի ոչ միայն տարածաշրջանի զբոսաշրջային հետաքրքրության աճին, այլեւ Հաղպատի բնակիչների կենսապայմանների բարելավմանը։
Եվ ոչ միայն այս կարեւորագույն ճանապարհը։ Կարծում ենք, կհետաքրքրեն ընդհանրապես մարզում իրականացվող ճանապարհաշինարարական մյուս ծրագրերը եւս։ Հիմնանորոգման ընթացքի մեջ է նաեւ Մ—3՝ Մարգարա–Վանաձոր–Տաշիր–Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 12.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որի պայմանագրային ընդհանուր արժեքը կազմելու է 921.8 մլն դրամ։ Ծրագիրն իրականացվում է դարձյալ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Սրա ավարտը եւս նախատեսված է 2020թ.։
Ի դեպ, 2019 թ. փաստացի կատարված ճանապարհաշինական աշխատանքների ծավալը մարզում կազմել է 4.81 մլրդ դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորումով՝ 2.87 մլրդ դրամ, այլ միջոցներով՝ 1.94 մլրդ դրամ։ Հիմնանորոգվել է 74 կմ ճանապարհ, իսկ 28.05 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են, ավարտը եւս նախատեսված է 2020 թ.։ Միջոցներ են հատկացված (Լոռու մարզպետարանին) մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման եւ շահագործման համար։ 2019 թ. հատկացվել էր 119.583 մլն դրամ, փաստացի վճարվել է 99.1 մլն դրամ, որից ընթացիկ ձմեռային պահպանման համար՝ 24.8 մլն դրամ, ամառային պահպանման համար՝ 74.3 մլն դրամ։ Խնայողությունը կազմել է 20.483 մլն դրամ։ Խնայված միջոցները, ինչ խոսք, դարձյալ կծառայեն ճանապարհաշինության նոր ծրագրերի իրականացմանը։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

11-01-2020





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO