Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


ԵԱՏՄ-ի ռեեստրում տեղեկություն չկա, բայց Հայաստանում վաճառվել է

Տրվել է «Պենոկսալ ֆորտե» եւ «PEN BG» ԿԱՀ-երի իրացումն արգելելու կարգադրագիր

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, կենսաբանական ակտիվ հավելումների (ԿԱՀ) շուկայում իրականացվող վերահսկողության շրջանակներում, դիտարկումներ են անցկացրել ԿԱՀ—եր ներմուծող «Մեդ Ալյանս» եւ «Մեդ—Պրոգրես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում՝ «Պենոկսալ ֆորտե» եւ «PEN BG» կենսաբանական ակտիվ հավելումների նկատմամբ։
Ինչպես տեղեկացանք տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանից, դիտարկման ընթացքում պարզվել է, որ «Պենոկսալ ֆորտե» (չեխական արտադրության) եւ «PEN BG» ԿԱՀ—երը չեն ենթարկվել համապատասխանության գնահատման։
Ի դեպ, պարզվել է նաեւ, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում նման արտադրանքների վերաբերյալ տեղեկատվություն չկա։ Սակայն, «Պենոկսալ ֆորտե»—ն եւ «PEN BG»—ն մեր երկրում վաճառվել են որպես կենսաբանական ակտիվ հավելումներ։
Ուստի «Մեդ Ալյանս» եւ «Մեդ—Պրոգրես» ընկերություններին տրվել են կարգադրագրեր արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին։
Ու քանի որ վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Պենոկսալ ֆորտե»—ն իրացվում է նաեւ «Ֆոլիո Թրեյդ» ՍՊԸ—ի կողմից, հետագծելիության ապահովման նպատակով այդ կազմակերպությանը նույնպես տրվել է «Պենոկսալ ֆորտե» ԿԱՀ—ի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։
Սահմանվել են ժամկետներ (դրանք տարբեր են)։
Տեղեկացնենք, որ ԿԱՀ—երը բնական կամ բնականին համանման սննդանյութերի կամ ֆիզիոլոգիական ազդեցությամբ օժտված այլ նյութի առանձին կամ համակցված խտացված միավորներ են, որոնք նախատեսված են սննդամթերքի հետ միաժամանակ կամ սննդամթերքի բաղադրության մեջ ներառելով օգտագործման համար։ Եվ շուկա է հանվում ճշգրտված փոքր չափաբաժնով՝ հաբերի, պատիճների, սրվակների կամ փոքր այլ փաթեթավորումների ձեւով։ Կենսաբանական ակտիվ հավելումները ստանում են բուսական, կենդանական եւ հանքային հումքից, ինչպես նաեւ քիմիական ու կենսատեխնոլոգիական միջոցներով։ Խորհուրդ չի տրվում ԿԱՀ—ը շփոթել դեղորայքի հետ, թեեւ դրանց հատկությունները նման են։

01-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO