Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՊՆ


27 տարի օդում՝ մահվան վտանգը «գլխին կախված»

Փորձությունների միջով անցել են ե՛ւ իրենք, ե՛ւ իրենց ընտանիքները

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Արցախյան պատերազմի հերոս, օդաչու Ստեփան Նիկողոսյանի մարտական ուղին սկսվեց 1988 թ. օգոստոսից, երբ առաջին անգամ ուղղաթիռով չվերթ կատարեց դեպի Լեռնային Ղարաբաղ։ Հիշում է՝ ռազմական գործողությունների մեջ մտան երկրաշարժից անմիջապես հետո, երբ Ղարաբաղն իր անկախության համար անցավ պայքարի. «Մենք սկսեցինք չվերթներ կատարել Հայաստանից Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ։ Սկզբում սա չէր դիտարկվում որպես պատերազմական գործողություն, քանի որ նպատակը մարդկանց տեղափոխումն էր։ Ժողովուրդը ցանկանում էր ինչ—որ կերպ օգտակար լինել երկրին։ Կամաց—կամաց Ղարաբաղը դառնում էր շրջափակված մի տարածք»։
Ցանկացած գործողության գնում էին գիտակցաբար, ամեն ինչի պատրաստ։ Ասում է, երբ մարդ գնալիս գիտի, որ իր հետ մի բան կպատահի, դա արդեն անսպասելի չէ։ Այդուհանդերձ, հումորի զգացումը երբեք եւ ոչ մի իրավիճակում, ասում է, չէին կորցնում։ Կատակելու ժամանակ էլ են ունեցել, առօրյան լի է եղել զավեշտալի դեպքերով։ Հիշում է՝ հետաքրքիր պահեր էին ապրում, հոյակապ կոլեկտիվ էր ստեղծվել։ «Պատերազմի նեղ պահին ամուր դարձանք, մի բուռ, մեկս—մյուսիս միշտ պատրաստ օգնության։ Երբեք մտքովդ չէր անցնի, որ ընկերդ չի հասնի քեզ օգնության։ Պատերազմի ողջ ընթացքում համագործակցել ենք բոլոր ջոկատների հետ, պահել մտերմիկ հարաբերություններ։ Մի անգամ նեղված ասացի՝ ջղայանանալու ենք, էլ չթռնենք, տղերքից մեկն ասաց. «Ես որ կանչեցի, դու չես գա հասնե՞ս»։ Նա ճիշտ էր։ Մենք ոտքով—գլխով ներքաշվել էինք ռազմական գործողությունների մեջ։ Մեր տղաներն անվերապահորեն կատարում էին ցանկացած առաջադրանք՝ հեշտ լիներ, թե դժվար»,–պատմում է Ս. Նիկողոսյանը։
Ոսկեպարի ռազմական գործողությունների ժամանակ, հիշում է, տղաները նեղանում էին, որ իրենց հետները չէին տանում թռիչքի։ Մի տարեց երկրորդ օդաչու ունեին, հետը գիշերային թռիչքներ էին անում, չնայած այն բանին, որ այն ժամանակ շատ խիստ էր դրված՝ Հայաստանից թռիչքներ չիրականացնել Ղարաբաղ։ Հիշում է. «Մեր այդ տարեց օդաչուն ասաց՝ ավելի լավ է մեծերով թռիչքներն իրականացնենք, ջահելները դեռ կյանք չեն տեսել, թող ողջ—առողջ մնան, եթե պիտի բան պատահի, ավելի լավ է մեզ պատահի։ Գիտակցաբար ենք մոտեցել ու միշտ պատրաստ եղել ամենավատին։ Բոլորիս մի քանի անգամ թաղել են ու կենդանացրել։ Այս փորձությունների միջով անցել ենք ե՛ւ մենք, ե՛ւ մեր ընտանիքները»։
Հիմա ժպիտը շուրթին մի քանի պատմություն էլ է պատմում։ Չորս ուղղաթիռով Հայաստանից գնում են Ղարաբաղ։ Առաջին ուղղաթիռում ինքն է, մնացած երեքը գալիս են իր հետեւից. «Հեռախոսակապով զգուշացնում են, թե Քելբաջարի հենակետերից մեկից կրակ են բացել իմ հետեւից։ Ինձ չկորցրի, ասում եմ՝ ես արդեն անցել եմ, դուք մտածեք, որ դեռ կրակի վրայով պիտի անցնեք։ Իրականում այդպես չէր, եթե սեւեռվում էին ինչ—որ մեկի հետեւից՝ կրակելու համար, մինչեւ վերջ գնում էին։ Մի անգամ այնպես գրոհեցին, մոտ 47 գնդակի անցք հայտնվեց ուղղաթիռի վրա, որի մեջ գտնվող ինը հոգուց յոթ հոգին վիրավորվեց։ Միայն ինձ եւ երկրորդ օդաչուհին չդիպավ։ Մյուսները վիրավորվեցին։ Եթե հումորը կորեր, մենք էլ կկորեինք։ Միշտ հոմորով էինք մոտենում թե՛ կրակելիս, թե՛ խոցվելիս»։
Ս. Նիկողոսյանի խոսքով՝ մինչ Հայաստանի ռազմական օդուժի ստեղծվելը, երկիրը չուներ ո՛չ ուղղաթիռ, ո՛չ ինքնաթիռ։ Անպաշտպան լինելու զգացումից դրդված գողություն արեցին, այն էլ՝ ռուսական ուղղաթիռ։ «Փորձեցինք գողանալ «Էրեբունի» օդնավակայանի կողքին տեղակայված ռազմական սովետական մի ուղղաթիռ։ Գողացանք, թաքցրինք Արզնիում։ Ռուսները եկան հետ վերցրին։ Որոշ ժամանակ հետո հասկացանք, որ գնալով ավելի անպաշտպան ենք դառնում այն բանից հետո, երբ Բալահովիտի պահեստները պայթացրեցին, պատճառները շատ զանազան էին։ Պետք է տրաքեր, որ հետքեր վերանային։ Դրա փոխարեն, ռուսական զորքերը մեզ տվեցին մի զինվորական ուղղաթիռ, որով խրախուսում էին, որ տրաքացնենք Խոջալուի պահեստները։ Սովորեցրեցին, թե ինչպես պետք է իրականացնենք մեր անելիքը։ Հետո, չգիտեմ ինչու, հրահանգը չեղարկվեց, բայց ուղղաթիռը որոշ ժամանակ մեզ մոտ մնաց։ Ռուսական բազայում հրամանատարի տեղակալը հայ էր՝ Էրիկ Մարտիրոսյանը, խնդրեցինք նրան սովորեցնել մարտական ուղղաթիռի օգտագործման ձեւը։ Քելբաջարում շատ հարմար բազա էինք գտել սովորելու, անընդհատ այն գնդակոծում էինք, մի քանի օր հետո վերականգնում էին, մենք կրկին գնդակոծում էինք։ Այսպես, կամաց—կամաց սովորեցինք զինվորական գործին»,–վերհիշում է Արցախի հերոսն ու անկեղծորեն պատմում մեկ այլ գողության մասին. «Լենինականից երկու զինվորական ուղղաթիռ գողացանք՝ մեր ֆիդայի տղաների օգնությամբ։ Բերեցինք Երեւան, որոշ ժամանակ չբռնվելու համար չօգտագործեցինք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում։ Երբ ռուսները չեկան, սկսեցինք օգտագործել՝ վերացնել կրակակետեր, քաղաքացիական ուղղաթիռներ ուղեկցել»։
Նույնպիսի հպարտությամբ Արցախի հերոսը խոսում է նաեւ այսօրվա զինված ուժերի կազմակերպվածության եւ մարտունակության մասին. «Այսօր էլ ոգին նույնն է։ Շատ եմ հարգում մեր պաշտպանության նախարարությանն իր ամբողջ կազմով, հավանում եմ նրանց աշխատանքը։ Ըստ իս՝ նախկինում մեր բանակը, պարզապես, գոյատեւում էր։ Հիմա զգացվում է մարտունակ ոգին, ցանկությունը՝ ունենալ ուժեղ, հզոր բանակ։ Ապրի մեր նախարարն իր ողջ թիմով, որ լծվել են այդ գործին, զինվորի համար ստեղծում են բարեկեցիկ պայմաններ»։
Ս. Նիկողոսյանի օդաչու դառնալու ցանկությունը մանկության երազանք է եղել։ Մորաքրոջ ամուսինը օդաչու էր։ Ասում է, նախանձով էր նայում նրան, օդաչուի կյանքին. «Գլուխս մտել էր։ Մի անգամ էլ լավ սովորելու համար, որպես մրցանակ, հետը տարավ Մոսկվա, որից հետո հաստատ որոշեցի՝ օդաչու եմ դառնալու»։ 1972 թվականից «օդում մնաց» մինչեւ 1999թ.։ Ապա դուրս եկավ, թոշակի՝ առողջական խնդիրների պատճառով։ Անկեղծանում է, հեշտ չէր սիրած աշխատանքը թողնելը, բայց ամենից դժվարը կոլեկտիվից անջատվելն էր. «Ցավագին չեմ տարել, որովհետեւ երբ հասկանում ես, որ այդպես է պետք, ուրեմն այդպես է պետք»։ Հիմա աշխատում է ավիացիայի հետ կապ ունեցող գրասենյակում։ Իսկ հետո թե ինչ կանի, չգիտի, ասում է՝ մի բան կհնարի…

04-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO