Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ԱՇԽԱՐՀ


«Խփվել է». ուկրաինական ինքնաթիռի կործանման նոր վարկածներ են առաջ քաշվում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Թեհրանում ուկրաինական ինքնաթիռին հրթիռի հարվածի տարբերակը չի բացառվում, սակայն դեռ հաստատված չէ։ Նա նաեւ միջազգային բոլոր գործընկերներին, առաջին հերթին՝ ԱՄՆ—ի, Կանադայի ու Մեծ Բրիտանիայի կառավարություններին կոչ է արել ինքնաթիռի կործանման պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովին տրամադրել ողբերգության հետ կապ ունեցող տեղեկություններ ու ապացույցներ։ Այն մասին, որ Իրանը սխալմամբ հարվածել է ինքնաթիռին, ավելի ու ավելի շատ լրատվամիջոցներ են հաղորդում՝ հենվելով աղբյուրների վրա։ Այդ վարկածն ընդունում են նաեւ Կանադայի ու Մեծ Բրիտանիայի վարչապետները։
Ուկրաինայի ղեկավարը հաղորդել է նաեւ, որ ուկրաինական փորձագետների խումբը շարունակում է իր աշխատանքը, եւ հույս է հայտնել, որ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը կփոխանցվի նրան։
Այն մասին վարկածը, որ «Բոինգին» կարող էր հրթիռ հարվածել, ավելի ու ավելի շատ է քննարկվում։ Ինչպես հաղորդում է CNN—ը՝ հենվելով ամերիկյան հետախուզությունում ունեցած աղբյուրների վրա, Վաշինգտոնում ենթադրում են, որ ինքնաթիռը կործանվել է ոչ թե մեկ, այլ երկու հրթիռի հարվածի պատճառով։
Նշվում է, որ ԱՄՆ—ի հետախուզությունը կողմնակից է այն վարկածին, որ ինքնաթիռը խոցվել է հակաօդային պաշտպանության «Top—M1» հրթիռով։ Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը սխալմամբ է հարվածել ինքնաթիռին։ CNN—ը նաեւ տեսագրություն է հրապարակել, որում մութ ժամանակ արձանագրվել է իրանական հրթիռի ենթադրյալ հարվածն ինքնաթիռին։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»—ն։
Բացի այդ, «Newsweek»—ը, հենվելով Պենտագոնում, հետախուզությունում ու իրաքյան հատուկ ծառայություններում ունեցած անանուն աղբյուրների վրա, հաղորդել է, որ ինքնաթիռը հրթիռի պատճառով է կործանվել։ Իրանի հակաօդային ուժերը, հավանաբար, ակտիվ են եղել Իրաքում գտնվող ամերիկյան բազաների վրա հարձակումից հետո։
Իր հերթին՝ «CBS News» հեռուստաալիքը հայտնել է, որ ինքնաթիռի կործանումից ոչ շատ առաջ արբանյակներն արձանագրել են «երկիր—օդ» տիպի երկու հրթիռի արձակումը։ Այդ վարկածը առաջ են քաշել նաեւ Կանադայի ու Մեծ Բրիտանիայի վարչապետներ Ջասթին Թրյուդոն եւ Բորիս Ջոնսոնը։
«Մենք բազմաթիվ աղբյուրներից վկայություններ ունենք, որ ինքնաթիռը խփվել է իրանական հրթիռով։ Շատ հավանական է, որ դա սխալմամբ է արվել»,–հայտարարել է Ջասթին Թրյուդոն՝ շեշտելով, որ Կանադան պահանջում է այն հարցերի պատասխանները, որոնք ծագում են՝ կապված «Բոինգի» կործանման հետ, ինչպես նաեւ կոչ է արել իրականացնել ողբերգության լիարժեք հետաքննություն։
«Տեղեկություններ կան, որ ինքնաթիռը խփվել է իրանական «երկիր—օդ» հրթիռով։ Դա, ամենայն հավանականությամբ, միտումնավոր չի եղել»,–իր հերթին՝ հայտարարել է Բորիս Ջոնսոնը։
Ամերիկյան պաշտոնատար անձինք առայժմ ձեռնպահ են մնում հրապարակային հայտարարություններից։ ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում այն վարկածին, որ կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել. «Կասկածում եմ, որ մյուս կողմում ինչ—որ մեկը կարող էր սխալ գործել»։
Իրանում, սակայն, ինքնաթիռին հրթիռով հարվածելու վարկածը բացառում են։
«Մենք վստահորեն կարող ենք ասել, որ այդ ինքնաթիռին հրթիռ չի դիպել։ Ինքնաթիռը թռիչքի ընթացքում մեկուկես րոպե վառվել է, օդաչուները որոշել են վերադառնալ։ Շատ պատճառներ կան, թե ինչու օդաչուները չէին կարող կապ հաստատել։ Նրանք առաջին հերթին պետք է փրկեին ինքնաթիռը»,–երեկ հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեձադեն իրանյան հեռուստատեսության եթերում։
Սակայն, ինչպես «Gazeta.ru»—ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՕՊ զորքերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար, գեներալ—գնդապետ Իգոր Մալցեւը, այս փուլում կարելի է միայն եզրակացություններ կատարել։
«Ցանկացած վարկած, եթե այն լուրջ է, հիմնված է առաջին տեղեկությունների վրա, որոնք գոնե անուղղակիորեն հաստատում են հրթիռային հարվածը։ Քանի դեռ դա չկա, այս ամենը քաղաքական հետաքրքրություններ են եւ ոչ ավելին,–վստահ է ավիացիայի գեներալ—գնդապետը։–Տվյալներ կլինեին, եթե ինչ—որ մեկը տեսներ, որ կրակոց եղել է։ Հետո՝ յուրաքանչյուր կրակոց ուղեկցվում է պայթյունով, որը լսվում է։ Երբ ձայնագրիչները գաղտնագրվեն, այդ ժամանակ լույս կսփռվի այս ողջ պատմության վրա։ Գաղտնագրումը կարող է տալ տեղեկություններ, որոնք կթույլատրեն եզրակացություն կատարել՝ արդյոք դա այրո՞ւմ է եղել շարժիչի անսարքության պատճառով»։
Ինչպես հաղորդում է իրանական «Tasnim» գործակալությունը, «սեւ արկղերի» գաղտնազերծումը կարող է տեւել 1—2 ամիս, իսկ ողբերգության հետաքննությունը՝ մինչեւ 2 տարի։
«Առաջին՝ ցանկացած հրթիռ, եթե այն պայթել է շարժիչի գոտում, այդ հրթիռի ինչ—որ մաս, միեւնույն է, պետք է լինի այն տարածքում, որտեղ ընկել է ինքնաթիռը։ Բացառված է, որ չլինի»,–նշել է Մալցեւը՝ շեշտելով, որ ինքնաթիռի բեկորները հավաքելուց հետո շատ նախանշաններ կարող են անուղղակիորեն ցույց տալ, որ ներսից ազդեցություն եղել է։ Հիմա դա պարզապես անլուրջ է»։

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

11-01-2020





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO