Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ԱՅԼՔ...


Փրկարար ծառայությունում հաստիքների կրճատում չի լինելու

Լավ աշխատողներին վատերից տարանջատելու նպատակով մշակվում է բալային համակարգ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը երեկ տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, որ այդ գերատեսչությունում զգալի կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվել։ Մասնավորապես, ամբողջովին վերանորոգվել է ռուս—հայկական մարդասիրական օգնության արձագանքման կենտրոնը։ Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել վարչական համալիրում, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, 34 հրշեջ—փրկարարական ջոկատում՝ մոտ 1 մլրդ 170 մլն դրամի շրջանակներում։ Գազաֆիկացվել է քաղպաշտպանության 10 հավաքական կետ։
Ֆելիքս Ցոլակյանը շեշտեց, որ ԱԻՆ—ի ֆինանսական ծախսերը 2020 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել են։ 2019 թվականին նախարարությանը հատկացվել է 12 մլրդ 630 մլն դրամ, իսկ 2020—ին՝ 15 մլրդ 300 մլն։ Աճը պայմանավորված է պարգեւատրման ֆոնդի ավելացմամբ եւ աշխատավարձերի բարձրացմամբ։
2019 թվականին միջազգային համագործակցության շրջանակում Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրվել է 10 ամենագնաց մեքենա, 18 մեքենա, որից 14—ը՝ հրշեջ—փրկարարական։
«Վերջերս տրամադրվել է եւս 22 հրշեջ մեքենա։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի շրջանակներում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումներին տեխնիկական վերազինման համար տրամադրվել է շուրջ 1 միլիարդ 540 միլիոն իենի օգնություն»,–ընդգծեց նախարարը։
Անցած տարի, համեմատած 2018—ի հետ, մեր երկրում հրդեհների թիվն ավելացել է 55.2 տոկոսով. պայթյունների, փլուզման եւ այլ արտակարգ իրավիճակների դեպքերը նույնպես ավելացել են։ Խոսելով այս մասին՝ Ֆելիքս Ցոլակյանը շեշտեց, որ բոլոր արտակարգ իրավիճակների ժամանակ փրկարարները պատվով են կատարել իրենց աշխատանքը։
«Հրդեհներ են գրանցվել նաեւ ձմռանը։ Բարձր խոտերը, որոնք չեն հնձվում, այրվում են, ինչի արդյունքում էլ կրակը հասնում է անտառներին։ Իհարկե, հարուստ չենք անտառներով, ուստի եթե դրանք կորցնենք, կնշանակի, որ շատ բան ենք կորցրել։ Նույնիսկ ձմռանը զգուշացնող հաղորդագրություններ էինք տարածում, սակայն մի պահ մեզ անգամ ծաղրում էին, թե ձմեռը ԱԻՆ—ը հրդեհներից պաշտպանվելու հաղորդագրություն է ուղարկել։ Այո, հենց ձմեռվա ընթացքում շատ անտառային հրդեհներ ենք ունեցել»,–ասաց Ֆելիքս Ցոլակյանը։
Նախարարը շեշտեց, որ իր հրամանով այսուհետ շինություններում եւ անտառներում ցանկացած հրդեհի ահազանգի դեպքում պետք է մեկնի 2 մարտական հաշվարկ։ Դա նպատակ ունի կանխարգելել հրդեհի հետագա տարածումը։
ՀՀ ԱԻ նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում օպտիմալացման արդյունքում հաստիքների կրճատում չի լինելու, նախատեսվում է միայն ԱԻՆ պաշտոնյաների հաստիքների կրճատում։
«Օպտիմալացումն ընթացքի մեջ է, արդյունքում ՊՈԱԿ—ները կսկսեն չգործել, մեկն արդեն փակվել է։ Աշխատել ենք այնպես անել, որպեսզի կրճատումներ չլինեն։ Փրկարար ծառայությունում հաստիքների կրճատում ընդհանրապես չի լինելու, այստեղ պաշտոնյաների հաստիքների կրճատում է լինելու, ինչի արդյունքում կենտրոնական ապարատում եղած շատ հաստիքներ տեղափոխվելու են արագ արձագանքող եւ կանխարգելող ստորաբաժանումներ։ Օպտիմալացման արդյունքում փորձել ենք ուժեղացնել այն ստորաբաժանումները, որոնք անմիջական աշխատանքի, բնակչության հետ շփման մեջ են եւ մասնակցում են հրդեհաշիջման աշխատանքներին։ Մեր նպատակն է ունենալ առավել արդյունավետ, ապահով եւ պրոֆեսիոնալ կազմ, որը կարողանան շուտ դեպքի վայր հասնել եւ վերացնել կամ կանխարգելել հետեւանքներըը»,–նշեց ԱԻ նախարարը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունում խրախուսման ֆոնդի հավասարաչափ տրամադրման կամ, ըստ նախարարի գնահատականի՝ լավ աշխատողներին վատերից տարանջատելու նպատակով մշակվում է բալային համակարգ։
«ԱԻՆ—ում դրամական խրախուսման ավելացում է սպասվում։ 2019 թվականին խրախուսման ֆոնդը հավասարաչափ տրամադրվել է, իսկ այժմ դրա կարգավորման համար մշակվում է բալային համակարգ։ Սրանով լավ աշխատողները դրամական օգնություն կստանան»,–փաստեց Ցոլակյանը՝ խոստանալով մանրամասն ներկայացնել բալային համակարգը, երբ այն ամբողջությամբ պատրաստ կլինի։
Անդրադառնալով տարվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարներին՝ նախարարը նշեց, որ դեպքերի քանակն աննախադեպ աճել է։ Աճ է գրանցվել բոլոր ուղղություններով։
Հաշվետու ժամանակահատվածում 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 1 միլիոն 817 հազար (2018 թ.՝ 2 միլիոն 13 հազար) զանգ։ 2019 թ. ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է 20889 արտակարգ դեպք (2018 թ.՝ 16231), ինչի հետեւանքով զոհվել է 427 մարդ (2018 թ.՝ 403), տուժել՝ 12502 մարդ (2018 թ.՝ 11213)։ Հաշվետու ժամանակահատվածում 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ դեպքերն աճել են 4658—ով կամ 28.7%—ով, զոհերի թիվն աճել է 24—ով կամ 6%—ով, իսկ տուժածներինը՝ 1289—ով կամ 11.5%—ով։ Փրկվել է 363 մարդու կյանք (2018 թ.՝ 301)։
2019 թվականի ընթացքում ծառայության ստորաբաժանումների եւ օպերատիվ խմբերի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետեւանքների վերացման նպատակով իրականացվել է 28594 ելք (2018 թ.՝ 22725), որից հրդեհների մարման նպատակով իրականացվել է 16413 մեկնում (2018 թ.՝ 10619), փրկարարական եւ այլ աշխատանքների իրականացման նպատակով՝ 12036 մեկնում (2018 թ.՝ 11934)։ Ելքերի 1437 դեպքերում գրանցվել են կեղծ կանչեր (2018 թ.՝ 1168), այդ թվում՝ 1292 հրդեհի (2018 թ.՝ 996)։

«ՀՀ»—ի լրագրող Լիանա Սարգսյանին վկայագիր է շնորհվել

«Հայաստանի Հանրապետության» լրագրող Լիանա Սարգսյանին «Լավագույն հոդված տպագիր ԶԼՄ—ներում» անվանակարգում վկայագիր է շնորհվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։
«Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող Լիլիթ Դեմուրյանը «Կրակի մեջ նետվողները» հոդվածի համար վկայագիր է ստացել «Լավագույն նյութի հերոս» անվանակարգում։
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով մրցանակներ են ստացել նաեւ «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի «Լուրերի» թողարկումը «Լավագույն տեղեկատվական ծրագիր ռադիոյով» անվանակարգում, իսկ «Տեղեկատվական գործակալությունների ամենաակտիվ լրագրող» անվանակարգում՝ «Սպուտնիկ Արմենիա» միջազգային լրատվական գործակալության «Ռադիոլուրի» լրագրող Հովհաննես Շողիկյանը։ «Հեռուստատեսային տեղեկատվական լավագույն ծրագիր» անվանակարգում վկայագիր է շնորհվել «Շանթ» ՀԸ—ի «Հորիզոն» լրատվական ծրագրի լրագրող Արփի Սուքիասյանին։ Լուսանկարիչ Գագիկ Շամշյանը նույնպես արժանացել է մրցանակի՝ որպես «Արագ արձագանքող լավագույն լրագրող»։ «Լավագույն վերլուծական ծրագիր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հանրային ռադիոյի «911» հաղորդաշարի լրագրող Տաթեւիկ Սարգսյանը։
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

06-02-2020





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO