Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2020
ԱՇԽԱՐՀ


Որքանո՞վ է իրատեսական

Իրաքում քաղաքական ճգնաժամից դուրս գալու հեռանկարը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Հունվարի 3-ին ԱՄՆ զորքերի իրականացրած «Կապույտ ամպրոպ» գործողության հետեւանքով սպանվեցին Իրանի հեղափոխության պահապան գվարդիայի «Ղոդսի» (Երուսաղեմ) ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ Իրաքի շիա «Հաշադ շաաբի» (Ժողովրդական զորահավաք) ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի Մուհանդեսը եւ նրանց ուղեկցող 10 մարդ։ Հանգամանք, որը հանգեցրեց Իրաքի երկու բարեկամ երկրների՝ ԱՄՆ—ի եւ Իրանի փոխհարաբերությունների ծայրաստիճան լարվածության, ինչի պատճառով այդ երկրում ժամանակավորապես դադարեցվեցին բողոքի ցույցերը։ Սակայն հունվարի 20—ին վերսկսվել են, որոնց ընթացքում, ըստ «Ռոյթերս» գործակալության, Բաղդադում եւ այլ քաղաքներում՝ Քյարբալայում, Բասրայում, Նասերիայում եւ այլուր, ցուցարարների ու անվտանգության ուժերի միջեւ բախումների ընթացքում 6 մարդ զոհվել եւ մի քանի տասնյակ էլ վիրավրվել են։ Ընդ որում, զոհվածներից 2—ը եւ վիրավորներից 14—ը անվտանգության սպաներ են, կան նաեւ ձերբակալվածներ։
Ցուցարարները կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ էին տվել իրենց պահանջած քաղաքական բարեփոխումներն իրականացնելու համար, այդ թվում՝ ընտրել անկախ վարչապետ, կոռումպացված պաշտոնյաներին դատի տալ, վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների եւ ընտրական օրենսգրքի փոփոխությունների ուղղությամբ քայլեր կատարել, որոնց իրականացումը գործնականում հնարավոր չէր՝ հաշվի առնելով այդ երկրում տիրող իրավիճակը։ Ուստի ժամկետի ավարտից անմիջապես հետո ցուցարարները կրկին փողոց են դուրս եկել։ Իսկ հունվարի 21—ին 3 հրթիռ է նետվել Բաղդադի առավել պաշտպանված «Կանաչ» թաղամաս, որոնց թիրախը, ըստ երեւույթին, ԱՄՆ դեսպանությունն է եղել, քանի որ ընկել են դրա մոտակայքում, բայց առայժմ որեւէ խմբավորում կամ կազմակերպություն դրա պատասխանատվությունն իր վրա չի վերցրել։
Ի դեպ, ըստ իրանական IRNA գործակալության, այսօր Իրաքում տեղի կունենան աննախադեպ ցույցեր ընդդեմ ԱՄՆ ռազմական ներկայության։ Ավելին, հայտնի հոգեւորական Մոքթադա Սադրը, որի ձեւավորած դաշինքը խորհրդարանում ամենախոշոր «Սաերուն» խմբակցությունն է, հայտարարել է, թե «օտարները մեր երկրում տեղ չունեն. ժողովուրդը ոտքի է կանգնել եւ կհաղթի»։ Այս առնչությամբ հավելենք, որ Իրաքի խորհրդարանի հաստատած բանաձեւը կառավարությանը իրավունք է վերապահել ԱՄՆ—ից պահանջել զորքերը դուրս բերելու այդ երկրից։ Վերջինս էլ նման պահանջ է ներկայացրել Վաշինգտոնին եւ շեշտել, որ երկու երկրների միջեւ ստորագրված անվտանգության պայմանագրի վերանայման շուրջ բանակցություններ են ընթանում։
Ըստ որոշ աղբյուրների, ՆԱՏՕ—ի զորքերը մնալու են Իրաքում, որոնց կազմում կլինեն նաեւ ամերիկյան ուժերը։ Սա այն դեպքում, երբ Իրաքի Քրդստանի ինքնավարության նախագահ Նիչերվան Բարազանին եւ վարչապետը դեմ են արտահայտվել ԱՄՆ—ի զորքերի առնչությամբ եւ շեշտել, որ դրանց մնալն անհրաժեշտություն է։ Միաժամանակ Բարազանին խիստ քննադատել է կառավարությանն ու խորհրդարանին՝ նշելով, որ այդ հարցի շուրջ շիաները միակողմանի որոշում են ընդունել՝ չխորհրդակցելով սունիների ու քրդերի հետ։ Բայց եւ այնպես, Բաղդադը ձգտում է չդառնալ ԱՄՆ—Իրան բախումների ռազմադաշտ, եւ, ինչպես նշվում է, վարում է ակտիվ չեզոքության քաղաքականություն։ Իրաքի ԱԳ նախարար Մոհամեդ Ալի Հաքիմը հունվարի 18—ին Հորդանանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծել է, թե ԱՄՆ—ին եւ Իրանին Բաղդադը հայտնել է, որ չի ցանկանում նրանց առճակատման դաշտի վերածվել, եւ որ խնդրի միակ լուծումը բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալն է։ Այլ կերպ ասած, ինչպեսեւ նման այլ դեպքերում, օտարերկրյա շահերի հակասությունները խիստ բացասաբար են անդրադառնալու Իրաքի ներքին տարաձայնությունների ու լարվածության վրա, ինչի պատճառով, թերեւս, կերկարաձգվի ճգնաժամային իրավիճակը։ Առայսօր վարչապետի ընտրության հարցում քաղաքական ուժերը ընդհանուր հայտարարի չեն եկել, ինչի հետեւանքով, ինչպես բնորոշում են որոշ մեկնաբաններ, երկիրն ընկղմվել է քաղաքական «կոմայի» մեջ։
Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի միջեւ բանակցությունները վարչապետի ընտրության հարցի շուրջ շարունակվում են։ Խորհրդարանում «Ալ Ֆաթհ» (Հաղթանակ) կոալիցիայի առաջնորդ Հադի Ամարը եւ ընդդիմադիր «Ազգային իմաստություն» կոալիցիայի ղեկավար Ամար Հաքիմը հունվարի 20—ին բանակցել են անկախ վարչապետ ընտրելու հարցի շուրջ։ Հաքիմը նշել է, որ կողմերն անցման շրջանի անկախ վարչապետի ընտրության հարցում կարեւորել են ցուցարարների պահանջը եւ այդ առնչությամբ անհապաղ համազգային որոշման անհրաժեշտությունը։ Նշենք նաեւ, որ խորհրդարանական խմբակցությունների բանակցությունների արդյունքում նախագահին առաջարկված թեկնածուներից 3—ի ընտրվելու հնարավորություններն ավելի մեծ են։ Խոսքը կապի նախկին նախարար Մոհամեդ Թոֆիկ Ալավիի, նախագահի գլխավոր խորհրդական եւ պլանավորման նախկին նախարար Ալի Շուքրինի եւ գաղտնի ծառայությունների նախկին տնօրեն Մուստաֆա Քադեմինի մասին է, որոնք հասարակության շրջանում ավելի ընդունելի են։
Ինչպես նշում են իրաքյան ԶԼՄ—ները, նախագահ Բրահամ Սալիհը վարչապետի ընտրության հարցի լուծումը թողել է Դավոսի համաժողովից վերադառնալուց հետո։ Ըստ որոշ վերլուծաբանների, Ալավիի ընտրվելու հավանականությունն ավելի մեծ է։ Թեեւ հնարավոր է, որ վարչապետի ընտրությամբ քաղաքական ճգնաժամը մեղմվի, բայց հազիվ թե շուտով խաղաղություն հաստատվի այդ երկրում։

23-01-2020





23-09-2020
Անտառները փրկելու ներուժ ունենք, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը
Իսկ մատչելիության խնդրին պետք է լուծում տրվի

Որպես ...


23-09-2020
Ուսանելի մի պատմություն
Նման մարդկանցով անուշ է դառնում կյանքն ու քաղցրանում աշխարհը


23-09-2020
ԱՄՆ-ն դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի
«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ ...


23-09-2020
Մարդն անոթ է
Մարմինը՝ փակուղի

«Մի՞թէ բրուտը իշխանութիւն չունի հողի վերայ, ...


23-09-2020
Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո
«Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին


23-09-2020
Մարզիչը գոհ է
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոստովանել է, որ ...


22-09-2020
Վարդի ու աշնանային ռոմանտիկայի արարիչը
Սեպտեմբերի 19-ը Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

«Նրա ...



23-09-2020
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է հանգեցնել նոր բռնությունների
«Մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն ...

23-09-2020
Արոնյանը եւ Մովսիսյանը՝ Գերմանիայի չեմպիոն
Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շախմատի ...

23-09-2020
Վարազդատ Հարոյան, այնուհանդերձ, հեռացավ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ...

23-09-2020
Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում
Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO