Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ԼՂՀ


Պատմական Ցորը վեր է հառնում մոխիրներից

Պապենական օջախներից հեռացած մարդիկ վերստին ծննդավայր են վերադառնում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Վերջին անգամ շուրջ երկու տասնամյակ առաջ եմ քայլել Դիզափայտի ստորոտով, ձորի միջով ոլոր-մոլոր «ճանապարհը կտրել» եւ գյուղից գյուղ անցել, նորոգել ենթաշրջանի՝ պատերազմից տուժած բնակավայրերի, հող ու ջրին անմնացորդ նվիրված աշխատասեր, հյուրընկալ մարդկանց մասին իմ հիշողությունները։ Եթե այն ժամանակ Արեւշատ, Խանձաձոր, Հին Թաղեր, Ծամձոր, Բանաձոր, Ցոր գյուղերում դեռ թարմ էին ռազմական գործողությունների, ավերածությունների հետքերը, եւ հատուկենտ տներ էին կանգուն մնացել, ապա այսօր շինարարական աշխույժ եռուզեռի մեջ գտնվող սահմանամերձ այդ բնակավայրերը, որ շարունակ թշնամու հրետակոծության թիրախ էին դարձել, եւ թալանվում, բռնի տեղահանվում էին հայ ընտանիքները, անճանաչելիորեն վերափոխվել, լիարժեք, ստեղծագործ կյանքով են ապրում՝ փորձելով վերականգնել երբեմնի իրենց համբավը։
Խորհրդային տարիներին Բանաձորն ու Ցորը մեկ ընդհանուր տնտեսություն էին։ Խաղողագործությունն այստեղ ամենազարգացած ու եկամտաբեր ճյուղն էր։ Միայն Ցորում շուրջ 70 հեկտար այգի էր մշակվում, եւ գինու արտադրության համար հակինթ խաղողի հումքն ամենանախընտրելին էր։ Որակի տեսակետից իրենց մրցակիցը չունեին ինչպես անուշահամ գինին եւ թթի օղին, այնպես էլ դոշաբը, անտառային հատապտուղներից պատրաստված չրեղենն ու մուրաբաները։ Հյուրերի համար անաղարտ, մաքուր սրտերի պես միշտ բաց էին տանտերերի դռները, եւ նման պատվաբեր հյուրընկալությունը յուրահատուկ էր Ցորի ավանդապահ բնակիչներին։
Պատերազմից հետո գյուղը հետզհետե հաղթահարեց դժվարությունները, եւ պետական աջակցությամբ կարծես ուրվագծվել էին համայնքի զարգացման գլխավոր ուղղությունները։ Սակայն ապրիլյան քառօրյայի ժամանակ համայնքի տարածքները վերստին հակառակորդի թիրախում հայտնվեցին, եւ, բնականաբար, մարդիկ այդ ողբերգական աղետից զգալիորեն տուժեցին։
Հատկանշական է, որ Ցորը հայ գրողներ Րաֆֆու եւ Լեոյի նկարագրություններում հիշատակվում է որպես բերդաքաղաք, որից առ այսօր պահպանվում են ավերված բերդապարսպի հետքերը։ Գյուղի հայացքի ներքո է եւ Խուդաֆերինի հինավուրց կամուրջը, որի մասին հանդիպում ենք հայ պատմիչների վկայագրերում։ Ինչպես համոզիչ փաստերն են հուշում, Ամարասից հետո Մեսրոպ Մաշտոցը երկրորդ դպրոցը բացել է Ցորում՝ «հավաքագրելով շրջակա բնակավայրերի լուսավոր պատանիներին»։ Չնայած գյուղը շարունակ հրետակոծվել է թշնամու կողմից, հրի մատնվել, սակայն, բարեբախտաբար, կանգուն են մնացել հին ժամանակներում համայնքի տարածքում կառուցված կամուրջները, որոնք պատերազմի ընթացքում վճռորոշ դեր են խաղացել բնակչության փրկության համար։
«Հրետակոծությունից մասնակի տուժել է նաեւ չորրորդ դարում կառուցված Ցորի Սուրբ Աստվածածին եկեղեցին,–տեղեկացնում է Արցախի հոգեւոր թեմի փոխառաջնորդ տեր Սահակ Շաքարյանը, ով վերջին շրջանում հաճախ է գյուղ այցելում։–Ու վերականգնման, Աստծո տան վերաբացման անհրաժեշտությունը կարեւորելով՝ գտնվեցին բարի մարդիկ, ովքեր հանձն առան իրագործել այդ առաքելությունը։ Այժմ վերականգնողական վերջին աշխատանքներն են իրականացվում այստեղ։ Շուտով եկեղեցու խաչը կօծվի եւ կտեղադրվի։ Իսկ ամռանն արդեն Աստծո նորոգ ու բարեկարգ տունն իր դռները կբացի ժողովրդի առաջ»։
Որպես կանոն՝ նա իր այցը սկսում է գյուղի հուշահամալիրից, որտեղ ննջում են արցախյան պատերազմում զոհված երիտասարդները։ Խունկ է վառում, ծաղիկներ խոնարհում եւ աղոթում նրանց հոգու հանգստության համար, ապա ծանոթանում գյուղում ընթացող վերականգնողական մեծածավալ աշխատանքներին։ Շրջակա բնակավայրերից շուրջ 100 շինարարներ ու բանվորներ են ընդգրկված բրիգադում։ Սալապատվում եւ խճապատվում են կիսավեր փողոցները, հենապատեր եւ կողապատեր կառուցվում, բարեկարգվում գյուղամեջը եւ եկեղեցու շրջապատը, ավերված տների տարածքը մաքրում շինաղբից՝ նոր կառուցվելիք առանձնատների հիմքերը փորելու նպատակով։ «Այս նորոգ, լայնքով կառուցված ճանապարհներն ընդամենը երկու տարի առաջ դժվարամատչելի արահետներ էին հիշեցնում,–ասում է նա։–Իսկ այժմ հիմնովին վերափոխվել են, բանուկ դարձել»…
Պատմական Ցորը վեր է հառնում մոխիրներից, եւ պապենական օջախներից հեռացած մարդիկ վերստին ծննդավայր են վերադառնում։ Հոգեւոր թեմի փոխառաջնորդը ոգեւորությամբ է խոսում արմատներով Ցորից մոսկվաբնակ Սմբատ Աբրահամյանի մասին, ում նվիրատվությամբ առաջին հերթին բարեկարգվել են գյուղի հուշահամալիրը, փողոցները, եկեղեցին։ Բարերարի նախաձեռնությամբ փորվել են գյուղամերձ աղբյուրների հողածածկ, լքված ստորգետնյա հորերը, սալապատվել, հիմնանորոգվել է մեծ ջրավազանի շրջակայքը, վերածվել հանգստի գոտու։ Այսօր էլ աշխատանքների ծավալներն այնքան ընդգրկուն են ու բազմաշերտ, որ կազմակերպվում են մի քանի ճակատով։ Եվ գյուղում, բնականաբար, եռուզեռ է, ամենուր աշխուժություն է տիրում։
Շուրա Բաղրյանը, ով գյուղի ամենատարեց բնակիչներից է, չի թաքցնում հուզմունքն ու ոգեւորությունը եւ համոզված է, որ «շուտով Ցորը ոտքի կկանգնի, եւ հեռուներից տուն կվերադառնան օջախներից բռնի տեղահանվածները»։ Կգան, նորից կվառեն թոնիրները, եւ թոնրահացի բուրմունքը կտարածվի գյուղով մեկ… Բախտակից ընկերոջ կարծիքը կիսում է եւ Վագիֆ Հարությունյանը, ով հրաշալի տնտեսություն է ստեղծել եւ ամենաունեւոր ընտանիքներից է։ Գրեթե 40 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, խոզեր է խնամում եւ ամեն տարի զգալի եկամուտներ է ստանում։ «Իմ սեփական այգուց միայն անցյալ տարի մինչեւ 500 լիտր թթի օղի եմ ստացել, մի մասը՝ Հյուսիսային Կովկասում բնակվող տղաներիս, իսկ մնացածը՝ վաճառել կամ նվիրել եմ իմ ծանոթ—բարեկամներին,–խոստովանում է Վագիֆը։–Կրտսեր որդիս խոստացել է ամռանը վերադառնալ եւ հոգսերի մեծ մասն իր ուսերին վերցնել։ Ասել եմ՝ առանց երեխաների չգաս, ընտանիքով արի, որ դպրոցի ավերված շենքը վերակառուցվում է ու վերաբացվելու է, դասի գնան, պարապ ժամանակներն էլ՝ ձորից, անտառներից ընկույզ եւ հատապտուղ հավաքեն։ Անցյալ տարի այնքան առատ էր ընկույզի բերքը, որ չէինք հասցնում հավաքել, ու այդպես մի զգալի մասը հանդերում մնաց՝ տերեւների տակ»…
Վերածնվող գյուղի հանդերում այս օրերին բնակլիմայական բարենպաստ պայմանները մարդկանց եռանդով աշխատելու լավ հնարավորությունն են ընձեռել։ Դաշտերում եւ այգիներում հռնդում են տրակտորները։ Փխրեցվում, մշակվում են 100 հեկտարի վրա հիմնադրված նորատունկ խաղողի այգու միջվազային շարքերը, որոնք այս տարի առաջին բերքն են խոստանում։
Սմբատ Աբրահամյանի նախաձեռնությամբ արդեն գինու նոր գործարանի հիմքերն են գցվել, եւ հումքը կմշակվի հենց գյուղում։ Իսկ արտադրված գինին իր պատմական անունը կկրի՝ «Ցոր»։ Բարերարը համոզված է, որ տքնանքով աճեցված մյուս բարիքների հետ ուրախության սեղանները կզարդարի նաեւ բարի համբավ ստացած անուշահամ կարմիր գինին, որը խորհրդանշում է վերածնվող գյուղի լուսավոր ապագան։
Ստեփանակերտ

11-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO