Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.07.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Նոր խթան ՏՏ ոլորտի զարգացմանը

Հայ ձեռներեցները կկարողանան անվճար ուսանել Սիլիկոնային հովտում

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի Հայաստանը կարողանա մրցակցել համաշխարհային արտադրության տեխնոլոգիաների հետ, պետք է հիմնվի գիտական ներուժի եւ կրթական ծրագրերի վրա։ Խոսքը վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական հաղորդակցության ոլորտում կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը։
ՏՏ ոլորտի առաջնահերթությունը կարեւորելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ ՏՏ ոլորտը գործիք է, որն ընդլայնում է հնարավորի սահմանը ու ավելի նեղացնում անհնարի սահմանը, եւ հավելել, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարեւոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարն ավելի ու ավելի հնարավոր դարձնելը։
Հաշվի առնելով ՏՏ ոլորտում ներգրավված անձանց գիտական նշաձողի ու կրթական ծրագրերի կարեւորությունը՝ ՀՀ կառավարությունը պատրաստվում է խրախուսել երիտասարդ ձեռներեցներին՝ թույլ տալով նրանց կատարելագործելու գիտելիքները ՏՏ ոլորտում եւ ձեռք բերելու միջազգային փորձ։ Առաջին անգամ պետական կրթաթոշակ կսահմանվի հայ երիտասարդների համար՝ ուսանելու ԱՄՆ Սիլիկոնային հովտում։
Կրթական ծրագրի նախաձեռնողը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է, որը եւ կֆինանսավորի հայ ձեռներեցների ուսման ծախսերը։ Ուսման տեւողությունը կլինի 7 շաբաթ, իսկ դասընթացները կանցկացվեն Դրեյփերի համալսարանում։ Ի դեպ, կրթական հարթակն արդեն բաց է ընդունելության համար։ Դիմել կարող են 21 տարին լրացած այն անձինք, ովքեր ունեն ձեռնարկատիրական փորձ, ՏՏ ոլորտը բեկող գաղափար, որը ցանկանում են իրագործել Հայաստանում, լավագույնս տիրապետում են անգլերենին եւ պատրաստ են իրենց ձեռք բերած գիտելիքներով կիսվել մարզերի ուսանողների եւ ապագա ձեռնարկատերերի հետ։
Նախաձեռնության կարեւորությունն ու առանձնահատկությունը, ըստ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, դասընթացների անցկացման վայրն է՝ հաշվի առնելով այն, որ հայկական բոլոր խոշոր ՏՏ կազմակերպությունների հիմնական շուկան ԱՄՆ—ն է, մասնավորապես՝ Սիլիկոնային հովիտը։
«Շատ կարեւոր է այդ միջավայրում լինելը, քանի որ այդ միջավայրն ունի իր խաղի կանոնները եւ բացառիկ հնարավորություն է նաեւ հայ մասնագետների համար։ Կարեւոր է նաեւ այն, թե աշխարհը տեխնոլոգիապես ուր է գնում, իսկ Սիլիկոնային հովիտը տեխնոլոգիական ուղղությունները թելադրողն է եւ կարեւոր վայր է ՏՏ ամենախոշոր ներդրողների համար։ Նմանատիպ նախաձեռնությունները եւ պետության աջակցությունը էապես կարեւոր են, քանի որ եթե տեխնոլոգիապես գլոբալ ուղղություններ ենք մշակում, ապա պետք է իմանանք, թե աշխարհն ինչ ուղղությամբ է ընթանում։ Ուսանումը Սիլիկոնային հովտում հայ ձեռներեցներին կփոխանցի նոր մտածելակերպ, ինքնավստահություն եւ թույլ կտա ստեղծել ու մշակել ՏՏ նոր պրոդուկտներ նաեւ աշխարհի շուկայի համար»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց Բագրատ Ենգիբարյանը։
Նշենք, որ մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ հունվարի 27—ը։

15-01-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO