Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2020
ՍՈՑԻՈՒՄ


Կոմունալ վճարները կտա պետությունը

Օրենքն ընդունված է, որոշումը կլինի փետրվարին

Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ Աժ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց տարեցների կոմունալ վճարումների մասին օրինագծին, որով նախատեսվում է օգնություն տրամադրել սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցներին։
Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանը, այս օրինագիծը կարգավորում է էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրամատակարարման վճարների իրականացման հարցը. «2020 թ. հունվարի 1—ից սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցների կոմունալ վճարումները կիրականացնի պետությունը։ 2019 թ. դեկտեմբերին ընդունվեց օրենք սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող կենսաթոշակառուներին նպատակային աջակցություն ցուցաբերելու մասին, որի որոշումը կլինի փետրվարին։ Սակայն, անկախ նրանից, թե որոշումը երբ կլինի, սոցիալական աջակցությունը կհաշվարկվի 2020 թ. հունվարի 1—ից։ Սրանով մենք նպատակային սոցիալական աջակցություն ենք տրամադրում կենսաթոշակառուներին, այդ թվում՝ տարիքային կենսաթոշակառուներին եւ հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներին։ Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր միայնակ են ապրում սոցիալական, նախարարության ենթակայության, ինչպես նաեւ կազմակերպությունների ներքո գործող սոցիալական տներում»,—մանրամասնեց Գեւորգյանը։ Դրանք են՝ Մարալիկի, Գորիսի, Երեւանի Թբիլիսյան խճուղում գտնվող սոցիալական տունը, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության ենթակայության տակ գտնվող «Նռնենին», նախարարության համակարգում գործող «Վետերան օթեւանը»։ «Խոսքն այս սոցիալական տներում բնակվող կենսաթոշակառուների ծախսած էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վճարները փոխհատուցելու նպատակով տրվող օգնության մասին է»,–ասաց նա։ Ամսական տրվող սոցիալական աջակցությունը կկազմի 12000 դրամ։ «Վերցրել ենք կենսաթոշակառուների կոմունալ վճարների հաշիվները եւ արձանագրել, որ, միջին հաշվով, նրանցից յուրաքանչյուրը վճարում է 12000 դրամ։ Դա տարեկան կազմում է 144000 դրամ, եթե կոմունալ վճարների չափը գերազանցում է նշված քանակը, ապա կենսաթոշակառուն ինքը պիտի վճարի մնացած մասը։ Այսօրվա դրությամբ այս օրինագծից օգտվելու է 79 թոշակառու։ Սակայն վաղը այս թիվը կարող է ավելանալ կամ պակասել, որովհետեւ սոցիալական տներում ապրում են պայմանագրային հիմունքներով։ Նախագիծը գրելու ժամանակ նրանց թիվը եղել է 79»,–նշեց Գեւորգյանը։
Օրենքի ընդունումից հետո սոցիալական ցանցերում լուրը սխալ մեկնաբանվեց, եւ մարդիկ մտածեցին, թե դա վերաբերում է բոլոր միայնակ ապրող տարեցներին։ Այստեղ բողոքի ալիք բարձրացավ։ Հանրության մի մասը նշում էր, թե չի գործում արդարության սկզբունքը։ Գեւորգյանը, անդրադառնալով այս խոսակցություններին, ընդգծեց՝ անարդար չէ, քանի որ կան տներում ապրող միայնակ կենսաթոշակառուներ, ովքեր, ի տարբերություն սոցիալական բնակարաններում ապրողների, օգտվում են նաեւ նպաստի իրավունքից. «Հետեւաբար, իրենց նպաստն ու թոշակը ինչ—որ չափով հնարավոր է դարձնում վճարել այդ ծախսերը»։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակցի խոսքով՝ սա դեռ առաջին քայլն է, հետագայում, եթե պետությունը հնարավորություն ունենա, բոլոր միայնակ թոշակառուներին եւս նպատակային աջակցություն կցուցաբերի։
Էմիլիա ՄԱՆՈՒԿՅԱՆ

22-01-2020





23-09-2020
Անտառները փրկելու ներուժ ունենք, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը
Իսկ մատչելիության խնդրին պետք է լուծում տրվի

Որպես ...


23-09-2020
Ուսանելի մի պատմություն
Նման մարդկանցով անուշ է դառնում կյանքն ու քաղցրանում աշխարհը


23-09-2020
ԱՄՆ-ն դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի
«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ ...


23-09-2020
Մարդն անոթ է
Մարմինը՝ փակուղի

«Մի՞թէ բրուտը իշխանութիւն չունի հողի վերայ, ...


23-09-2020
Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո
«Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին


23-09-2020
Մարզիչը գոհ է
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոստովանել է, որ ...


22-09-2020
Վարդի ու աշնանային ռոմանտիկայի արարիչը
Սեպտեմբերի 19-ը Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

«Նրա ...



23-09-2020
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է հանգեցնել նոր բռնությունների
«Մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն ...

23-09-2020
Արոնյանը եւ Մովսիսյանը՝ Գերմանիայի չեմպիոն
Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շախմատի ...

23-09-2020
Վարազդատ Հարոյան, այնուհանդերձ, հեռացավ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ...

23-09-2020
Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում
Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO