Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայերի նկատմամբ ատելության արմատավորումը

Ադրբեջանում պետական քաղաքականության մակարդակի է

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվում հայկական ջարդերի 30—րդ տարելիցի կապակցությամբ. «Այսօր լրանում է ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության ամենաողբերգական դրվագներից մեկի՝ Բաքվի հայկական ջարդերի 30—րդ տարելիցը։ 1990 թ. հունվարի 13—ին Բաքվի հայերի նկատմամբ նպատակաուղղված ճնշումները վերաճեցին համատարած եւ կազմակերպված կոտորածի։
Վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, բազմահազարանոց ամբոխը, Ադրբեջանի ազգային ճակատի (ԱԱՃ) ակտիվիստների ղեկավարությամբ բաժանվելով խմբերի, սկսեց հետեւողական կերպով տուն առ տուն քաղաքը «զտել» հայերից։ Բացառիկ դաժանությամբ իրականացված վայրագությունների եւ սպանությունների մասին բազմաթիվ վկայություններ կան։
Նրանք, ում հաջողվել է խուսափել մահից, ենթարկվել են բռնի տեղահանման։ Հազարավոր հայեր լաստանավերով Կասպից ծովով տեղափոխվել են Թուրքմենական ԽՍՀ Կրասնովոդսկ քաղաքի նավահանգիստ, այնտեղից էլ ինքնաթիռներով՝ Հայաստան եւ Ռուսաստան։ Ջարդերը շարունակվել են մի ամբողջ շաբաթ՝ Ադրբեջանի իշխանությունների, ներքին զորքերի եւ Խորհրդային բանակի Բաքվի բազմաքանակ կայազորի հանցավոր անգործության պայմաններում։
Հունվարի 18—ին Բաքվում հայկական ջարդերի, ինչպես նաեւ Շահումյանի շրջանի հայկական գյուղերի եւ Գետաշենի վրա հարձակումների կապակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձեւը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանություններին ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանությունը՝ իրավիճակին միջամտելու համար զորք մտցնելու միջոցով։
Միայն 1990 թ. հունվարի 20—ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք մտցվեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք, հաղթահարելով ԱԱՃ զինված ջոկատների կատաղի դիմադրությունը, կանգնեցրին ջարդերը։
1988 թ. փետրվարից Ադրբեջանում իրականացված ջարդերի, տեղահանությունների, էթնիկ զտումների եւ մարդկության դեմ այլ հանցագործությունների շարքում Բաքվի ջարդերը դարձան հայկական բնակչության դեմ իրագործված ամենաարյունալի զանգվածային հանցագործություններից մեկը։ Ըստ տարբեր տվյալների՝ ջարդերի արդյունքում սպանվել է 150—300 մարդ։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից ցեղասպան գործողությունների շարունակական ժխտումը եւ դրանք իրականացնողների հերոսացումը, ինչը դարձել է Բաքվի՝ քսենոֆոբիայի եւ հայատյացության քարոզչության քաղաքականության բաղկացուցիչ մասը։
Այսօր հայերի նկատմամբ ատելության արմատավորումը եւ այդ հիմքով հանցագործությունների խրախուսումը Ադրբեջանում բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակի եւ ներթափանցել այդ երկրի հանրային կյանքի բոլոր ոլորտները՝ զգալի փոփոխություններ առաջացնելով ադրբեջանական հասարակության գիտակցության մեջ։ Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության խնդիրը հասել է այնպիսի ծավալների, որ դարձել է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը։
Այդ բացասական գործընթացները հաղթահարելու եւ Ադրբեջանում քսենոֆոբիայի խնդրի առավել վատթարացում թույլ չտալու համար անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությամբ համալիր միջոցներ ձեռնարկել, ինչը թույլ կտա ադրբեջանական հանրությանը ձերբազատվել իշխանությունների կողմից արմատավորվող մարդատյաց նորմերից եւ կողմնորոշիչներից։
Հայերի հանդեպ ատելության բազմամյա քարոզչության պատճառով երեւան եկած բացասական երեւույթներն արամատախիլ անելու գործընթացում կարեւոր քայլ կարող է դառնալ ադրբեջանական իշխանությունների կողմից պատասխանատվության ստանձնումը՝ հայկական բնակչության նկատմամբ իրականացված զանգվածային հանցագործությունների, այդ թվում՝ Բաքվի ջարդերի համար։ Դա ոչ միայն թույլ կտա առողջացնել իրավիճակն Ադրբեջանում, այլեւ հնարավորություն կտա նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման համար»։

14-01-2020





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO