Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանում իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթ

Հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ եւ անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ

Երեսուն տարի առաջ՝ 1990 թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան եւ բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր։ «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ հայերի նկատմամբ 6 օր դրսեւորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց։
1990 թ. հունվարի 13-19-ը տեղի ունեցած ջարդերը կազմակերվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք։ Ադրբեջանում հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռեւս 1988 թ. դեկտեմբերի վերջին եւ 1989—ի հունվարի սկզբին։ 1990—ի հունվարի 13—ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները եւ սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։ Ջարդերը շարունակվել են 6 օր։
Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19–ը, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են։
Փաստերը թաքցնելու եւ դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված եւ ջարդերի հետեւանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների՝ 1988—1990 թթ. այն հասնում է առնվազն 500—600—ի։ Հայերի ջարդերը եւ նրանց դեմ բռնաճնշումները շարունակվել են նաեւ 1990 թ. հունվարից հետո՝ հանգեցնելով Ադրբեջանի հայաթափման։
Չնայած Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը, Բաքվում եւ ավելի վաղ՝ 1988 թ. փետրվարի վերջին Սումգայիթում, ինչպես նաեւ Կիրովաբադում (Գյանջա) հայերի դեմ իրականացված ջարդերը եւ բռնությունները դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ, կազմակերպություններ։ Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 եւ 1991 թթ. ընդունած բանաձեւերում դատապարտել է Եվրոպական խորհրդարանը։ Փաստն արձանագրել եւ դրա հետեւանքների մասին 2002 թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը։
Ականատեսների վկայությունները, ինչպես նաեւ նշված բանաձեւերը ցույց են տալիս, որ, մասնավորապես, Բաքվում եւ Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթ կամ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ։

14-01-2020





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO