Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ Օրենսդիրը կքննարկի նաեւ կառավարության ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծը։
Բազմիցս նշվել է, որ նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորման խնդիր ունի։ Նախորդ օրենքը չի բավարարում պահանջներին, եւ առաջ է գալիս նոր օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն։ Նախադպրոցական կրթության մասին այս օրենքը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, բավական երկար ժամանակ մշակվել եւ քննարկվել է. «Տեղյակ եմ, որ արդեն մի քանի տարի քննարկվում է հասարակական սեկտորի ներկայացուցիչների եւ տարբեր շահագրգիռ անձանց հետ։ Այս իմաստով, կարելի է ասել, այն եզակի օրենքներից է, որը բավականին լավ մշակված է։ Նախագծի շուրջ ոլորտի տարբեր շահառուներ տվել են իրենց համաձայնությունն ու եկել են կոնսենսուսի»։
Օրենքը կարգավորում է մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ ներառականության հարցը նախադպրոցական կրթության մեջ։ Այն սահմանում է զրոյից վեց տարեկան երեխաների խնամքը, ինչը ենթադրում է, որ ժամանակին գործած մսուրները պետք է նորից վերականգնվեն։ Հ. Հովհաննիսյանի խոսքով՝ սույն օրենքի նախագծով նաեւ հնարավորություն կտրվի մանկապարտեզներին գործելու հավելյալ վճարի դիմաց, ինչն, ի դեպ, Երեւանում այժմ իրականացվում է։ Օրենքի կարգավորումով կդրվի նաեւ զարգացման կենտրոնների լիցենզավորման հարցը։ «Հիմնական հարցերից է նաեւ, այսպես կոչված, զարգացման կենտրոնների խնդրի լուծումը։ Զարգացման կենտրոնները, որոնք գործում են մանկապարտեզների անվան տակ, չունեն լիցենզավորում, եւ պետական գերատեսչությունը որեւէ գործառույթ չունի նրանց նկատմամբ։ Եթե այս հաստատություններն իրականացնում են նախադպրոցական կրթություն, ապա պետք է գան լիցենզավորման։ Օրենքի նախագծում կան որոշակի բացեր այն իմաստով, որ գուցե նույն այդ զարգացման կենտրոնները չիրականացնեն նախադպրոցական կրթություն, սակայն մեկ կամ երկու ժամով լուծեն երեխայի զբաղվածության հարցը։ Այս խնդիրը հանձնաժողովում բավական մանրակրկիտ քննարկել ենք։ Որոշվեց օրենքի նախագծին դրական եզրակացություն տալ, բայց այն պայմանով, որ առաջին եւ երկրորդ ընթերցումների ժամանակ բոլոր հարցեին տրվեն պատասխաններ։ Կքննարկվի այս նստաշրջանում»,–նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ սա կկարգավորի օրենսդրական դաշտը, բայց բուն մանկապարտեզների վիճակը կբարելավվի ֆինանսական հոսքերի առկայության դեպքում միայն։
Նրա խոսքով՝ օրենքի անհրաժեշտությունը եկել է այն հիմնական խնդիրներից, որ վեր են հանվել տարբեր շրջանների մանկապարտեզներում. «Բազմաթիվ խնդիրերներ են ներառվել օրենքում»։ Շատ համայնքներ չունեն մանկապարտեզներ, եւ դա, Հ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, եւս խնդիր է։ Երեւանում եւ շրջաններում սուբվենցիոն ծրագրերով բավականին շատ մանկապարտեզներ են վերանորոգվել եւ բացվել։ Օրինակ է բերում ՅՈՒՆԻՍԵՖ—ի այլընտրանքային նախադպրոցական հաստատությունների մոդելը, որն, ըստ նրա, այս խնդիրը որոշ չափով կարգավորում է։ ՅՈՒՆԻՍԵՖ—ի մշակած մանկապարտեզի այլընտրանքային մոդելը, որը փորձարկվել է Սյունիքի եւ Լոռու մարզերում, երեքից մինչեւ հինգ ժամանոց ծրագիր է, որտեղ շեշտը դրված է երեխայի զարգացման, սոցիալ—հոգեբանական հմտությունների կատարելագործման վրա, եւ չկա սննդի ու քնի բաղադրիչը։ Փորձարկված ծրագիրը բավականին հաջող է եղել, ծախսարդյունավետ, ինչի շնորհիվ էլ գտել է իր տեղը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված նախադպրոցական ծառայությունների մատուցման այլընտրանքային մոդելների ցանկում։ Այնուհետեւ, հենվելով առկա փորձի վրա եւ հաշվի առնելով խոշորացված համայնքների առանձնահատկությունները, մոդելը լրամշակվել եւ բարեփոխված բովանդակությամբ գործարկվել է նաեւ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի 4 գյուղական բնակավայրում։
«Տարբեր եղանակներով, քիչ գումարով հնարավոր է հասնել դրան։ Այս խնդիրն ամրագրված է նաեւ կառավարության ծրագրում։ Այնտեղ հստակ նշված է, որ պետք է հասնել երեխաների զբաղվածության որոշակի տոկոսի»,–նկատեց պատգամավորը։ Խնդիր է նաեւ մասնագետների, որակյալ կադրերի հարցը։ Համայնքներում երբեմն չեն լինում մասնագետներ եւ շատ հաճախ նրանց փոխարինելու են գալիս բարձրագույն կրթություն չստացած, բայց վերապատրաստում անցած անձինք։ «Այս խնդիրը կա ոչ միայն նախադպրոցական, այլեւ առհասարակ կրթության ոլորտում։ Որակյալ կադրերի հարցը բոլոր տեղերում առկա է, բայց լուծելի հարց է։ Մանկապարտեզների դաստիարակների պարագայում համապատասխան ֆինանսավորման դեպքում հնարավոր է վերապատրաստում անել։ Այս հարցը եւս կառավարության եւ Ազգային ժողովի օրակարգում է»,–հավելեց Հ. Հովհաննիսյանը։

22-01-2020





29-02-2020
Ճիշտը «յոթը չափել, մեկ կտրել» սկզբունքն է
Փորձի փոխանակում պետություն-մասնավոր գործընկերության ոլորտում

ԱԺ տնտեսական հարցերի ...


29-02-2020
Մտորումներ Հայկական հարցի մասին
Սեւրի պայմանագիրը վաղ թե ուշ նորից կդրվի սեղանին



29-02-2020
Համարձակություն
Ներանձնականի, ստեղծագործականի եւ հասարակական գիտակցության սահմանները

Ի՞նչ բան ...


29-02-2020
Մարդ-հանրագիտարանը
Հայոց պատմության անզուգական գիտակն ու նվիրյալը

Հնաբնակ շատ ...


29-02-2020
Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն...
Համազգային առաջարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Աստվածաշնչում կա ...


29-02-2020
«Իշխանությունները որոշեցին հանրաքվեի գնալ
Եվ խնդրի ողջ պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին»

Ապրիլի ...


29-02-2020
Շաքարավազի շուկան ինչպես որ է
Երբ ստանդարտներին համապատասխանությունը կամավոր բնույթ է կրում

Տնտեսական ...



29-02-2020
«Ոչ»-ը, լինելով հանձնաժողովներում, կարձանագրի
Որ ՀՀ-ում տեղի է ունեցել բացարձակ ազատ եւ ...

29-02-2020
Ռուս գեներալը կարծում էր՝ Անդրանիկի զորությունը կոնյակի մեջ է
Զավեշտալի պատմություններ զորավարի ...

29-02-2020
Թուրքիան այնպես է աղմկում, կարծես Սիրիան է ներխուժել իր երկիր
Աստանայի գործընթացի անդամ երկրների ...

29-02-2020
Հռոմը ծափահարում է Մխիթարյանին
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO