Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.04.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Ինչու՞ է Մատենադարանն աշխատանքի ընդունել պարսկուհու

Լեզվի խիստ անհրաժեշտությունը եղել էր մեկ էլ պարսից շահի այցելության ժամանակ

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մաշտոցյան Մատենադարանում 2020 թ. սկզբից շրջայցերը կազմակերպվում են նաեւ պարսկերեն լեզվով։ Իրանցի զբոսաշրջիկներին իրենց իսկ մայրենի լեզվով հայկական եւ համաշխարհային մշակութային ժառանգությունը ներկայացնելու անհարժեշտություն զգացվեց միայն վերջին տարիներին, երբ այցելուների մեջ սկսեցին մեծ թիվ կազմել նաեւ Իրանից ժամանած զբոսաշրջիկները։
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանը, ով երկար տարիներ նաեւ էքսկուրսավար է աշխատել Մատենադարանում, «ՀՀ»—ի հետ զրույցում պատմում է. «Հայրենադարձների ընտանիքից եմ։ Պարսկաստանից Հայաստան եկանք, երբ արդեն 21 տարեկան էի։ Երկու տարի անց ընդունվեցի Մատենադարան աշխատելու եւ մինչ օրս այստեղ եմ։ Հիշում եմ, այդ ժամանակ պարսկերենի կարիք առանձնապես չէր զգացվում։ Չնայած այն բանին, որ պարսկական ձեռագրերի ուսումնասիրության բաժին ունեինք, այդուհանդերձ, պարսկերենի թարգմանության առիթ չէր լինում։ Մի անգամ եղավ, երբ այցելեց պարսից շահը։ Երբ վերջին տարիներին սկսեց ավելանալ պարսիկ այցելուների թիվը, պարսկերեն սկսեցի ես պատմել։ Այս անհրաժեշտությունից ելնելով՝ վերջերս աշխատանքի ընդունեցինք պարսկերենի իմացությամբ նոր աշխատակցուհու, ով ազգությամբ պարսկուհի է։ Երկար տարիներ Հայաստանում է ապրում, շատ լավ տիրապետում է հայերենին»։
Մատենադարանում պարսիկները լինում են հիմնականում տարին մեկ անգամ՝ գարնանը, երբ իրենց Նոր տարին է՝ մարտի 21—ից սկսած։ «Քանի որ այդ ընթացքում երկու շաբաթ ազատ ժամանակ են ունենում, մեծ խմբերով նաեւ այստեղ են գալիս։ Տարվա ընթացքում շատ քիչ՝ հատուկենտ»,–նկատում է մատենադարանի վարիչը։ Կառավարական խմբերի, պատվիրակությունների այցերի դեպքում նրանց հետ աշխատում է տիկին Չարխչյանը։ Ասում է՝ պարսիկ այցելուներին հիմնականում հետաքրքրում են իրենց՝ պարսկական ձեռագրերը։ Ի դեպ, Մատենադարանի արաբատառ ձեռագրերի նկարագրության եւ ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Քրիստինե Կոստիկյանի հեղինակած «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» հատորն ընդգրկում է Մատենադարանում պահվող 450 պարսկերեն ձեռագրերի նկարագրությունը։ Գիրքը նախատեսված է ձեռագրագետների, իրանագետների եւ իսլամագետների համար։
Մատենադարանի արաբատառ ձեռագրերի ֆոնդում պահվող պարսկերեն ձեռագրերի լիարժեք ուսումնասիրության նպատակով օգտագործվել են ոչ միայն աշխարհի տարբեր ձեռագրական հավաքածուների ձեռագրացուցակները եւ Ա. Մոնզավիի կազմած պարսկերեն ձեռագրերի համահավաք կատալոգները, այլեւ առանձին ձեռագրերի նյութը համեմատվել է Քեմբրիջի համալսարանի, Իրանի պառլամենտի ու Թեհրանի համալսարանի գրադարանների պարսկերեն տպագիր եւ ձեռագիր գրականության նմուշների հետ։ «Իհարկե, երբ պատմում ենք մեր պատմությունը, համակ ուշադրությամբ լսում են, բայց որ ասեմ՝ առանձնապես հետաքրքրվում են կամ հաղորդակից են մեր մշակույթին, ճիշտ չի լինի։ Պարսկերեն ձեռագրերի չորս դահլիճ ունենք։ Երբ տանում ենք այնտեղ, չափազանց հետաքրքրությամբ են լսում, նույնիսկ զարմանում են»,–պատմում է Չարխչյանը։
Պարսկաստանում էլ մեծ քանակությամբ պարսկերեն ձեռագրեր կան, միայն Թեհրանի համալսարանը 60.000 ձեռագիր ունի, սակայն, ըստ նրա, միշտ չէ, որ դրանք ցուցադրվում են։ «Նախ նշեմ, որ նրանք շատ երկար են գրել, մինչեւ 19—րդ դար, տպագրությունը նրանց մոտ սկսվել է այդ դարից։ Օրինակ, Նոր Ջուղայի հայկական տպարանը Պարսկաստանում եղել է առաջինը, եւ երկար էլ այդպես մնացել է։ Բացի այդ, ո՛չ պարսկերեն, ո՛չ արաբերեն ձեռագրերը երբեք չեն ոչնչացվել, այրվել, ինչպես հայկական ձեռագրերը։ Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ միջնադարում գրված ձեռագրերից մոտավորապես վեցից մեկն է մեզ հասել»,–ասում է նա՝ օրինակ բերելով 15—րդ դարի հայ գրիչներից մեկի՝ Հովհաննես Մանկասարենցի աշխատությունները։ 14 տարեկանից մինչեւ 86 տարեկանը Մանկասարենցը զբաղվել է ձեռագրեր արտագրելով։ Ամբողջ կյանքի ընթացքում արտագրել է 132 ձեռագիր, որոնցից միայն 20—ն է մեզ հասել, մնացածը դարերի ընթացքում ոչնչացվել է։
«Մենք ունենք պարսկական բոլոր խոշոր հեղինակների գործերը, թե՛ գիտական առումով, թե՛ գրական։ Պարսիկները արձակ գրականություն միջնադարում չեն ունեցել, հետեւաբար, նրանցը միայն բանաստեղծություն է։ Բոլոր խոշոր գրական գործիչները կան։ Ունենք նաեւ հետաքրքիր խրատական գործեր, օրինակ՝ Սաադին, որպես պոետ, իրեն թույլ է տվել թագավորներին, վեզիրներին խրատ տալ։ Պահպանվում են կրոնական ձեռագրեր, ղուրաններ։ Թեպետ դրանք գրվել են Պարսկաստանում, բայց բոլորը արաբերեն են»,–հավելեց Մատենադարանի վարիչը։

24-01-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO