Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԱՇԽԱՐՀ


Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Հունվարի 19-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով Բեռլինում տեղի է ունեցել Լիբիայի հիմնահարցին նվիրված միջազգային համաժողով, որին մասնակցել են 10 երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Թուրքիայի, Ալժիրի եւ Կոնգոյի նախագահները, Մեծ Բրիտանիայի վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Հորդանանի, Չինաստանի եւ Կատարի ԱԳ նախարարները, տարածաշրջանային 2 կազմակերպության՝ Աֆրիկայի միության եւ Արաբական լիգայի, Եվրամիության ու ՄԱԿ—ի առաջին դեմքերը, ինչպես նաեւ հակամարտ կողմերի ներկայացուցիչներ, գեներալ Հաֆթարն ու Ֆաիզ Սարաջը։
Համաժողովի գլխավոր նպատակն էր հակամարտ կողմերի միջեւ ժամանակավոր հրադադարը մշտական դարձնելը, ինչը նպաստավոր հող կպատրաստեր՝ բանակցությունների միջոցով լուծելու նաեւ ռազմական, տնտեսական ու քաղաքական հարցերը։ Լիբիայում ներքին բախումների շարունակական բնույթը, ինչպես Սիրիայում, Աֆղանստանում եւ այլուր, պայմանավորված է բազմաթիվ երկրների շահերի հակասություններով։ Էներգակիրներով հարուստ Լիբիան դասվում է նավթ արտահանող 10 խոշոր երկրների թվին, նաեւ տնօրինում է բնական գազի մեծ պաշարներ։ Բացի այդ, Միջերկրականում շուրջ 2000 կմ երկարությամբ ափ ունենալով, Աֆրիկայից Եվրոպա արտագաղթելու գլխավոր դարպասն է։
Անդրադառնալով համաժողովի ձեռքբերումներին, նշենք, որ համաժողովի ավարտից հետո Ա. Մերկելը եւ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հանդես գալով համատեղ մամուլի ասուլիսով, հայտարարել են, թե մասնակիցները միահամուռ կարծում են, որ պետք է հարգեն Լիբիայի դեմ կիրառված զենքի ու զինամթերի սահմանափակումները եւ դրա վրա վերահսկողություն իրականացնեն։ Համաժողովի մասնակիցները նաեւ համաձայնել են հրադադարը խախտողներին պատժելու հարցում։ Մամուլի ասուլիսում կարեւորվել է նաեւ ՄԱԿ—ի Լիբիայի հարցի քաղաքական լուծման առնչությամբ նախագծի իրականացման հովանավորումը։ Բայց եւ այնպես, հաշվի առնելով, որ համաժողովում որեւէ համաձայնություն չի ստորագրվել, եւ այն համատեղ հայտարարությամբ հանդես չի եկել, կարելի է նշել, որ ձեռքբերումները մեծ չեն եղել։ Դա է վկայում նաեւ հունվարի 20—ին Տոբրուկի ու Թրիպոլիի ուժերի միջեւ բախումների վերսկսումը։
Լիբիայում 2011—ից Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո խաղաղություն չի հաստատվել։ Ներկա դրությամբ ավելի քան 1 մլն 700 քմ տարածք ունեցող, միաժամանակ աշխարհի ամենանոսր բնակեցված երկիրը՝ շուրջ 7 մլն բնակչությամբ, բաժանված է երեք մասի։ Թուրքիան, մարտահրավեր նետելով արաբական աշխարհին, ջանքերը կենտրոնացրել է Լիբիան իր ազդեցության գոտին դարձնելու ուղղությամբ։ Ինչպես բացահայտել է բրիտանական «Գարդիան» օրաթերթը, Թուրքիան 2019 թ. դեկտեմբերի 24—ից սկսած Սիրիայում իր հովանու ներքո գտնվող՝ Սիրիայի թուրքմեններից (ադրբեջանցի թուրքերի ցեղակիցներ) ու սունի արաբներից բաղկացած ուժերին օդանավով տեղափոխում է Տրիպոլի։ Նրանք ամսական 2000 դոլար աշխատավարձ են ստանում, ըստ նույն աղբյուրի՝ արդեն զոհվածներ կան նրանց շարքերում։
«Գարդիանը» գրել է, որ այդպիսով նախատեսված է Լիբիա ուղարկել 2000 ապստամբի։ Իսկ արաբական «Ալ Արաբիա» հեռուստատեսության տվյալներով, Սիրիայի ապստամբներից, որոնց Դամասկոսը ահաբեկիչ է համարում, 8000 մարդ է ուղարկելու Տրիպոլի։ Բացի այդ, ինչպես հայտնի է, 2019 թ. նոյեմբերի 27—ին ստորագրվել է Անկարա—Տրիպոլի 2 համաձայնագիր, որոնցից մեկը ռազմական համագործակցությանը, իսկ մյուսը Միջերկրական երկրների սահմաններին է վերաբերում։ Համաձայնությունը 2020 թ. հունվարի 2—ին հաստատել է Թուրքիայի խորհրդարանը, որից հետո Անկարան զորք է ուղարկել Տրիպոլի։ Համաձայնությունը խիստ բացասական հակազդեցության է արժանացել Հունաստանում։ Աթենքը, դիմելով ՄԱԿ—ին, պահանջել է ապօրինի հայտարարել համաձայնությունը։
Մյուս կողմից «Ալ Ջազիրա» հեռուստատեսությունը հայտնել է, թե հունվարի 16—ին Հաֆթարը գաղտնի ժամանել է Աթենք, որտեղ կողմերը բանակցել են նաեւ Միջերկրականում համագործակցության վերաբերյալ համաձայնության շուրջ, որի շուտափույթ ստորագրման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այլ կերպ ասած՝ Լիբիայում բախումները շարունակվելու են։ Փաստորեն, հրադադարը, որին ողջ ուժով ձգտում է Թուրքիան՝ հաշվի առնելով Հաֆթարի նկատելի առավելությունը ռազմադաշտում, առայժմ հաջողությամբ չի պսակվում։

21-01-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO