Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ԱՅԼՔ...


Սպասված եւ ուրախալի տեղեկություն Վառնայից

Զորավար Անդրանիկի տուն-թանգարանը չի փակվի

Հայ եւ բուլղար ժողովուրդների ազգային հերոս Անդրանիկ Թորոսի Օզանյանը հանգամանքների բերումով 1905—1914 թթ. ապրել է Բուլղարիայի Վառնա քաղաքին մերձակա Գալաթիա գյուղում (այժմ՝ թաղամաս Վառնայում)։ Մեծ զորավարի նպատակը եղել է հակաթուրքական հուժկու պայքար կազմակերպելու համար ստանալ նաեւ եվրոպական պետությունների աջակցությունն ու օգնությունը։ Ահա թե ինչու այդ տարիներին նա հաճախակի այցելել է Շվեյցարիա, Ֆրանսիա, Անգլիա, այլ երկրներ, իսկ 1912 թ. բուլղարական բանակի կազմում մասնակցել է բալկանյան առաջին պատերազմին, եղել է վաշտի (260 զինվոր) վոյեվոդա, կրել սպայի ուսադիր՝ բարձր պահելով սպայի ու հայ մարդու պատիվը։
Բուլղարացիները երախտագիտությամբ են ընդունել թուրքական ճիրաններից իրենց երկրի ազատագրման գործում հայ ժողովրդի փառապանծ զավակի մեծ ներդրումը, սիրով նրան են նվիրել այն տունը, որտեղ ապրել է Զորավարը (հիշենք Բուլղարիայի ազգային հերոսի կոչումը եւս), իսկ հետագայում այդ տունը դարձրել են Անդրանիկ Օզանյանի տուն—թանգարան...
2000 թ. տուն—թանգարան է այցելում «Ինտերկապ» բարեգործական ՀԿ—ի հիմնադիր—նախագահ Նորայր Զուլոյանը եւ ցավով տեսնում, որ այն չի գործում։ Իսկ անցյալ տարի նա պատահաբար տեղեկանում է, որ զորավարի տունը հանված է աճուրդ—վաճառքի, գնորդներն էլ... թուրքեր են։ Տխուր լուրից անհանգստացած՝ Ն. Զուլոյանը փորձում է ճշգրտել տարօրինակ փաստի իսկությունը։ Պարզաբանման նպատակով նամակներ է հղում Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովնա Ցոկորոկովա–Կայմակտչիեւային եւ դեսպանատան զինվորական կցորդ, գնդապետ Յանչո Կոմիտովին։ Պարզվում է, որ մեր հայրենակից մի բուլղարահայի հաջողվում է ավելի մեծ գումար վճարելով՝ ձեռք բերել եւ թուրքական «թաթից» փրկել մասունք—տունը։
«Ինտերկապի» հասցեով Վառնայի քաղաքապետարանից ստացված «Գեներալ Անդրանիկ Օզանյանի Վառնայի Գալատա շրջանի տան այսօրվա վիճակն ու հետագա կարգավիճակը» վերնագրով նամակից տեղեկանում ենք, որ Անդրանիկ զորավարի տունն այժմ պատկանում է բուլղարահայերի միությանը, ծառայում է որպես միության շտաբ—բնակարան։ Այն իր միջոցներով, 906 քմ մակերես ունեցող հողամասով, գնել է բուլղարահայերի միության նախագահ (նամակում գրված է՝ մեծ հայրենասեր) Հարություն Հովսեփյանը։ Ներկայումս տանն իրականացվում են հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ՝ դարձյալ Հ. Հովսեփյանի նախաձեռնությամբ եւ անձնական միջոցներով։ Փոխվել է տան տանիքը, նորացվել է այգին եզերող ցանկապատը, ժամանակակից տեսքի է բերվում բակը, նորոգվում են սենյակները։ Գործարարը նպատակադրվել է տունը դարձնել զորավարին արժանի տուն—թանգարան, որտեղ հնարավոր կլինի լիարժեք ցուցադրել բոլոր կարեւոր ցուցանմուշները, փաստաթղթերը, զորավարին պատկանած իրերը։
Նամակը ստորագրված է Վառնայի քաղաքապետարանի մշակույթի եւ հոգեւոր զարգացման բաժնի տնօրեն Անտոնիա Յովչեւի կողմից։ Կարեւոր մի փաստի մասին եւս. անցյալ տարեվերջին Վանաձորում, զորավար Անդրանիկի անվան փողոցի սկզբնամասում հանդիսավորությամբ բացվեց անվանի հայորդու հոյակերտ արձանը՝ համաժողովրդական հանգանակության միջոցներով։ ՀՀ—ում Բուլղարիայի դեսպանության միջնորդությամբ՝ հանգանակությունում իր մասնակցությունն ունեցավ նաեւ Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

31-01-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO