Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ՊՆ


28 դժվարին ու փառապանծ տարիներ

Հայաստանի անկախացման, պետականության վերակառուցման ու կայացման, թերեւս, ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը հայկական բանակի ստեղծումն էր։ Հայոց բանակը ծնունդ առավ արդեն իսկ փաստացի պատերազմական բարդ եւ դժվարին պայմաններում։ Հազարամյա պատմության ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ վայրիվերումներ, որոնք ուղեկցվել են ընդհուպ միջեւ պետականությունը կորցնելը, եւ այս ամբողջը միայն այն պատճառով, որ չենք ունեցել կայացած, միասնական եւ մարտունակ բանակ։ Պատմությունը ցույց է տվել, որ հաղթում է նա, ով խաղաղ ժամանակ պատրաստվում է պատերազմի։
Եվ ահա, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում հայկական զինված ուժերը ոչ միայն կարողացան կարճ ժամանակահատվածում արդյունավետ դիմակայել արտաքին թշնամուն, վերահաստատել պատմական արդարությունը, այլեւ դարձան հարաբերական կայունության, հաստատված խաղաղության հիմնական գրավականը։
Այսօր արդեն կարելի է վստահորեն եւ հպարտորեն ասել, որ ունենք մարտունակ բանակ, որը ամենամրցունակն է տարածաշրջանում, կարող ենք հպարտորեն ասել, որ հայկական բանակը կարող է անառիկ պահել սեփական տարածքները, իսկ հայ զինվորը անում է հնարավորն ու անհնարինը թշնամուն արժանի հակահարված տալու համար։
Մեր զինված ուժերը տարածաշրջանում խաղաղության ապահովման հիմնական երաշխիքն են։ Հայ ազգը միշտ էլ ծնել է հերոսներ, ինչը եւս մեկ անգամ 2016 թ. ապրիլին հաստատեցին այն 18–20 տարեկան տղաները, որոնց հին սերունդը կարծես այդքան էլ չէր վստահում։ Սակայն ընդամենը չորս օրում հօդս ցնդեցին բոլոր կասկածները։
Մենք մեր հզոր պատմությամբ, ներկայով ու հուսալի ապագայով օտարներին ամեն օր ապացուցում ենք, որ ունենք այնպիսի հզոր բանակ ու զինվոր, որը երբեք թույլ չի տա թշնամու ոտքը մտնի մեր տարածք։ Պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրիս զորակցությունը էլ ավելի է հզորացնում ազգային բանակը, իսկ սահմանին կանգնած մեր հայորդիներին հավատ ու վստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ։
Այս կարճ ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերը, մասնակցելով տարբեր միջազգային մրցույթների եւ բիաթլոնների, ցույց են տվել մեր մարտունակության բարձր աստիճանն ու պրոֆեսիոնալիզմը, ինչի վառ ապացույցներն են մրցանակներն ու գրաված բարձր հորիզոնականները (տանկային բիաթլոն 2014 թ., որտեղ գրավեցինք 2–րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Չինաստանից եւ Ղազախստանից)։
Բացի այս ամենը, ՀՀ զինված ուժերը 2004 թ. փետրվարից հանդես են գալիս միջազգային խաղաղապահ առաքելությամբ։ Առաջին անգամ 70 հոգանոց դասակ ուղարկվեց Կոսովո՝ հունական կողմին աջակցություն ցուցաբերելով։ Սկսած 2010 թ. փետրվարից՝ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում եւ իրականացրել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները։
Թող որ աշխարհում միշտ տիրի խաղաղություն, եւ երբեք կարիք չլինի զենքի կիրառման։ Շնորհավորում ենք բոլորիս ազգային բանակի 28—ամյակի կապակցությամբ։
Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր զոհվել են իրենց զինվորական պարտքը կատարելիս։
Փառք ու պատիվ հայոց հաղթանակած բանակին։

Արգամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

30-01-2020





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO