Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.07.2020
ԶԱՆԱԶԱՆ


Ընտրության հետհաշվարկը սկսվեց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց մեր երկրի տարվա լավագույն խաղացողի եւ մարզչի ընտրության մրցույթի մեկնարկը։ Քվեարկության է ներկայացվել 30 ֆուտբոլիստի եւ 8 մարզչի թեկնածություն։ Դրանք այն մարդիկ են, որոնք անցած մրցաշրջանում անմիջական դերակատարություն են ունեցել հանրապետության ֆուտբոլային կյանքում։
Ավանդույթի համաձայն՝ ընտրությանը մասնակցելու են տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները։ Մրցույթի ընտրության կարգում նշված է, որ լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում ներկայացվում են օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականներում, մեր երկրի բարձրագույն խմբի առաջնության եւ գավաթի խաղարկության, եվրագավաթների հանդիպումներում, ինչպես նաեւ արտասահմանյան ակումբներում առավել աչքի ընկած ֆուտբոլիստները, որոնց թեկնածությունն առաջադրվում է ՀՖՖ—ի կողմից։ Քվեարկողներին առաջարկվում է ներկայացված թեկնածուներից ընտրել երեք լավագույններին։ Ընդ որում՝ ակումբների ներկայացուցիչները չեն կարող իրենց ձայնը տալ հաշվետու ժամանակահատվածում կամ տվյալ պահին իրենց ակումբը ներկայացրած (ցնող) մարզիկի օգտին։ Քվեաթերթիկում առաջինը նշված ֆուտբոլիստին շնորհվում է 5, իսկ մյուս երկուսին՝ համապատասխանաբար 3 եւ 1 միավոր։
Որոշակի առանձնահատկություն ունի մարզիչների ընտրության կարգը։ Թեկնածուներ կարող են լինել օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականները եւ բարձրագույն խմբի առաջնության ակումբները գլխավորած մասնագետները՝ ներառյալ նրանք, ովքեր այդ ընթացքում մարզել են մի քանի հավաքականներ կամ ակումբներ եւ նույնիսկ այդ պահին այլեւս չեն աշխատում որեւէ թիմում։ Այս դեպքում նույնպես ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել իրենց ակումբը ներկայացրած(ցնող) թեկնածուի օգտին։ Եվ վերստին պահանջվում է հաստատված անվանացանկից ընտրել 3 հոգու, որոնցից առաջինին շնորհվելու է 5, մյուս երկուսին՝ համապատասխանաբար 3 եւ 1 միավոր։ Երկու մրցույթների արդյունքներն ամփոփվելու են հունվարի 24—ին։
Այս տարի երկրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, որի ընտրությունը ազգային հավաքականի 1։9 հաշվով պարտությունից հետո զավեշտալի երանգավորում ունի, հավակնում են հետեւյալ 30 մարզիկները. Սարգիս Ադամյան («Յան Ռեգենսբուրգ»/«Հոֆենհայմ», Գերմանիա), Պետրոս Ավետիսյան («Արարատ Արմենիա»/«Տոբոլ», Ղազախստան), Էդգար Բաբայան («Հոբրո», Դանիա), Տիգրան Բարսեղյան («Կայսար», Ղազախստան), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Դմիտրի Գուզ («Արարատ Արմենիա»), Արթուր Դանիելյան («Արարատ Արմենիա»), Դենիս Դեդեչկո («Արարատ»), Ջոնել Դեսիրե («Լոռի»), Վսեվոլոդ Երմակով («Շիրակ»), Հայկ Իշխանյան («Լոռի»/«Ալաշկերտ»), Ալեքսանդր Կարապետյան («Պրոգրես Նիդերկորն», Լյուքսեմբուրգ/«Սոչի», Ռուսաստան), Անտոն Կոբյալկո («Արարատ Արմենիա»), Մորի Կոնե («Շիրակ»), Ալֆոնսե Կոջո («Արարատ Արմենիա»), Հովհաննես Համբարձումյան («Էնոսիս Պարալիմնի», Կիպրոս), Արամ Հայրապետյան («Ուրարտու»/«Փեյքան», Իրան), Վարազդատ Հարոյան («Ուրալ», Ռուսաստան), Գեղամ Հարությունյան («Գանձասար Կապան»), Կամո Հովհաննիսյան («Ժետիսու»/«Կայրաթ», Ղազախստան), Ռումյան Հովսեփյան («Փյունիկ»/«Արդա», Բուլղարիա), Գեւորգ Ղազարյան («Շավիշ», Պորտուգալիա/ԱԵԼ, Կիպրոս), Գոռ Մալաքյան («Արարատ Արմենիա»), Մաքսիմ Մայրովիչ («Նոա»), Գուստավո Մարմենտինի («Ալաշկերտ), Արթուր Միրանյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Արսենալ», Անգլիա/«Ռոմա», Իտալիա), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Ռուդիկ Մկրտչյան («Շիրակ») եւ Էրիկ Վարդանյան («Փյունիկ»/«Սոչի», Ռուսաստան)։
Լավագույն մարզչի անվանակարգում մրցանակի են հավակնում Արմեն Ադամյանը («Ալաշկերտ»), Վարդան Բիչախչյանը («Շիրակ»), Արմեն Գյուլբուդաղյանցը (Հայաստանի ազգային հավաքական), Աբրահամ Խաշմանյանը («Ալաշկերտ»/Հայաստանի ազգային հավաքական), Դավիդ Կամպանյանը («Լոռի»), Վարդան Մինասյանը («Արարատ Արմենիա»), Ալեքսանդր Թարխանովը («Փյունիկ») եւ Իլշատ Ֆայզուլինը («Ուրարտու»)։
Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստի ընտրությանը միտված մրցույթն անցկացվում է 1992 թվականից։ Առաջին դափնեկիրը դարձել է այն ժամանակ Երեւանի ՀՄԸՄ ակումբը ներկայացնող Սարգիս Հովսեփյանը։ Ամենից հաճախ՝ 8 անգամ ճանաչման է արժանացել Հենրիխ Մխիթարյանը (2009, 2011—17 թթ.)։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչվել 11 ակումբների, որոնցից 3—ը արտասահմանյան, խաղացողներ։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

15-01-2020





03-07-2020
Ավիկ Իսահակյան «Անաչառ դրվագներ» շարքից
«Դու հայ ժողովրդից...»

Անտոն Երվանդի Քոչինյանը, ժողովրդի ծոցից ելած, ...


03-07-2020
Ոչ առանց հպարտության
Նավագնացության եւ նավաշինության հայկական հզոր ավանդույթների մասին

Ճիշտ ...


03-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 662 նոր դեպք
Հայաստանում հուլիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-07-2020
Ազգային հպարտության զգացումը պետք է կարեւոր տեղ գրավի մեր կյանքում
Էթնոհոգեբան, հոգեբանության պրոֆեսոր Ալբերտ Նալչաջյանի հետ «ՀՀ»—ն զրուցում է ...


03-07-2020
Արցախի դիրքորոշումը՝ ի լուր աշխարհի
Անգլալեզու մամուլի անդրադարձն արցախյան ապրիլյան քառօրյա պատերազմին

2016 ...


03-07-2020
Հերոսն ամենուր է
Եվ շարունակում է ապրել

Արցախյան շարժման սկզբին՝ 1988-ի ...


03-07-2020
«Անհրապույր» համայնքներն էլ սպանդանոցներ կունենան
Ֆինվարձակալության պետական աջակցության ծրագրում փոփոխություն եղավ

Ագրոպարենային ոլորտի ...



03-07-2020
Եռյակի գագաթնաժողովում կարեւորվել է տարածքային ամբողջականությունը
Կոչ միջազգային հանրությանը՝ աջակցելու ...

03-07-2020
Հայաստանը պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարի օրն այս տարի նշում է առաջամարտիկ երկրների շարքում
Հուլիսի 3-ը Առանց պոլիէթիլենային ...

03-07-2020
Ո՞ր լեզվից են դիմորդները շատ եղել
Հայաստանում եւ Արցախում մեկնարկել են ...

03-07-2020
Կմասնակցի նաեւ հայրենի ընտրանին
Շախմատի Հայաստանի հավաքականը կմասնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO