Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.03.2021
ԱՇԽԱՐՀ


Իրանը նախապատրաստվում է ընտրությունների

Այս գործընթացում առավելապես կարեւորվել է ընտրողների մասնակցությունը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Փետրվարի 21-ին Իրանում տեղի կունենան խորհրդարանի (Իսլամական մեջլիս) 11-րդ եւ Սահմանադիր ժողովի (Բանիմացների ժողով) 5-րդ գումարման միջանկյալ ընտրությունները։ Խորհրդարանի անդամներն ընտրվելու են երկրի 31 նահանգում (օսթան) ձեւավորված 207 ընտրատարածքից։ 290 անդամ ունեցող խորհրդարանում 6 տեղ հատկացված է կրոնական փոքրամասնություններին՝ 2 հայ, 1 զրադաշտական, 1 ասորի եւ 1 հրեա։
Իրանում, երկրի Սահմանադրության համաձայն, բոլոր մակարդակի ընտրություններն անցկացնում է ներքին գործերի նախարարությունը, եւ դրանց համար պատասխանատու է ՆԳ նախարարը։ Այդ նպատակով նախարարությունում ձեւավորվում է ընտրությունների գլխավոր շտաբ, որի պետ է նշանակվում ՆԳ քաղաքական հարցերով փոխնախարարը, ներկա դրությամբ՝ Ջամալ Արաֆը։ Բացի այդ, ձեւավորվում է նաեւ ընտրությունների անցկացման գործադիր հանձնաժողով, որտեղ ընդգրկված են ՆԳ եւ գաղտնի ծառայությունների (տեղեկատվության) նախարարները, գլխավոր դատախազը, քաղաքացիական կրթության ակտերի գրանցման կազմակերպության ղեկավարը, ինչպես նաեւ կրոնական, քաղաքական, տնտեսական, իրավաբանական, մշակույթի եւ հասարակական ոլորտների 7 հեղինակավոր անձ։
Դեկտեմբերի 1—7—ը խորհրդարանի անդամության թեկնածուների գրանցվելու համար 7—օրյա ժամկետ էր նշանակվել, որի ընթացքում գրանցվել էր 16 հազար 33 մարդ։ Այլ կերպ ասած, թեեւ երկրի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք համարվող այաթոլա Ալի Խամենեին հորդորել էր, որ միայն համապատասխան մարդիկ գրանցվեն, այսուհանդերձ, խորհրդարանի նախորդ գումարման ընտրությունների համեմատությամբ գրանցվածների ռեկորդային թիվ արձանագրվեց։ Գրանցվածներից ոմանք հրաժարվեցին մասնակցությունից, այնուհետեւ շտաբներն ստուգել են գրանցվածների համապատասխանությունը՝ մերժելով 1300 հայտ, եւ, օրենքի համաձայն, արդյունքները հայտարարել է գլխավոր շտաբը՝ 14 հազար 500 առաջադրված թեկնածու։ Ապա թեկնածուներն անցել են ստուգումների ճակատագրական՝ հաջորդ փուլը։ Այն իրականացնում է պահպանողական կողմնորոշմամբ Սահմանադրության պահապան խորհուրդը (ՍՊԽ), որի գլխավոր պարտականությունը խորհրդարանում ընդունված օրենքների վերահսկումն է։
Եվ, ահա, այդ ստուգումների արդյունքները հայտարարվել են հունվարի 12—ին, ինչպես նախատեսվել էր օրենքով։ ՍՊԽ—ի խոսնակ Աբբաս Ալի Քյադխոդային, արդյունքները հայտարարելով, նշել է, թե չհաստատված հայտերը մերժվել են հիմնականում տնտեսական, պաշտոնեական դիրքը չարաշահելու, բարոյական նորմերը խախտելու եւ վարչակարգին հակադրվելու փաստերի հիման վրա։ Միաժամանակ հավելել է, որ մերժվածները 10 օրվա ընթացքում կարող են բողոք ներկայացնել ՍՊԽ—ին։ Դիմում—բողոքները կքննարկվեն, եւ վերջնական արդյունքները կհայտարարվեն մինչեւ փետրվարի 12—ը, երբ կմեկնարկի քարոզարշավը։
Եթե հաշվի առնենք, որ նախորդ ընտրություններին մերժվածների 90 տոկոսը բարենորոգչականներ էին, ապա այս ընտրություններին եւս, ինչպես նշում են որոշ աղբյուրներ, նրանք դարձյալ մեծամասնություն են կազմում, ինչից կարելի է ենթադրել, որ փետրվարի 21—ի ընտրություններին նրանք ակնհայտորեն պակաս ակտիվություն են դրսեւորել նախորդի համեմատ։ Սա այն դեպքում, երբ բարենորոգչական ճակատի կենտրոնական շտաբի գերագույն խորհրդի նախագահ Սեյեդ Հասան Ռասուլին հայտարարել էր, թե այս հոսանքի մասնակցությունը որակական առանցքի հիման վրա է, որտեղ կարեւորվել է փորձառուների, կանանց ու երիտասարդության ներուժը։ Սակայն նրանք դժգոհություն են հայտնել առկա տվյալներից, միաժամանակ նշել, թե հույս չունեն, որ դիմում—բողոքների արդյունքում լուրջ ձեռքբերում կունենան։ Ըստ երեւույթին, բարենորոգիչների նման կեցվածքը պայմանավորված է չափավորական նախագահ Հասան Ռոհանիի գործունեությամբ՝ թերեւս, խոստումները չիրականացնելով եւ ընտրողների հիասթափությամբ։
Բացի այդ, այս հարցում կարեւոր է նաեւ մի այլ հանգամանք. նրանք գիտակցում են, որ չեն կարող խորհրդարանում մեծամասնություն կազմել։ Քանի որ նախորդ ընտրություններում, որտեղ բարենորոգիչների ընտրվելու հնարավորություններն ավելի լուրջ էին, խորհրդարանում ընդամենը 120 ձայն ունեցան։ Նշենք, որ խորհրդարանի 7—րդ գումարման ընտրություններից սկսած՝ բարենորոգիչները մշտապես փոքրամասնությունն են եղել։ Իսկ դա պայմանավորված է այն բանով, որ ՍՊԽ—ն, մեկնաբանելով Սահմանադրությունը, ընտրությունները վերահսկելուց զատ, իրեն վերագրեց նաեւ ընտրություններում թեկնածուների համապատասխանության վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու հայեցողական գործառույթը։
Փետրվարի 21—ի ընտրություններում, թերեւս, խիստ կարեւոր է հիասթափված շուրջ 60 միլիոն ընտրողներին քվեատուփերի մոտ բերելը՝ հաշվի առնելով տնտեսական սահմանափակումների պատճառով նրանց սոցիալ—տնտեսական ծանր վիճակը, գործող խորհրդարանի գործունեությունից դժգոհությունը եւ այլն։ Բացի այդ, եթե գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը լրջորեն խթանել է քաղաքական ուժերի ու իրանցիների միասնությունը, ապա այդ հարցում բացասական ներգործություն է ունեցել ուկրաինական ինքնաթիռի սխալմամբ խոցումը, Իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի հրամանատարի՝ 3 օր ուշացումով խոստովանությունը։ Արդեն իսկ այս ուղղությամբ լուրջ քարոզչություն է տարվում, շեշտվում է, որ բնակչությունը թշնամուն պարտության կմատնի ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու միջոցով։

16-01-2020





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO