Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՍՈՑԻՈՒՄ


51 ընտանիքի բնակելի տարածքներ կնվիրվեն

Պետգույքի կառավարման կոմիտեն առաջարկով է հանդես եկել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 24-ով թվագրված մի որոշում կա, որը վերաբերում է պետական կառավարչական հիմնարկներին ամրացված բնակելի տարածքների նվիրատվության կարգին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն դեռ 2018 թ. առաջին եռամսյակում այս որոշումում լրացումների ու փոփոխությունների առաջարկ էր ներկայացրել, որում նվիրատվության ենթակա բնակելի տարածքների ցանկը բաղկացած էր 214 բնակելի տարածքից։
Կառավարությանը ենթակա կադաստրի կոմիտեի տեղեկությունների հիմամբ նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքների ցանկում ընդգրկվեց, սակայն, 106 բնակելի տարածք, որոնց վերաբերյալ կառավարությունը որոշում ընդունեց 2019 թ. հուլիսին։ 8 բնակելի տարածքի բնակիչներին մերժում ուղարկվեց, իսկ 100 բնակելի տարածքի նվիրատվության գործընթացին ժամանակավորապես ընթացք չտրվեց՝ հաշվի առնելով, որ կադաստրի կոմիտեի կողմից հնարավոր չէր եղել իրականացնել բնակելի տարածքների բնակիչների նույնականացման աշխատանքները։ Այլ կերպ՝ հնարավոր չէր եղել հստակ տալ տեղեկատվություն նշված բնակելի տարածքների բնակիչների անունով ՀՀ—ում անշարժ գույքերի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի վերաբերյալ, ինչը կառավարության 2011 թ. հիշյալ որոշման պահանջներից է։
Այս 100 բնակելի տարածքների բնակիչների նույնականացման գործընթացը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար վարչապետի հանձնարարականով աշխատանքային խումբ ստեղծվեց։ Կադաստրի կոմիտեն 2019 թ. հոկտեմբերին պետգույքի կառավարման կոմիտե ներկայացրեց նշված 100 բնակելի տարածքից 56—ի բնակիչների նույնականացման աշխատանքների արդյունքները։
Եվ ահա, պետգույքի կոմիտեն հիշյալ 2011 թ. որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նոր նախագիծ է ներկայացրել, որով էլ նախատեսվում է 56 բնակելի տարածքների նվիրատվությամբ տրամադրումը (այս նոր նախագիծը օրենսդրությամբ սահմանված կարգով դրվել է շրջանառության մեջ)։
Հստակեցնենք, թե խոսքը որ բնակելի տարածքների մասին է (որպեսզի այդ տարածքում բնակվողներն իրենք էլ տեսնեն, որ շուտով իրենց նվիրաբերվելու է այդ տարածքը)։
Այսպիսով, նախագծում ընդգրկվել են պետգույքի կառավարման կոմիտեի տնօրինության տակ գտնվող Երեւան քաղաքի Մոլդովական փող. 29/1 հասցեի, Վարդաշեն 6—րդ փողոց 66/1 հասցեի, Աճառյան 20/3 հասցեի, Կոտայքի մարզի Ֆանտան գ. ուսուցչի տան, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2/1 հասցեի, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 3—րդ փող 33/1 հասցեի, Լոռու մարզի Սվերդլով գ. հասցեի, Արարատի մարզի Արարատ քաղաքի Աբովյան 12 հասցեի եւ Դարբնիկ համայնքի, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գիտավան ՌՖԷԻ—ի 1—ին եւ 11—րդ շենքի հանրակացարանների բնակիչները (30 բնակելի տարածքի բնակիչներ)։
Նախագծում ընդգրկվել են նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության տնօրինությանը հանձնված Երեւանի Արցախի 61/3 հասցեի, Սեւանի 124 հասցեի, Աբովյան քաղաքի Հատիսի 4 հասցեի, Իսակովի 9 հասցեի եւ Արթիկ քաղաքի Շահումյան 5/20 հասցեի հանրակացարանային մասնաշենքերի բնակելի տարածքները (13 բնակելի տարածք)։
Բացի այդ, ընդգրկվել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տնօրինությանը հանձնված Լոռու մարզի Ստեփանավանի Երիտասարդական 51/2 հասցեի բնակելի տարածքները (4), Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության Շատին գյուղի 15—րդ փող. 3/3 հասցեի (1 բնակելի տարածք) եւ Արագածոտնի մարզպետարանի տնօրինության տակ գտնվող Բյուրական, Շամիրամ, Աշնակ, Վարդենուտ եւ Կարմրաշեն համայնքների ուսուցչի տների բնակելի տարածքները (8 բնակելի տարածք)։
Ընդհանուր առմամբ՝ խոսքը 56 բնակելի տարածքի, 51 ընտանիքի (133 անձ) մասին է։

23-01-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO