Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ռազմավարական կառավարման տրամաբանությամբ

Նիկոլ Փաշինյանը եւ Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին եւ զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կարեւորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր։
Նախագահ Արմեն Սարգսյան. «Պարոն վարչապես, ուրախ եմ այսօր հյուրընկալել Ձեզ։ Սա, կարծես, մեր ավանդույթն է՝ պարբերաբար հանդիպել, քննարկել ե՛ւ երկրում, ե՛ւ երկրից դուրս՝ միջազգային ոլորտում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, նաեւ կիսվել մեզանից յուրաքանչյուրի ինստիտուտի՝ կառավարության եւ նախագահական ինստիտուտների այցելությունների, հանդիպումների, ձեռքբերումների, դժվարությունների մասին։
Այնպես որ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Շնորհակալ եմ պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար։ Սա, ըստ էության, 2020 թվականի մեր առաջին աշխատանքային հանդիպումն է, եւ ուրախ եմ նաեւ արձանագրել, որ 2019 թվականը հաջող տարի ստացվեց Հայաստանի Հանրապետության համար։
Հրապարակվել են 2019 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշները, եւ կարող եմ արձանագրել, որ 2019—ին ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի առավելագույն թիվը՝ այդ մեթոդով տնտեսական հաշվարկների մեկնարկից ի վեր. մեկնարկը եղել է 2011 թվականին։ Նաեւ ուզում եմ արձանագրել, որ 2019—ին մենք արձանագրեցինք հեղափոխությունից հետո անցումային կառավարման շրջանը, եւ մեր քննարկումների առանցքում էլ միշտ եղել է այն, որ պետք է ավելի ու ավելի շատ կարեւորենք մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման եւ հիմնադրենք ու ներդնենք ռազմավարական կառավարման տրամաբանությունը։
Կարծում եմ, որ 2020 թվականին հենց այդպիսի մի փուլ ենք թեւակոխում, եւ մեր երկրում ինստիտուտների կայացումը, հակակշիռների եւ փոխզսպումների համակարգի ներդրումը մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում եւ հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում են։ Գիտեք, նաեւ արձագանքել եք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, եթե կարելի է ասել՝ ճգնաժամին, եւ այսօր հույս ունեմ, որ մենք կքննարկենք նաեւ դրա հետ կապված խնդիրը, մտքեր կփոխանակենք։
Իհարկե, ես միանշանակ կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, մեր երկրի ազգային եւ պետական շահերի տրամաբանությամբ, հակակշիռների եւ փոխզսպումների ճշգրիտ եւ աշխատող համակարգ ունենալու տրամաբանությամբ, որովհետեւ միայն այդ պարագայում է, որ մենք կունենանք անշրջելի ժողովրդավարություն, անշրջելի օրենքի գերակայություն՝ սրանից բխող հետեւանքներով, եւ, իհարկե, անշրջելի սահմանադրական իրականություն, որը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում եւ մեր աշխատանքային քննարկումների առանցքում։ Այնպես որ շատ ուրախ եմ այս առիթի համար»։
Նախագահ Արմեն Սարգսյան. «Շատ լավ, ես էլ եմ պատրաստ քննարկման։ Ուշադրությամբ կլսեմ Ձեզ, պարոն վարչապետ։ Շատ էական է այն, ինչ Դուք ասացիք՝ ինստիտուտների կայանալը մեր երկրում, հավասարակշի՛ռ ինստիտուտների, որովհետեւ եթե խոսում ենք երկարաժամկետ, կայուն զարգացման մասին, առանց դրա հնարավոր չի լինի։
Իհարկե, արժե նաեւ քննարկել ապագա ծրագրերը՝ ներդրումային ծրագրերը։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ կարծես թե նոր, փոքրիկ հաղթանակներ կան իմ այցելությունների ժամանակ՝ լինի դա Պարսից ծոցի երկրներ, Դավոս կամ Իսրայել։ Կկիսվեմ Ձեզ հետ»։
Նիկոլ Փաշինյանը եւ Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին եւ զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր։

05-02-2020





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO