Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Կառավարությունն «Արմաթ» լաբորատորիաների համար հատկացումներն ավելացրել է մոտ 10 անգամ

Գործադիրի երեկվա նիստում անհրաժեշտ պարզաբանումներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինչ խնդիր կա «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում անդրադարձավ դրա հետ կապված տարաձայնություններին։ Այս ծրագիրը ՀՀ—ում սկսվել է 2014թ. եւ 2014—2017թթ. «Արմաթ» լաբորատորիաները ֆինանսավորվել են 188 մլն դրամով՝ պետական բյուջեից, իսկ ահա 2018 եւ 2019թթ. պետբյուջեից ֆինանսավորվել են 1 մլրդ 296 մլն դրամով։
«Այսինքն՝ 3 տարվա ընթացքում 188 մլն դրամ, իսկ 2 տարվա ընթացքում 1 մլրդ 296 մլն դրամ։ Ընդ որում, սրա մեծ մասը՝ նաեւ պետբյուջե հավաքագրված հավելյալ եկամուտներից։ Հաջորդը՝ մինչեւ հեղափոխությունը, էլի 3 տարվա ընթացքում 220 ինժեներական լաբորատորիա է բացվել Հայաստանի տարածքում։ Իսկ հեղափոխությունից հետո բացվել է 355 «Արմաթ» լաբորատորիա։ Այսինքն՝ կրկնակիից ավելի ենք բացել, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ 10 անգամ, եւ այսօր մարդիկ մեզ մեղադրում են, թե մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում»։
Հարց է ծագում՝ եթե ե՛ւ լաբորատորիաների թիվն է ավելացել ե՛ւ ֆինանսավորման ծավալն է մեծացել, հապա ինչո՞ւմն է խնդիրը։
«Պրոբլեմը շատ պարզ բանի մեջ է,—ասաց վարչապետը,–մենք այսօր ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից։ Իսկ մենք ասում ենք՝ 1. մենք այս պահին պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, եւ 2. մենք պետք է խուսափենք մեկ անձից գնումներից։ Այդ վերլուծությունների արդյունքում պետք է ներկայացնենք տեխնիկական առաջադրանք եւ սրանից հետո այդ լաբորատորիաների ձեռքբերումն իրականացնենք մրցութային կարգով։ Այսինքն՝ մենք պետք է ասենք՝ այս—այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ եւ հրավիրում ենք մրցույթի։ Մի դեպքում՝ մի կազմակերպություն կարող է հաղթել, մյուս դեպքում՝ մեկ այլ։ Ով կտա բովանդակություն—գին լավագույն առաջարկը՝ այդ կազմակերպությունն էլ կհաղթի»։
Եվ շարունակեց. «Վիճակագրությունն ամեն ինչ ցույց է տալիս։ Ես չեմ հասկանում՝ այդ ովքե՞ր են, որ մեզ մեղադրում են, որ մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված դպրոցների տեխնոլոգիական առաջընթացին խոչնդոտում ենք»։
Խնդրի պարզաբանումից հետո Նիկոլ Փաշինյանը եզրափակեց. «Այս թվերը իրենք թող հրապարակեն, որից հետո էժան շահարկումների դաշտ մտնեն»։

24-01-2020





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO