Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2020
ԼՂՀ


Այգեստանում նշել են գյուղի վերածննդի օրը

Այսօր այն Հադրութի շրջանի ծաղկուն բնակավայրերից մեկն է

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


1992-ի տարեսկզբի դաժան օրերի ծանր հիշողությունները դեռ այսօր էլ շարունակում են ուղեկցել այգեստանցիներին եւ միշտ զգոն, աչալուրջ պահել նրանց՝ հաճախ «մտապահելով» անցյալի դասերը։ Խորհրդային բանակի վերջին զորամիավորումները Արցախի տարածքից դուրս բերելուց հետո ադրբեջանական խաժամուժը՝ օմոնականների գլխավորությամբ, կեսգիշերին խուժեց Այգեստան ու հաշվեհարդար տեսավ խաղաղ բնակիչների հետ՝ կտտանքների ենթարկելով նոր սկզբնավորված կամավորական ինքնապաշտպանական ջոկատի անդամներին ու նրանց հարազատներին, շարժման ակտիվիստներին։ Շատ ընտանիքներ բռնի տեղահանվեցին մշտական բնակավայրից եւ Հադրութի հարեւան, սահմանամերձ մյուս գյուղերի դառն ճակատագրին արժանացան։
Ականատեսները, ովքեր «սեփական կաշվի վրա» զգացել եւ կրել են պատերազմի, տեղահանության դառնություններն ու կորուստները, լավ գիտեն խաղաղության գինը։ Ու երեկ այգեստանցիները գյուղի վերածննդի օրվա կապակցությամբ հավաքվել էին արժեւորելու հաղթանակը։ Հանդիսության մեկնարկը տրվեց Այգեստանի հուշահամալիրում՝ ծննդավայրի, հայրենիքի ազատության համար նահատակված հայ քաջորդիների հիշատակին ծաղիկների խոնարհմամբ եւ մոմավառությամբ։
«Թշնամու թիրախում առաջին հերթին թվացյալ շտաբն էր, որը հակառակորդի համոզմամբ պիտի տեղակայված լիներ գյուղի ակումբում։ Եվ նա գրոհից առաջ հրետակոծեց շենքը՝ նպատակ ունենալով ոչնչացնել շտաբի կորիզը,–հիշում է համայնքի ղեկավար Վիտալի Շամիրյանը, ով 9—10 տարեկան պատանի էր, երբ այդ ժամանակ մորաքրոջ հետ անցնում էր գյուղամիջով։– Բարեբախտաբար, մենք թաքստոց մտանք եւ արկի բեկորներից երջանիկ պատահականությամբ փրկվեցինք։ Աղետից չտուժեցին ե՛ւ ինքնապաշտպանական ջոկատի, ե՛ւ շտաբի տղաները, որոնք օրեր առաջ դպրոցի շենք էին տեղափոխվել ու այնտեղ ծավալել իրենց գործունեությունը։ Թշնամու նախահարձակ քայլերը հայերի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու ազդանշան էին, ու մեզ պարտադրում էին մեծ ու փոքրով ոտքի ելնել եւ ոչ միայն ինքնապաշտպանվել, այլեւ համախմբվել ու միասնաբար պայքարել ազատության, արժանապատվության, մեր ընտանիքների, գյուղի փրկության համար»։
Խաղաղ բնակիչների շրջանում քիչ զոհեր չեղան։ Ու զանգվածային սպանդից խուսափելու համար մարդիկ (գլխավորապես՝ տարեցները, կանայք ու երեխաները) դուրս բերվեցին գյուղից։ Այսօրվա պես Խանձաձորի ջոկատի հրամանատար Վ. Բադասյանը հիշում է «մղձավանջային այդ տեսիլները», թե ջահել հարսները նորածինների բարուրները գրկած առատ ձյան, անտառների եւ ձորերի միջով ինչպես էին շարժվում Կոռնիձորի ուղղությամբ, ու զինյալ թուրքերն ոնց էին հրի մատնում հայկական բնակավայրերը։ Որոշ ժամանակ անց Այգեստանի շրջակայքում միավորվեցին Հադրութի շրջանի ինքնապաշտպանական տղաները ու երկար ժամանակ նրանք մարտեր էին մղում գյուղի փողոցներում՝ թշնամուն ստիպելով նահանջել։ Լուսադեմին ակնհայտ դարձավ, որ հակառակորդը մարտադաշտում երկու տասնյակից ավելի զոհեր եւ զգալի թվով զինտեխնիկա է թողել։
Այգեստանը ազերիներից ազատագրվելուց հետո հետզհետե վերականգնվեց պետության, Հայաստանի եւ սփյուռքի օժանդակությամբ։ Մարդիկ վերստին հարազատ ծննդավայր վերադարձան ու ծիծեռնակի պես նորոգեցին իրենց բույները։ Գյուղը շունչ առավ եւ ուղղեց կորացած մեջքը, միասնաբար հաղթահարվեցին դժվարությունները, եւ այսօր վերածնված Այգեստանը Հադրութի շրջանի ծաղկուն բնակավայրերից մեկն է։
Համայնքի ղեկավարը կարծում է, որ գյուղը զարգացնելու եւ շենացնելու համար անհրաժեշտ է միավորել բոլոր ուժերը՝ ինչպես պատերազմի ժամանակ էր, միասին, ուս ուսի տված հետամուտ լինել բնակավայրի հիմնախնդիրների լուծմանը. «Եվ որպեսզի կայունություն ու անդորր լինի, պիտի շատանանք, զորանանք եւ խաղաղություն պարտադրենք հակառակորդին՝ միշտ պատրաստ լինելով պատերազմին, քանի որ մեր հարեւանն իր նախահարձակ կեցվածքով բազմիցս է ապացուցել, որ ինքը միշտ էլ անկանխատեսելի է»։
Ստեփանակերտ

14-01-2020





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO