Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ԱՇԽԱՐՀ


Իրանը պարտավորություններից նահանջելու հերթական քայլն է արել

Աստիճանաբար հրաժարվելով համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Հունվարի 5-ին, Հեղափոխության պահապան գվարդիայի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից 2 օր անց, Թեհրանը հայտարարել է այդ երկրի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1-ի համաձայնությամբ ստաձնած պարտավորություններից հրաժարվելու իր հերթական քայլի մասին, որով փաստորեն արդեն 5 կետով, այն է՝ ամբողջությամբ, առկախել է իր պարտավորությունները։ Շատերը փոձել են Իրանի այս քայլը կապել տեղի ունեցածի հետ, ինչը, ըստ իս, իրականությանը չի համապատասխանում, եւ, ինչպես նշել է իրանական կողմը, դա նաեւ չի նշանակում, թե Իրանը եւս հեռացել է համաձայնությունից։ Թեեւ իրականում համաձայնությունը պահպանվել է, թերեւս, լոկ թղթի վրա։ Այս առնչությամբ Իրանի նախագահության ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ փորձագետ Դիյաքո Հոսեյնին նշել է, թե համաձայնությունից նահանջի վերջին հայտարարությունը միայն շեշտադրումներով անուղղակի կապ ունի Սոլեյմանիի սպանության հետ։
Նշենք, որ շուրջ երկու տարի բավական դժվար ընթացող եւ ընդհատվելու վտանգներով լի բանակցություններից հետո, ի վերջո, 2015 թ. հուլիսի 14—ին Վիեննայում ստորագրվեց Իրան—5+1 (ՄԱԿ—ի 5 մշտական անդամները՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան եւ Գերմանիա) համաձայնագիրը (Joint Comprehensive Plan of Action, JCPOA), որը ուժի մեջ էր, փաստորեն, շուրջ մեկ տարի։ 2018 թ. մայիսի 8—ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրականացրեց իր նախընտրական խոստումը JCPOA—ից դուրս գալու առնչությամբ, որը գնահատել էր որպես «վատթարագույն» համաձայնություն։ Ինչպես տարբեր առիթներով նշել ենք, համաձայնության գլխավոր դերակատարներն Իրանն ու ԱՄՆ—ն են, ուստի նրանցից որեւէ մեկի հեռանալը կնշանակեր առնվազն դրա առկախում։ Իսկ տվյալ դեպքում, ԱՄՆ—ի հեռանալուց հետո, JCPOA—ը գործնականում, կարելի է ասել, դադարել է գործել։
JCPOA—ը կյանքի էր կոչվել 2016 թ. հունվարի 16—ին, որի իրականացումը հետապնդում էր երկու նպատակ. ա) Իրանը 15 տարով խիստ սահմանափակելու էր ուրանի հարստացման գործընթացը եւ կրճատելու էր կենտրոնախույս սարքերի արտադրությունը, բ) ի պատասխան նշյալ քայլերի՝ վերացվելու էին Իրանի դեմ ՄԱԿ—ի, Եվրամիության եւ ԱՄՆ—ի կողմից տնտեսական ու քաղաքական շուրջ 25 տարբեր ոլորտներում խիստ սահմանափակումները, որոնք կիրառվել էին Իրանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց եւ պետության հանդեպ։
Այդ նպատակով ԵՄ—ն ձեռնամուխ եղավ եվրոպական ընկերություններին ԱՄՆ պատժամիջոցներից զերծ պահելու համար «հատուկ նպատակի մեխանիզմ» (special purpose vehicle, SPV) ստեղծել, որը կհեշտացներ ապրանքների տեսքով այդ երկրի դրամական փոխանցումների հարցը՝ արտահանված նավթի դիմաց, սակայն այն կյանքի չկոչվեց։ Այնուհետեւ, 2019 թ. հունվարի 31—ին, վերոհիշյալ երկրների մասնակցությամբ Փարիզում հիմնադրվեց «Առեւտրական փոխանցումներին աջակցող գործիքակազմ» (Instrument in Support of Trade Exchanges, INSTEX) անվամբ ընկերություն։ Իրականում վերջինս եւս ի զորու չեղավ Իրանի դեմ սահմանափակումներն առնվազն մեղմել, մինչդեռ ԱՄՆ—ն Իրանի շուրջ սահմանափակումների օղակն օր–օրի ավելի է սեղմել։ Ահա թե ինչու 2019 թ. մայիսի 8—ին՝ ԱՄՆ—ի JCPOA—ից հեռանալու տարելիցին, Իրանն INSTEX —ի անդամներին վերջնագիր ներկայացրեց առ այն, որ եթե 60 օրվա ընթացքում վերջիններս քայլ չանեն այն կյանքի կոչելու ուղղությամբ, ապա Թեհրանը քայլ առ քայլ հրաժարվելու է համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից։
Եվ հուլիսի 7—ին, երբ ավարտվեց ԵՄ—ին Իրանի ներկայացրած 60—օրյա վերջնագրի ժամկետը, Իրանն առաջին քայլով ստանձնած պարտավորություններից նահանջեց երկու կետով։ Թեհրանը բարձրացրեց ուրանի հարստացման տոկոսը, այն է՝ 3,67 տոկոսից 4,5 տոկոսի, եւ դադարեցրեց հարստացված ուրանի ու ծանր ջրի վաճառքը։ Այնուհետեւ, ինչպես հայտարարել էր, նահանջի քայլեր է կատարել յուրաքանչյուր երկու ամիսը մեկ։ Սեպտեմբերի 6—ին Թեհրանը կատարեց 2—րդ քայլը՝ վերսկսելով միջուկային ոլորտում հետազոտությունները կենտրոնախույս նոր սարքերի արտադրության ոլորտում։ Իսկ նոյեմբերի 7—ին Իրանը հաջորդ քայլով վերսկսել է Ֆորդոյի միջուկային կենտրոնում ուրանի հարստացման գործընթացը։ Թեեւ Իրանի նահանջի յուրաքանչյուր քայլին ԵՄ—ը բացասաբար է արձագանքել, հորդորել հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին, սակայն այդ քայլին առավել խիստ հակազդեցություն դրսեւորելով՝ առաջին անգամ հնչեցրեց նաեւ սպառնալիքներ՝ «Ձգանի մեխանիզմը» գործի դնելու առնչությամբ։ JCPOA—ի 36 եւ 37 կետերով նախատեսված է տարաձայնությունների վերացման գործիքակազմ, որով վերականգնվելու են Իրանի դեմ նաեւ ՄԱԿ—ի սահմանափակումները։
Թեեւ համաձայնությունը ԱՄՆ սահմանափակումների վերականգնումից հետո, փաստորեն, դադարել է գործել, սակայն քաղաքական գործիչներից ու վերլուծաբաններից շատերը հակված են Իրանի հունվարի 5—ի քայլը գնահատել որպես JCPOA—ի վերջնակետ, ինչը չի բացառում, որ գործի կդրվի «Ձգանի մեխանիզմը», մանավանդ որ ԵՄ—ից հնչել են տեսակետներ, թե Իրանի այդ քայլը վերջի սկիզբն է։ Մինչդեռ Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարի ֆը շեշտել է, թե այդ քայլը համաձայնության 36—րդ կետի շրջանակներում է, եւ բնավ չի նշանակում, թե Իրանը եւս հեռացել է դրանից՝ ընդգծելով, որ Թեհրանը ՄԱԳԱՏԷ—ի հետ համագործակցությունը շարունակելու է։ Բացի այդ, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ երկրի նախագահը, հայտարարել են, թե պատժամիջոցների վերացման դեպքում Իրանը լիովին կկատարի ստանձնած պարտավորությունները։ Բացի այդ, հեռանալու վերաբերյալ հայտարարություն չի եղել։
Ավելին, թեեւ ԵՄ—ից կրկին «Ձգանի մեխանիզմը» գործադրելու առնչությամբ սպառնալիքներ հնչել են, սակայն, ըստ ամենայնի, դա տեղի չի ունենա։ Այդ են վկայում նաեւ Իրանի վերջին քայլի առնչությամբ խիստ մտահոգություն արտահայտած Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի բացասական պատասխանները ԱՄՆ հորդորներին, որ, հետեւելով վերջինիս օրինակին, հեռանան JCPOA—ից։ Այս մասին նախագահ Թրամփը շեշտել էր հունվարի 9—ի իր ելույթում։ Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ Վաշինգտոնը, դիմելով 4+1—ին, հորդորում է հեռանալ համաձայնությունից։ 2019 թ. փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Մյունխենյան անվտանգության համաժողովի ժամանակ ԵՄ երկրներից պահանջել էր հետեւել ԱՄՆ—ի օրինակին եւ հեռանալ JCPOA—ից, ինչը արձագանք չգտավ։

11-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO