Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ե՞րբ կլուծվի համար 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երեւանի քաղաքապետարանը համապատասխան նախարարությունների եւ մասնագիտական հանրության հետ քննարկումների շնորհիվ ջանում է հնարավորինս արագ լուծել քաղաքապետարանի ենթակայության տակ գործող համար 92 մանկապարտեզի հատուկ խմբի փակման հարցը։ Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Հիշեցնենք՝ մանկապարտեզում գործող խմբերը երեքն էին, որտեղ հաճախում էր ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող 24 երեխա։ Մասնագետների աշխատավարձերի համար ֆինանսավորումը տրամադրում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվեց դեկտեմբերի 31—ին, որից հետո հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների խմբերը դադարեցին գործելուց։ Խոսքը այն մանկապարտեզի մասին է, որի շուրջ ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացավ։
Համացանցում տարածվեցին ծածկված դեմքերով երեխաների լուսանկարներ՝ գոտիներով կապված աթոռներին։ «Ֆեյսբուքյան» օգտատերը, հրապարակելով լուսանկարները, գրել էր. «Միշտ եմ խորապես մտահոգված եղել մեր հանրապետության կրթական հաստատություններում երեխաների նկատմամբ կիրառվող դաստիարակչական մոտեցումների հարցով, սակայն որ այդ մոտեցումները կարող են վերածվել ֆիզիկական բռնության եւ ակնհայտորեն կիրառվել առանց պատասխանատվության որեւէ զգացման, որ դրանք կկիրառվեն նախադպրոցական տարիքի երեխաների նկատմամբ, այն էլ՝ մասնագիտացված նախադպրոցական ուսումնական հաստատությունում, կարծում եմ, սա արդեն չափից ավելի է»։
Այս դեպքից հետո լայն քննարկում ծավալվեց, թե նպատակահարմա՞ր է երեխաներին պահել մանկապարտեզային նման պայմաններում։ «Հարցադրում էր արվում՝ արդյոք պե՞տք է այդ երեխաներին ընդհանուր մանկապարտեզում առանձնացնել հատուկ խմբերում։ Նրանք ունեն հատուկ խնամքի կարիք, եւ ներառական կրթությունը չի կարող բավարարել նրանց ինչ—ինչ կարիքներ։ Ֆիզիկական, մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ են, որոնց խնամքը հատուկ մասնագիտական մոտեցում է պահանջում։ Ունենք 24 երեխա՝ բաժանված 3 խմբի, եւ հիմա քննարկումների արդյունքում փորձում են հասկանալ՝ ինչպե՞ս կազմակերպել նրանց կրթությունը։ Քաղաքի 2020 թ. բյուջեում ի սկզբանե ֆինանսավորում նախատեսված չի եղել»,—նկատեց Հ. Կարապետյանը՝ հավելելով՝ մանկապարտեզի փակման պատճառները հայտնի են, կառավարությունը նպատակահարմար է գտել դադարեցնել այդ խմբերի ֆինանսավորումը։
Այդուհանդերձ, քաղաքապետարանը հանձն է առել մանկապարտեզի բոլոր խմբերի, բոլոր երեխաների նախակրթական ուսումը, հաճախումներն իրականացնել այնպես, ինչպես արվում էր նախկինում, անկախ ֆինանսավորումից։ «Քաղաքապետարանը երեխաներից չի պատրաստվում հրաժարվել։ Մենք մանկապարտեզի վարչական հարցերի պատասխանատուն ենք, իսկ հատուկ խնամքի համար մինչ այժմ գումարային հարցերով զբաղվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Ինչ լուծում էլ տրվի, սկզբունքը մեկն է՝ այն պետք է բխի երեխայի լավագույն շահից»,–շեշտեց Հ. Կարապետյանը։ Քաղաքապետի մամուլի խոսնակը ժամկետներ չնշեց, միայն հստակեցրեց՝ դեռ քննարկումներ են ընթանում։

15-01-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO