Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՊՆ


Հայոց բանակը երրորդ հանրապետության ամենակայացած ինստիտուտն է

Ազգային ռազմարվեստի փառահեղ անցյալն ու ներկայի մարտահրավերները

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

Հայոց պատմության անքակտելի մասն է մեր ռազմական պատմությունը։ Հայկական զինված ուժերի հաղթանակի առաջին վկայությունն է Բաբելոնի տիրակալ Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակը, որը պատմահայր Մովսես Խորենացին համարում է մեր պետականության սկիզբը։
Հայկական բանակն իր մարտունակությամբ, իսկ հայ զինվորն իր քաջությամբ հռչակված են եղել Հին աշխարհում։ Անգամ պետականության բացակայության պայմաններում հայ զինվորականությունը պահպանել է իր դերն ու փառքը, իսկ հետագայում մեծապես նպաստել է հայոց պետականության վերականգնմանը՝ սկսած Բագրատունիներից մինչեւ 18—19—րդ դարերի ազգային–ազատագրական պայքարի ժամանակաշրջանը, Հայաստանի առաջին հանրապետության շրջանից մինչեւ մեր օրերը։
1992—ի հունվարի 28—ին ՀՀ Գերագույն խորհուրդը «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» որոշում ընդունեց, որը դարձավ ազգային բանակի ստեղծման հիմքը։ 2001 թ. հունվարի 6—ին ՀՀ նախագահի ստորագրած «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով այս օրը հաստատվեց որպես Հայաստանի զինված ուժերի տոն։
Հայոց ռազմագիտական մտքի պատմության, բանակաշինության ներկա մարտահրավերների եւ զարգացման տեսլականի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ։ «Հայերը մի քանի հազարամյակ անընդմեջ ունեցել են հզոր զինված ուժեր. այդ ահռելի փորձը չէր կարող հենց այնպես անհետանալ նույնիսկ այն ժամանակահատվածներում, երբ անկախ պետությունը դադարել է գոյություն ունենալ, ինչպես, օրինակ, 428—ից հետո՝ Արշակունիների արքայատոհմի անկումից մինչեւ հայոց թագավորության վերածնունդը Բագրատունյաց հարստության ներքո։ Այդ շրջանում էլ հայկական զորքը չի դադարել ակտիվորեն հանդես գալ մեր տարածաշրջանում եւ պահպանել է իր կազմակերպական կառուցվածքն ու այն ավանդույթները, որոնք ուներ հայոց պետականության շրջանում»,–ասաց պատմաբանը։ Ուշագրավ է այն փաստը, որ բյուզանդական, ինչպես նաեւ պարսկական բանակի շատ հրամանատարներ, այդ թվում՝ գլխավոր հրամանատարներ, հայեր են եղել. «Նրանցից շատերը ծնվել, մեծացել էին Հայաստանում, որտեղ ստացել էին ռազմական կրթություն, հետագայում արդեն ծառայել բյուզանդական եւ պարսկական բանակներում։ Այս ամենը ցույց է տալիս, որ հայկական ռազմարվեստը չափազանց զարգացած էր, ինչը չէր կարող աննկատ մնալ այն ժամանակվա հզոր տերությունների համար»։
Անդրադառնալով հայոց ռազմարվեստի առանձնահատկություններին, Ա. Այվազյանը նշեց, որ նախեւառաջ հայկական բանակի հարվածային ուժը հեծելազորն է եղել։ Հայոց այրուձին մեծ հեղինակություն ուներ հին աշխարհում, ինչը վկայում է, թե որքան ինստիտուցիոնալիզացված էր հայկական բանակը։ Հաջորդը լեռնային պատերազմ վարելու հմտությունն էր, այսինքն՝ հատուկ մշակված ռազմավարությունները Հայաստանի պաշտպանության կազմակերպման համար. «Առնչվելով տարբեր ռազմական մշակույթների հետ՝ մեր բանակը նաեւ վերցնում էր նրանց լավագույն գծերը։ Պատահական չէ, որ իրանական, սասանյան հեծելազորի ռազմավարությունը բավական նման էր հայկականին, մինչդեռ հետեւակային մարտեր վարելու գործում հայերը յուրացրել էին հռոմեական բանակի փորձը։ Նկատենք, որ հռոմեական հետեւակն ամենաուժեղն էր եւ արդյունավետը»։
Լուկուլլոսի արշավանքի ժամանակ (Ք. ա. 69—68 թթ.) հայկական բանակում հենց պատերազմի ընթացքում, ինչը խիստ անսովոր եւ բարդ գործ էր, իրականացվեց հետեւակի ռազմական խոշոր բարեփոխում։ Այն իր արդյունավետությունն ապացուցեց չորս դար անց՝ 371 թ. Ձիրավի ճակատամարտում, երբ հայկական հետեւակայինները ճիշտ նույն կերպ մանեւրելով՝ հրաշալի համագործակցում էին հռոմեական զորամասերի հետ. «Սա նշանակում է, որ հայկական բանակը հռոմեական հետեւակի մոդելն ու ավանդույթները վաղուց ի վեր յուրացրած լինելով՝ շարունակում էր հետեւել եւ համընթաց քայլել հռոմեացիների հետ, այդ թվում՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու միջոցով»։
Արմեն Այվազյանի համոզմամբ, հայկական բանակը նաեւ երրորդ հանրապետության ամենակայացած ինստիտուտն է։ Չնայած դրան, անհրաժեշտ է մտածել այն խնդիրների եւ մարտահրավերների մասին, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի թռիչքային զարգացման շնորհիվ իրացնել հայկական բանակի ահռելի ներուժը։ Ռազմավարական նշանակության խնդիրներից առանձնացրեց երկուսը, որոնք դեռեւս վերջնական լուծում չեն ստացել բանակաշինության նախորդ շրջանում։ Առաջինը՝ արցախյան հակամարտության եւ նրա տարածքային բաղադրիչի վերաբերյալ պետության որդեգրած ռազմավարությունն է։
«Հայ բարձրաստիճան հրամանատարության կողմից ռազմավարական եւ օպերատիվ պլանների արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ է, որ մեր երկրի քաղաքական ղեկավարությունը հստակեցնի իր ռազմավարական մտադրությունները։ Ադրբեջանն այս հարցում հստակ ռազմավարություն է իրականացնում՝ օր ու գիշեր նախապատրաստվելով Հայաստանի, այդ թվում Արցախի դեմ ագրեսիային։ Նրանց նպատակն է զավթել Արցախը, խորությամբ ներթափանցել Հայաստանի Հանրապետության տարածք՝ գրավելով Սյունիքն ու Սեւանա լճի ավազանը։ Այսինքն՝ Բաքվի եւ նրա դաշնակից Անկարայի նպատակն է աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել Հայաստանի Հանրապետությունը»,–ասաց Ա. Այվազյանը՝ արձանագրելով, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը 1992—ից ի վեր անընդհատ քննարկում է ինչ—որ տարածքային զիջումների, «փոխադարձ զիջումների» եւ Արցախի հետագա կարգավիճակի հարցեր։ Մինչդեռ պատերազմի տրամաբանությունը պահանջում է ռազմավարական եւ օպերատիվ նպատակների հստակություն, ինչը չափազանց կարեւոր է զինված ուժերի արդյունավետ ղեկավարման եւ բոլոր մակարդակների արագ ու ինքնուրույն որոշումների ընդունման համար։
«Եթե թշնամիդ ցեղասպան պետություն է եւ ընդգծված ռասիստական քաղաքականություն է վարում հայության նկատմամբ եւ բնավ չի էլ թաքցնում Հայաստանը կործանելու ու մեր տարածքը գրավելու իր նպատակը, հետեւաբար, մենք նույնպես պետք է հստակ խնդիր դնենք, այն է՝ հավերժ պահպանել եւ պաշտպանել դե ֆակտո ունեցած մեր սահմանները, իսկ հարձակման ենթարկվելու դեպքում ազատագրել նաեւ դեպի արեւելք ընկած մեր պատմական հողերը՝ հասնելով եւ ամրանալով առավել շահեկան ռազմավարական գծերի վրա, ընդհուպ մինչեւ Կուր գետի աջափնյակը։ Զինվորը պետք է լավ իմանա, թե որտեղից է սկսվում հայրենիքը։ Այսօր մեր զինվորը կանգնած է իր հայրենի հողի վրա»,–ընդգծեց ռազմական պատմաբանը։
Մյուս կարեւոր խնդիրը Հայոց բանակի «հայաֆիկացմանն» ուղղված հետագա միջոցառումներն են։ Հայկական զինուժն արդեն իսկ լուրջ ճանապարհ է անցել այս ուղղությամբ։ Զրուցակիցս մեծ ձեռքբերում է համարում այն, որ հայոց լեզուն վերջնականապես գերիշխող է զինված ուժերում, ինչպես նաեւ զինվորական կրթության եւ ռազմագիտության մեջ. «Ուրախ եմ, որ հայերեն լեզվով զարգանում է նաեւ ռազմական տերմինաբանությունը։ Տարիներ անց այդ ամենն ավելի տեսանելի արդյունքներ կտա, այնուամենայնիվ, չի կարելի կանգ առնել։ Հայ սպաների պատրաստվածությունն ու դաստիարակությունը պետք է առավել մեծ քայլերով առաջ տանել՝ հիմնվելով հայ ռազմական պատմության եւ պատմական աշխարհագրության վրա»։
Ի թիվս այլ միջոցառումների՝ Ա. Այվազյանն առաջարկում է յուրաքանչյուր զորամասում ունենալ Հայաստանի եւ հարեւան երկրների ծավալավոր քարտեզ, որտեղ նշված կլինեն Հայաստանի ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից սահմանները։ Քարտեզը պետք է հագեցած լինի ռազմա—պատմական կարեւորագույն տեղեկություններով, ինչպես, օրինակ, տարբեր ժամանակաշրջաններում հայերիս համար ճակատագրական նշանակություն ունեցող ճակատամարտերի վայրերը. «Այդ քարտեզը կարող է դառնալ հայ զինվորի ռազմահայրենասիրական դաստիարակության եւ գաղափարական—բարոյական պատրաստվածության անփոխարինելի բաղադրիչը։ Իր ամբողջ էությամբ հայ զինվորը պետք է անմիջական կապ զգա մեր քաջարի նախնիների, նրանց ռազմական ավանդույթների եւ նվաճումների հետ, ինչպես նաեւ գիտակցի սեփական դերը՝ որպես հայոց հողի այս վերջին բեկորի, իր ժողովրդի եւ մշակույթի պաշտպանի։ Առհասարակ՝ ռազմական պատմությունն այն հենքն է, որի վրա ժամանակակից լավագույն բանակներում դաստիարակում են իրենց սպաներին»։
Հայոց ռազմական անցյալով է ներծծված նաեւ մեր ամբողջ մշակույթը։ Չկա այնպիսի մշակութային բնագավառ, որտեղ չլինեն ռազմական տարր՝ ռազմական մոտիվներով գրականություն, էպոս, ճարտարապետություն, պարեր, երգեր, անգամ օպերաներ. «Ռազմական տարրը մշտապես առկա է մեր հոգեւոր ոլորտում։ Այսօր էլ մենք զգում ենք այն ռազմական ազատատենչ շունչը, որ հայ ժողովուրդը հազարամյակներով պահպանել է իր մեջ»։
Հայոց բանակի կենսունակության ապահովման եւ զարգացման տեսլականի մասին խոսելիս զրուցակիցս նշեց, որ Հայաստանի հասարակության եւ բանակի փոխհարաբերությունները պետք է կազմակերպվեն շվեյցարական «ազգ—բանակ» (nation in arms) մոդելի հայկական տարբերակով։ Այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ է պետք իրականացնել՝ մանրամասնորեն մշակելով եւ համապատասխանեցնելով այն հայկական իրականությանը։ Նշենք, որ այդ մոդելը՝ բազմաթիվ փոփոխություններով եւ լրամշակումներով, հաջողությամբ կիրառվել է Իսրայելում։
«Այդ մոդելը նախատեսում է բանակի պահեստային ուժերում (ռեզերվ) 18—ից մինչեւ 55 տարեկան բոլոր տղամարդկանց գործուն ներգրավվածություն։ Դա նշանակում է, որ ե՛ւ մեծահարուստը, ե՛ւ չունեւորը պարտավոր կլինեն յուրաքանչյուր տարվա ընթացքում առնվազն երկու—երեք շաբաթ անցկացնել բանակում՝ ծառայելով հավասար հիմքերի վրա եւ լիակատար հավասարապաշտության պայմաններում։ Հայկական բանակը պետք է լինի ոչ թե սովորական կանոնավոր բանակ, այլ, առավելաբար, պահեստուժի բանակ»,–ասաց Ա. Այվազյանը, ապա հավելեց, որ կարեւոր են պահեստուժի մեծաքանակությունը, արագ զորահավաքի ապահովումը (մոտ 24 ժամում), ինչպես նաեւ արդյունավետ ներգրավումը մարտական գործողություններում՝ առանց հետզորահավաքային մարզումների վրա լրացուցիչ ժամանակ ծախսելու։

30-01-2020





29-02-2020
Ճիշտը «յոթը չափել, մեկ կտրել» սկզբունքն է
Փորձի փոխանակում պետություն-մասնավոր գործընկերության ոլորտում

ԱԺ տնտեսական հարցերի ...


29-02-2020
Մտորումներ Հայկական հարցի մասին
Սեւրի պայմանագիրը վաղ թե ուշ նորից կդրվի սեղանին



29-02-2020
Համարձակություն
Ներանձնականի, ստեղծագործականի եւ հասարակական գիտակցության սահմանները

Ի՞նչ բան ...


29-02-2020
Մարդ-հանրագիտարանը
Հայոց պատմության անզուգական գիտակն ու նվիրյալը

Հնաբնակ շատ ...


29-02-2020
Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն...
Համազգային առաջարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Աստվածաշնչում կա ...


29-02-2020
«Իշխանությունները որոշեցին հանրաքվեի գնալ
Եվ խնդրի ողջ պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին»

Ապրիլի ...


29-02-2020
Շաքարավազի շուկան ինչպես որ է
Երբ ստանդարտներին համապատասխանությունը կամավոր բնույթ է կրում

Տնտեսական ...



29-02-2020
«Ոչ»-ը, լինելով հանձնաժողովներում, կարձանագրի
Որ ՀՀ-ում տեղի է ունեցել բացարձակ ազատ եւ ...

29-02-2020
Ռուս գեներալը կարծում էր՝ Անդրանիկի զորությունը կոնյակի մեջ է
Զավեշտալի պատմություններ զորավարի ...

29-02-2020
Թուրքիան այնպես է աղմկում, կարծես Սիրիան է ներխուժել իր երկիր
Աստանայի գործընթացի անդամ երկրների ...

29-02-2020
Հռոմը ծափահարում է Մխիթարյանին
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO