Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ԱՅԼՔ...


Պարտատոմսերի տոկոսագումարներն ազատվել են եկամտային հարկից

Ի՞նչ նախադրյալներ են ստեղծվում արժեթղթերի շուկայի զարգացման համար

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Տարեվերջյան ասուլիսներից մեկում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել էր արժեթղթերի շուկային՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում այժմ, ինչպես երբեւէ, վերջին 1,5 տարվա ընթացքում արձանագրվող միտումների եւ կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ արժեթղթերի շուկայի ու բորսայի զարգացման իրական նախադրյալներ են ստեղծվում։
Այն, որ պարտատոմսերի շուկան զարգանում է, փաստում է նաեւ վիճակագրությունը։ Եթե 2014—ին կորպորատիվ պարտատոմսերն ընդամենը 13—ն էին, ապա այսօր դրանց թիվն ավելի քան 84 է, իսկ թողարկողները 19—նն են։ Նման աճը հիմնականում պայմանավորված է այն բանով, որ ստեղծվում են հատուկ խթաններ բանկերի համար, եւ պարտատոմսով գումար ներգրավելը օր օրի դառնում է ավելի շահավետ։ Եթե 2018—ին շուկայում պարտատոմսերի շուկայական ծավալը եղել է ավելի քան 150 մլրդ դրամ, ապա 2019 թ. դեկտեմբերի 3—ի դրությամբ կազմել է 216 մլրդ դրամ։
Ինչու՞մն է պարտատոմսերի գրավչությունը։ Բանկերը, սովորաբար, ցածր տոկոսով դեպոզիտ եւ վարկեր են ներգրավում, հետո ավելի բարձր տոկոսով տրամադրում վարկեր։ Այս պարագայում ավանդատուների ապահովության համար ՀՀ կենտրոնական բանկը պահանջում է դեպոզիտի որոշ չափը դրամով պահեստավորել՝ որպես ապահովագրություն։ Գումարը պարտատոմսի միջոցով ներգրավելու դեպքում պահեստավորման տոկոսը շատ ավելի ցածր է, երբ պարտատոմսը ցուցակված է։ Այս մեխանիզմով բանկերի համար պարտատոմսով գումար ներգրավելը առավել շահավետ է, ինչն իր դրական անդրադարձն է ունենում շուկայի զարգացման վրա։
Արժեթղթերի շուկայի զարգացման ինչպիսի՞ իրատեսական նախադրյալներ են ստեղծված եւ ի՞նչ բարեփոխումներ են ընթանում շուկան ավելի թափանցիկ ու գրավիչ դարձնելու համար։ Այս հարցերի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի հետ։ Ըստ նրա՝ կապիտալի շուկայի զարգացման նախադրյալները մի քանիսն են, մասնավորապես՝ տնտեսական աճի եւ թափանցիկության առկայությունը, ինչը նպաստում է ներդրումային ոլորտին։ Խթանող նախադրյալներից է նաեւ բիզնեսի թափանցիկ գործելաոճը, որը բխում է պետական քաղաքականությունից եւ օրենսդրական որոշ բարեփոխումներից։
«Այն բարեփոխումը, որը վերջերս երկրորդ ընթերցմամբ ԱԺ—ն ընդունեց, վերաբերում է այդ խթանող գործիքներին, որպեսզի ձեռնարկությունները շահագրգռված լինեն քննարկելու բաց բաժնետիրական ընկերություն դառնալու մեխանիզմները եւ կատարեն հավելյալ ծախսեր օրինական աուդիտի, կորպորատիվ կառավարման սկզբունքների պահպանման մասով, որոնք ենթադրում են հավելյալ ֆինանսական բեռ։ Եթե ընձեռվում են որոշակի հարկային խթաններ, ապա ընկերությունները պարզ հաշվարկ են անում, եթե կա հարկային խթան, ապա որքա՞ն կտնտեսեն այդ պարագայում, եթե իրենց գործունեությունը դարձնեն էլ ավելի թափանցիկ եւ ցուցակվեն՝ գումար ներգրավելու համար։ Այսինքն, նախընտրելի է գույքի    գրավադրումով վարկ վերցնե՞լը, թե՞ ավելի թափանցիկ ընկերություն դառնալու միջոցով պարտատոմս ձեռք բերելը»,— նշեց Հայկ Եգանյանը՝ մատնանշելով արժեթղթերի շուկայում կարեւոր բարեփոխումներից, մասնավորապես, հարկային խթանը։ Այսինքն, պարտատոմսերի եկամտահարկը ազատվեց հարկումից։ Օրենքի նախագծով կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատվել են եկամտային հարկից՝ պայմաններ ստեղծելով այդ շուկայի առաջանցիկ զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով պետական եւ կորպորատիվ արժեթղթերով գործարքների սպասարկման միասնական գործընթացներ։ Օրենսդրական բարեփոխումը հնարավորություն կտա նվազեցնելու նաեւ գործառնական ծախսերը։
«Եթե որեւէ ընկերություն, օրինակ, ունի 7 բաժնետիրական մաս (ի դեպ, նման ընկերությունները շատ են ՏՏ ոլորտում), ապա տարվա վերջում շահաբաժին ստանալու համար պետք է շահաբաժնի 5 տոկոսը հարկ վճարի։ Որպեսզի իրենք կարողանան այսուհետ խնայել իրենց միջոցները, պետք է դառնան առավել թափանցիկ եւ ցուցակվեն։ Եթե ցուցակվում ես բորսայում, մեծանում է ներդրումներ ներգրավելու հավանականությունը, հետեւապես, կարող ես վաճառել բաժնետոմսը եւ առանց հավելյալ հարկ վճարելու միջոցներ ներգրավել եւ արդյունավետ միջոց ստեղծել հավելյալ շահույթի համար»,–հավելեց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը։
Նախորդ տարին կորպորատիվ պարտատոմսերի թողարկման առումով աննախադեպ էր։ Հայկ Եգանյանը հատկանշական համարեց, որ վերջին մի քանի տարիներին, երբ ֆինանսական հատվածում, բացի ֆինանսական կառույցներից, պարտատոմսեր թողարկողներ չկային, 2019—ին առաջին անգամ ոչ ֆինանսական հատվածից եղան առաջին երեք խոշոր թողարկողները։ Բիզնեսի տեսանկյունից պարտատոմս ձեռք բերելն, ըստ Եգանյանի, դարձել է գրավիչ՝ տարբեր գործոններով պայմանավորված, ինչպես վերը նշեցինք։ Կապիտալի շուկայի զարգացման խթան է նաեւ վերջին երկու տարիներին նոր ներդրումային ընկերությունների ստեղծումը։
Եթե ոլորտում չլինեն ակտիվ ներդրողներ, շուկան չի զարգանա, խոսքը նաեւ ծառայություններ մատուցողների մասին է։ Ֆոնդային բորսան հարթակ է մի կողմից՝ թողարկողների եւ մյուս կողմից՝ խնայողություններ ունեցողների համար, որտեղ միջնորդներ են դառնում շուկայի օպերատորը՝ բորսան, եւ ներդրումային բանկերը։
Եթե զարգանում է պարտատոմս թողարկելու եւ փող ներգրավելու երեւույթը, փողի գինն իջնում է, որովհետեւ բիզնեսի համար անմիջականորեն խնայողներից փող ներգրավելու հնարավորություն է ստեղծվում։ Այսպիսով՝ փողի ներգրավման ծախսերը պակասում են։
«Պարտատոմսերի շուկա բիզնեսը կարող է մուտք գործել եւ միջոց ներգրավել միայն մասնագիտացված ներդրումային ծառայություն մատուցող ընկերությունների միջոցով։ Դրանք են ներդրումային մասնագիտական ընկերությունները եւ բանկերը։ Ընդհանուր առմամբ, եթե կապիտալի շուկան զարգացած է, ապա տնտեսությունն ավելի արագ է աճում, քանի որ փողի տեղաշարժը՝ խնայողություններից դեպի փողի հանդեպ պահանջ, ավելի մատչելի ու արագ է դառնում»,–եզրափակեց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը՝ մատնանշելով տարեցտարի նոր ներդրումային ընկերությունների ստեղծման միտումը։

05-02-2020





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO