Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԱՇԽԱՐՀ


Էրդողանը ղրիմաթաթարներին էլ «խիստ կսիրե»…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունները հիրավի, անսպառ են՝ նա ե՛ւ Մերձավոր Արեւելքն է ցանկանում վերահսկել, ե՛ւ երբեմնի օսմանյան տիրապետությունները վերամիավորել։ Ամեն ծակուծուկ կոտրած գդալի նման ջանում է խցկվել եւ տեղը պնդացնել պարոն Էրդողանը, իշտահին քացախ արդեն չի հերիքում…
Բանն այն է, որ ներկայիս Թուրքիայում նեոօսմանիզմի գաղափարախոսությունը աստիճանաբար թափ է առնում։ Երկրի ղեկավարը համակվել է Օսմանյան կայսրությունը կրկին կառուցելու անհեթեթ գաղափարով։ Նա տառապում է վեհության մոլուցքով, ինչը վաղուց արդեն գաղտնիք չէ։ Ուստի կարիք չկա զարմանալու, որ թուրքերի առաջնորդը հերթական անգամ անդրադարձավ Ղրիմի հարցին։ Այն է՝ Էրդողանն աշխարհի հանրությանը հիշեցրել է այն մասին, որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին՝ ընդգծելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գալիք հանդիպման ընդացքում քննարկվելիք առանցքային խնդիրներից է լինելու թերակղզում ղրիմաթաթարների վիճակը։
Այժմ Էրդողանը դարձել է Ռուսաստանի, այսպես ասած, նենգ ու անկանխատեսելի «դաշնակիցը»։ Եվ նրա հետ գործ ունենալիս անհրաժեշտ է հաշվարկել, աչքի առաջ ունենալ այդ գերամբիցիոզ անձնավորության բոլոր ջղաձգությունները։ Այնպես որ, նրա ղրիմյան ճարտասանությունն իրականում նպատակաուղղված է պաշտոնական Կիեւի համաձայնողության վրա։ Մոսկվան այդ խնդրի շուրջ սակարկելու մտադրություն չունի. Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ այդ հարցը «վերջնականապես փակված է»։
Իսկ եթե Էրդողանին, իրոք, հետաքրքրում է ղրիմաթաթարների ճակատագիրը, ապա նա, ինչպես մատնանշել են Վլադիմիր Պուտինի աշխատակազմում, հանգիստ կարող է այցելել Ղրիմի թերակղզի եւ սեփական աչքով համոզվել թյուրք ժողովրդի իրավունքները պահպանելու մեջ։ Եվ ռուսաստանյան կողմի պաշտոնական հրավերը շարունակում է մնալ ուժի մեջ։
Ռեալ սպառնալիք թուրք առաջնորդի ճառերը չեն պարունակում, չէ՞ որ տվյալ դեպքում խոսքը սիրիական Իդլիբի մասին չէ, որի կապակցությամբ Էրդողանը նույնիսկ նախազգուշացրել է Ռուսաստանին այնտեղ ռազմական գործողությանը միջամտելու վերաբերյալ։
Չմոռանանք նաեւ, որ Ռեջեփ Էրդողանն այս տարվա փետրվարին արդեն 66 տարեկան է դառնալու։ Նորելուկ սուլթանը հավերժական չէ։ Եվ հերթական սերունդը Թուրքիայում դժվար թե կյանք մտնի իր լիակատար հսկողության տակ։ Իսկ հետխորհրդային մահմեդադավան տարածաշրջաններում էքսպանսիայի իրագործումը, կարծում ենք, պատրանք է մնալու՝ Ուզբեկստանն ու Թուրքմենստանն իրենց զգաստ են պահում, իսկ Ղազախստանի հետ Թուրքիան ընդհանուր սահման չունի։ Մնում է վաղեմի «կրտսեր եղբայրը», իմա՝ Ադրբեջանը։ Բայց այդպիսի պոչատ ձեւաչափով նեոօսմանիզմ հաստատ չի ստացվի…

Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

05-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO