Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ԱՅԼՔ...


Շարունակական աղտոտումը կարող է վերացնել գետերի ինքնամաքրման հատկությունը

Տարիներ առաջ եւ այսօր. ինչպես շտկել իրավիճակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խոսելով հարավային ջրավազանային տարածքից, որն ընդգրկում է Սյունիքի մարզն ամբողջությամբ, եւ այդ տարածքի կառավարման պլանից՝ նախորդիվ խոստացել էինք անդրադառնալ մակերեւութային ու ստորերկրյա ջրային պաշարների որակին, ինչն էլ ինքնաբերաբար կցուցանի խնդիրների լուծման ուղին (քննարկվող թեման արծարծում ենք Հայաստանի 6 ջրավազանային կառավարման տարածքների (ՋԿՏ) պլանների համապատկերում. 3—ը կան, 2—ը մշակման փուլում են։ 3—ից 2—ին անդրադարձել ենք։ Մյուսում՝ հարավայինում առկա խնդիրներն էլ հիմա ենք ներկայացնում)։ Գործող կառավարման պլանները մինչեւ 2022 եւ 2023 թթ. կտրվածքով են։ Հարավայինը, օրինակ, ընդգրկում է 2016—2021 թթ. ժամանակահատվածը։ Ուշագրավ է, սակայն, որ այստեղ տվյալներ կան (մյուս պլաններում էլ), որոնք վերջին հաստատումը խորհրդային տարիներին են ստացել (ասենք՝ որոշակի տարածքի ստորերկրյա ջրերի շահագործական պաշարի եւն)։ Ու շատ կարեւոր է, որ մշակվող պլաններում այս բացը լրացվի...
Ինչեւէ, սա իբրեւ դիտարկում։ Գանք ջրային պաշարների որակի հարցին։ Հարավային ՋԿՏ—ում մակերեւութային ջրերի որակի պատկերը սա է (նկատի ունենանք՝ խոսքը հանքարդյունաբերական մարզն ընդգրկող ՋԿՏ—ի մասին է)։
Հարավային ՋԿՏ—ում մակերեւութային ջրերի որակի մոնիտորինգն արել է «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ—ը 21 նմուշառման դիտակետերում։ Ըստ ՊՈԱԿ—ի 2007—2013 թթ. մոնիտորինգային տվյալների, Հարավային ՋԿՏ—ի գետերի ջրերը հիդրոկարբոնատակալցիումական են, թույլ կամ միջին հանքայնացման, բնութագրվում են թույլ հիմնային միջավայրով եւ ջրի ցածր կոշտությամբ։ Հարավային ՋԿՏ—ի գետերի ողջ հոսքի երկայնքով ջրի թթվածնային ռեժիմը դիտվել է բավարար ջրային էկոհամակարգերի կայուն կենսագործունեության համար, բացառությամբ՝ Արծվանիկ եւ Կարճեւան գետերի, որտեղ դիտարկվել է թթվածնային սուր անբավարարություն։ Թթվածնային ռեժիմի տարրերի բարձր արժեքները վկայում են այդ երկու գետերի ջրերի օրգանական աղտոտիչներով բարձր աղտոտվածության մասին։ Դեռ այդ ժամանակ էլ տվյալները ցույց են տվել (հասկանալի է՝ հաջորդող պլանում տվյալները կթարմացվեն), որ Հարավային ՋԿՏ—ի գետերի ջրերում՝ հոսքով դեպի ներքեւ, աստիճանաբար բարձրանում են հանքայնացման եւ սննդային ռեժիմի տարրերի, ինչպես նաեւ ծանր մետաղների պարունակությունները (մասնավորապես՝ Ողջիի եւ Մեղրիգետի գետավազանների գետեր)։ Գետերի միջին եւ ստորին հոսանքներում նշված ջրաքիմիական ցուցանիշների պարունակությունները մշտապես բարձր ու կայուն են եղել, ինչը վկայում է գետերի շարունակական աղտոտման մասին։ Սրան էլ հավելենք գետերի՝ հանքավայրերի եւ պոչամբարների տարածքից ձեւավորված մակերեւութային հոսքաջրերով աղտոտումը։ Նաեւ՝ բնակավայրերի՝ կենտրոնացված եւ ցրված աղբյուրներից հեռացվող կենցաղային կեղտաջրերով աղտոտումը (թե ինչ ցույց կտան հաջորդող պլանի տվյալները (2022—ից հետո կազմվողը), դժվար չէ պատկերացնել՝ հաշվի առնելով այս տարիների աղտոտումը եւս,— Ա.Մ.)։
Սա, այլ կերպ, ըստ մասնագետների, նշանակում է. գետերի ջրերի նման աղտոտումը հանգեցնում է էվտրոֆիկ պրոցեսների արագացման, իսկ ծանր մետաղներով աղտոտվածությունը՝ ջրային էկոհամակարգերի թունավորման եւ ձեւախեղման։ Եվ... Արծվանիկ ու Կարճեւան գետերի ստորին հոսքում արդեն անհետացել է ողջ ջրային կենսաբազմազանությունը։
Այլ մանրամասներ էլ հաղորդենք՝ իրավիճակի լրջությունը ավելի լավ պատկերացնելու համար։ Սա արձանագրվել է տարիներ առաջ եւ տեղ գտել Հարավային ՋԿՏ պլանում։ Այսօր էլ նույն վիճակն է (թվային փոփոխությունները դրական շարժի օգտին չեն)։ Ավելին, շատ գետեր կարող են նույնիսկ զրկվել ինքնամաքրվելու հատկությունից։ Ասածս հիմնավորելու համար բառացի մեջբերում անեմ հիշյալ պլանից. «Հանքարդյունաբերության զարգացման արդյունքում Հարավային ՋԿՏ—ի գետերն աղտոտվում են նաեւ մեծ քանակությամբ ծանր մետաղներով։ Մետաղական հանքերի շահագործման արդյունքում, ինչպես նաեւ գործող կամ արդեն իսկ ռեկուլտիվացված պոչամբարների արտահոսքերից աղտոտվում են Որոտանի գետավազանի Սիսիան գետի Կիշկոշտ եւ Այրիգետ վտակները, Ողջիի գետավազանում՝ Ողջի գետն ու Գեղի, Արծվանիկ, Նորաշենիկ, Կավարտ, Գեղանուշ վտակները, Մեղրիգետի գետավազանում՝ Մեղրիգետ, Կարճեւան գետերը եւ դրանց համապատասխանաբար՝ Խաչիձոր ու Ագարակ վտակները»։
Հաջորդ մեջբերումը. «Կիշկոշտ եւ Այրիգետ գետերի ջրում տեղի է ունենում մետաղների նստեցում՝ ջրում լուծված վիճակից անցում դեպի տիղմ։ Ծանր մետաղները կուտակվում են գետերի հունում։ Վերջինիս շնորհիվ մետաղների բարձր պարունակությունը Այրիգետ գետի գետաբերանի հատվածում նվազում է եւ արդյունքում՝ թափվելով Սիսիան գետ, Այրիգետը չի աղտոտում Սիսիան գետի ջուրը։ Սակայն Կիշկոշտ եւ Այրիգետ գետերի հունի նման շարունակական աղտոտումը ի վերջո կհանգեցնի գետերի ջրային էկոհամակարգերի լուրջ վնասման եւ ինքնամաքրման ընդունակության վերացման։ Արդյունքում, կսկսվեն աղտոտվել նաեւ վտակների մայր գետերը՝ Սիսիանը եւ Որոտանը»։
Ինչ վերաբերում է ստորերկրյա ջրային պաշարների որակին։
Հարավային ՋԿՏ—ում ստորերկրյա ջրերի որակի մոնիտորինգ իրականացվում է «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ—ի կողմից միայն Որոտանի գետավազանի 7 դիտակետերում, իսկ Ողջի եւ Մեղրիգետի գետավազաններում ստորերկրյա ջրերի որակի մոնիտորինգ չի իրականացվում (համենայնդեպս՝ ըստ կառավարման պլանի)։ Ըստ ՊՈԱԿ—ի 2009—2013 թթ. տվյալների, Որոտանի գետավազանի՝ Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանի ստորերկրյա աղբյուրների ջրերը հիդրոկարբոնատային են՝ բացառությամբ Շաքի աղբյուրի, որտեղ ջուրը նաեւ թույլ արտահայտված սուլֆատային է։ Ստորերկրյա աղբյուրների ջուրը բնորոշվել է չեզոք միջավայրով, ցածր կոշտությամբ եւ ցածր հանքայնացմամբ։ Ընդհանուր առմամբ, ըստ ԵՄ ՋՇԴ—ի (ջրային շրջանակային դիրեկտիվ) պահանջների, Որոտանի գետավազանում ստորերկրյա ջրերը իրենց քիմիական կազմով համապատասխանում են գերազանց եւ լավ որակի։
Ըստ փորձագիտական գնահատականի, Ողջիի եւ Մեղրիգետի գետավազաններում ստորերկրյա ջրերի որակը խոցելի է՝ պայմանավորված գետավազանում հանքարդյունաբերական պոչամբարների, բաց հանքերի առկայությամբ։
Այս ամենի համապատկերում պարզ է դառնում (եւ «ՀՀ»—ն մեկ անգամ չէ, որ դա առաջարկել է, եւ շրջակա միջավայրի նախարարն էլ է բարձրաձայնել այդ մասին), թե ինչու է անհրաժեշտ մեծ ծավալների հասցնել բնությանը հասցված վնասի դիմաց վճարները։ Հիշու՞մ եք, նախորդ տարի էլ Ողջի գետը ծանր մետաղներ էին թափվել...
Հիմա կարող ենք մեջբերել, թե տարբեր տարիներին ինչքան են կազմել այս կամ այն վնասի դիմաց վճարները։ Բայց ընդամենը մեկ տվյալ կասենք։ Քանի որ Հարավային ՋԿՏ պլանում այս մասով 2009—2013 թթ. տվյալներ են բերվում, մենք էլ 2013—ից տվյալ կհաղորդենք։ Այսպես՝ 2013 թ. ՀՀ ԲՆ տվյալների համաձայն, Հարավային ջրավազանում ջրային ռեսուրսին հասցված վնասի հատուցման գումարը կազմել է 0,47 մլն դրամ։ Այլ թվերի մեջբերումը ոչինչ չի փոխելու։ Քանզի չի փոխվել բնությունը վնասողի հանդեպ վերաբերմունքի տրամաբանությունը։ Կրթականի գործոնն, անշուշտ, կա։ Բայց իրավիճակը շատ արագ կշտկվի, եթե վնասի դիմաց մեծ տույժ-տուգանքների մասին լինի խոսքը։

16-01-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO