Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՍՈՑԻՈՒՄ


Սոցիալական լիարժեք աջակցություն՝ միայն անաշխատունակ մարդկանց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է սոցապահովության նոր համակարգի ներդրման մասին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Մեր կառավարությունը հենց առաջին օրից խնդիր է ունեցել ներդնել սոցիալական նոր համակարգ, քանի որ գործող սոցիալական աջակցության համակարգը մարդկանց տնտեսական ակտիվության չի խրախուսում»,–երեկ այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում կայացած՝ սոցիալական նոր համակարգի ներդրմանը նվիրված խորհրդակցության համապատկերում։
Եվ արձանագրեց. առնվազն նախնական մակարդակով հստակեցվել են հայեցակարգային պատկերացումները, թե ինչ պետք է անել։ «Համակարգի ձեւավորման շուրջ աշխատանքները դեռ պետք է շարունակվեն, որին, բացի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, պետք է ներգրավվեն այլ գերատեսչություններ նույնպես։ Բայց մենք արձանագրեցինք, որ սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն, այսինքն ունեն սահմանափակումներ, իրենք իրենց կարիքները չեն կարող հոգալ։ Իսկ նրանք, որոնք աշխատունակ են, նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի այնպիսին, որ մենք նրանց կարողանանք քաջալերել, համակարգային պայմաններ ստեղծել, որ նրանք ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան ավելի շատ շահագրգռված լինեն չաշխատել։ Իհարկե, կարգը, որ առաջարկվում է, բավականին բարդ է, դեռ նախնական է, դեռ պետք է քննարկվի։ Պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանան այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան։ Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան նաեւ մարդկանց կրթական կարիքները։ Այսինքն՝ միշտ չէ, որ մենք պետք է ուղղակի մարդկանց ասենք՝ ամսական ձեզ այսքան վճար ենք վճարում, այլ շատ դեպքերում պետք է ճշգրտենք, թե այդ ընտանիքի զարգացման համար ինչ է անհրաժեշտ, որ հոգանք, աջակցենք նրանց, որպեսզի երեխաները կամ հենց թեկուզ մեծահասակները ստանան կրթություն, ստանան հմտություններ՝ մասնագիտական եւ այդպես շարունակ։ Քանի որ դա շատ կարեւոր թեմա է, եւ մինչեւ հիմա, իհարկե, զուտ աշխատանքային մակարդակում են եղել քննարկումները, կարծում եմ՝ աշխատանքին զուգընթաց մենք պետք է նաեւ որոշակի հանրային քննարկումներ սկսենք այս ուղղությամբ։ Դա պետք է արվի, որպեսզի հանրությունը մեզ հետ զուգընթաց քայլի, որովհետեւ շատ դեպքերում, երբ մենք աշխատանքային մակարդակում քննարկում ենք եւ վերջնական ինչ—որ տարբերակ ենք մատուցում, քանի որ մտքի աշխատանքի այդ ողջ ճանապարհը զուգահեռ չի երեւացել, ընկալումը միշտ չէ, որ բավարար արագությամբ է գալիս։ Այնպես որ, պետք է նաեւ այս խնդրի մասին մտածել»,–շարունակեց վարչապետը։
Սոցոլորտի մասով տեղեկացնենք, որ կառավարությունը «Պետական նպաստների մասին» օրենքով պայմանավորված՝ երեկ լրացումներ ու փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։ Օրենքով սահմանվել է, որ թաղման նպաստ է վճարվում նաեւ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո՝ 3 ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում։ Սահմանվել է նաեւ, որ ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանքը կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից 6 ամիս հետո ներկայացվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմելու օրվանից։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել կառավարության համապատասխան որոշումը եւ փոփոխել նոր իրավակարգավորումներին առնչվող դրույթները։
Կառավարության որոշմամբ նաեւ հստակեցվել է, որ hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում, եւ նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողն իր գրավոր դիմումն ու մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին։
Մեկ այլ հստակեցում էլ է արվել. նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաեւ նպաստառուի մահվան փաստը հավաստող՝ օտարերկրյա պետության տված փաստաթուղթը (անպայման ապոստիլով վավերացված)։

17-01-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO