Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ԱՅԼՔ...


Երկիրը սիրելու համար այն տեսնել է պետք

Թվում է, թե Երեւանի անապատացումը ոչ թե շարունակվում, այլ մոտենում է ավարտին

Մեծանուն գրող Րաֆֆին ասել է, որ հայրենի երկիրը սիրելու համար այն պետք է տեսնել եւ իմանալ։ Այսինքն, հայրենիք սիրողը պետք է այն տեսած լինի, «տեսնի աչոք, շոշափի ձեռոք, որպեսզի ճանաչի մտոք եւ սիրի սրտոք»։ Իսկ դա այն է, ինչն առաջարկում է ճանաչողական զբոսաշրջությունը, այն, ինչը կազմում է նրա առաքելության բուն իմաստը եւ առօրյա աշխատանքի վերջնական արդյունքը։
Հայաստանը ճանաչողական զբոսաշրջության դասական երկիր է, որտեղ ներկայացված են մարդկային հասարակության զարգացման բոլոր փուլերը։ Հայաստան եկած զբոսաշրջիկները կարող են տեսնել մարդկային հանճարի ձեռակերտ գլուխգործոցներ, որոնք են՝ Գեղամա լեռների ժայռեղեն աստեղային քարտեզը, բրոնզեդարյան ժայռապատկերների պատկերասրահ Ուխտասարը (մ.թ.ա. VI—II հհ.), դամբարանադաշտ, մեծաքարե բոլոր հուշարձանների հավաքածո, բրոնզեդարյան աստղադիտարան Քարահունջ—Քարազորը (մ.թ.ա. V—II հհ.), հնադարյան մետաղագործության կենտրոն մետաղաձուլարան, աստղադիտարան եւ նախապատմական տաճարական համալիր Մեծամորը (մ.թ.ա. IV—II հհ.), վաղ հայկական ճարտարապետության հնագիտական հուշարձաններ Վան—ուրարտական քաղաք—ամրոցներ Էրեբունին (մ.թ.ա. VIII դ.), Արգիշտիխինիլի—Արմավիրը (մ.թ.ա. VII, IV դդ.) եւ Թեյշեբաինին (մ.թ.ա. VII դ.), հայ հեթանոսական արեւի աստված Արեգի տաճարը (մ.թ. I դ.), համաշխարհային մշակույթի ոսկե էջ հանդիսացող, հայ միջնադարյան ճարտարապետության նվաճումները նշանավորող գլուխգործոցները, որոնք են՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու մայր տաճար Սբ Էջմիածինը (IV— V դդ.), Քասախի (IV դ.) եւ Ծիծեռնավանքի (IV—VI դդ.) բազիլիկ եկեղեցիները Ապարանում եւ Բերձորում, Ամարաս վանքի բազիլիկ Սբ Գրիգորիս եկեղեցին (IV, XIX դդ.) Կովկասյան Աղվանքի (Կապաղակ, Ճոր—Դերբենտ) առաջին հայրապետ Գրիգորիսի գերեզմանի վրա, հայոց այբուբենը ստեղծող եւ 1—ին հայ ուսուցիչ Սբ Մեսրոպ Մաշտոցի՝ Օշականի դամբարան—եկեղեցին (V, XIX դդ.), Օձունի գմբեթավոր բազիլիկ—եկեղեցին (VI դ.), Վաղարշապատի գմբեթավոր բազիլիկ Սբ Գայանե եւ խաչագմբեթ Սբ Հռիփսիմե (V դ.) եկեղեցիները (VII դ.), Մաստարայի խաչագմբեթ Սբ Հովհաննես եկեղեցին (VII դ.), Զվարթնոցի քառակոնք եռահարկ Սբ Գրիգոր տաճարը (VIIդ.), Արուճի գմբեթավոր սրահ Սբ Գրիգոր եկեղեցին (VII դ.) Հայաստանի կառավարիչ իշխան Գ. Մամիկոնյանի նստավայրում, Տաթեւի վանքի բազիլիկ—կենտրոնագմբեթ Սբ Պետրոս եւ Պողոս եկեղեցին եւ ճոճվող սյունը (X դ.), Աղթամարի խաչագմբեթ Սբ Խաչ եկեղեցին (X դ.), մայրաքաղաք Անիի բազիլիկ Սբ Աստվածածին մայր—տաճարը (XI դ.), երաժիշտ–վանահայր Խ. Տարոնեցու մենաստան Հաղարծնավանքի սեղանատունը (XIII դ.), Գանձասարի Հայոց Աղվանից (Ուտիք—Արցախ) կաթողիկոսարանի Սբ Հովհաննես եկեղեցին եւ գավիթը (XIII դ.), Հաղպատավանքի գավիթը, զանգակատունը եւ աղբյուրը (XIII դ.), Նորավանքի երկհարկանի եկեղեցի—դամբարանը (IV դ.), Վարդենյաց լեռնանցքի իջեւանատուն քարվանսարան (XIV դ.), Նորատուս գյուղի միջնադարյան խաչքարերի գերեզմանոցը (X—XVI դդ.) եւ այլն։ Հայաստանի այցելուները կտանեն իրենց հետ բիբլիական Արարատի, Հայաստանի ամենաբարձր գագաթ Արագած լեռան, կապուտաչյա Սեւանա լճի, Մասիսների եւ Արարատյան դաշտի, Որոտան, Թարթար, Դեբեդ, Ազատ, Քասախ գետերի անդնդախոր կիրճերի համայնապատկերները, եւ այսպես շարունակ։
Սակայն այդ բոլորը կարելի է տեսնել միայն էքսկուրսիայի ժամանակ, իսկ մինչ այդ զբոսաշրջիկը պետք է հասնի Երեւանի «Զվարթնոց» օդակայան, ստանա տրանսպորտային, հյուրանոցային ծառայություններ եւ առավոտյան նախաճաշից հետո ավտոբուս նստելով դառնա էքսկուրսանտ։ Եվ հենց այս պահից էքսկուրսիոն օբյեկտից օբյեկտ տեղափոխության եւ նրանց ցուցանման ժամանակ սկսվում է իրար հաջորդող զբոսաշրջային սարսափների եւ հրաշքների շքերթը։ Չէ, զբոսաշրջիկները, գրեթե, չեն ասում, չեն էլ ձգտում մատնացույց անել սարսափները, բայց զբոսավարը ե՛ւ տեսնում է, ե՛ւ հասկանում է, ե՛ւ ուզում է ասել, բայց ո՞վ է լսողը...
«Երեւանի հայր» ճարտարապետ Ալ. Թամանյանը նախագծեց կանաչ, «արեւային մի մայրաքաղաք—այգի», իսկ այգին քաղաքի թոքերն է, իսկ թոքերը օդն է։ Այն իսկապես արեւային, կանաչ այգի էր, իսկ թամանյանական Երեւանը արդի եւ միջնադարյան հայ ճարտարապետության կատարյալ միասնություն, նոր խոսք հայ եւ համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ։ Սակայն այսօր, շրջելով Երեւանի կենտրոնում, չես գտնի զբոսայգի, քանզի 1—ին կանաչ գոտին չկա, այն դարձել է օղակաձեւ սրճարան, որտեղ հայ մեծերի եւ հայ ժողովրդի մեծ բարեկամների հուշարձանները կարծես թե նայում են իրենց շուրջը եւ զարմացած մտորում՝ արդյոք կինտոների, սրճարանների հաճախորդների հարեւանությա՞նն էին արժանի։
«Մայր Հայաստան» հուշարձանի դիտահրապարակից կարելի է հիանալ Երեւան–Մասիսների համայնապատկերով, սակայն նույն այդ Քանաքեռ—Նորք բարձունքներից մակերեսային դիտարկումն անգամ հուշում է, որ Երեւանում չկա նաեւ 2—րդ կանաչ գոտին։ Սարիթաղ—Նորք ընկած հատվածում մնացել է ծառազուրկ խոտածածկով լանջ երկու նորակառույց հյուրանոցների վտանգավոր հարեւանությամբ։ Քանաքեռի բարձունքների եզրին փռված «Հաղթանակ» զբոսայգին կառուցապատման եւ անխնա ծառահատման հետեւանքով սեղմվել, վերածվել է թփուտանոցի։ Բաբայան փողոցի եզրին բարդի չի մնացել, իսկ «Հաղթանակ» զբոսայգու Արաբկիրի երբեմնի կանաչապատ, գերակա չէ, ազգային շահ ներկայացնող հրաշք հատվածը դարձել է էլիտար շենքերի կղզյակ...
Երեւանը մեծ կորուստներ կրեց 1990—ականների սկզբներին, երբ չկար լույս, ջուր, գազ, երբ երեւանցիները պայքար էին մղում իրենց մայր քաղաքում ապրելու, հարատեւելու համար։ Սակայն ե՛ւ պատերազմից, ե՛ւ նրա հետեւանքները վերացնելուց հետո էլ ծառահատումը շարունակվում է։ Դա ոչ թե աչքի է ընկնում, այլ աչք է ծակում, մանավանդ եթե նկատի ունենանք, որ զբոսաշրջիկները շրջում են ավտոբուսով՝ հատուկ տեսնելու, ծանոթանալու մայրաքաղաքի տեսարժան վայրերին։ Ամենուր, առավել եւս Երեւանում, ի հայտ է եկել ծառ «էտելու» նոր, չլսված ձեւ։ Մարդիկ վերցնում են սղոցները եւ առանց խղճի խայթի սղոցում բարդենու, պատահած բարձր ծառի կատարները։ Երեւանում միակ, Ազատության պողոտայի հրաշք զույգ ծառուղու ստորին հատվածում կատարներն «էտած» բարդիների թիվը հասնում է 30—ի, իսկ բնից հատած, սղոցած բարդենի—սոսենիների թիվը հասնում է 40—ի։ Բայց ինչու՞։ Ջեռուցման հարցն, արդյոք, լուծվե՞ց։ Ոչ։ Այդ դեպքում ինչու՞։
Նախանցած տարի նույն տեղում կասեցվել է ծառահատման մի դեպք, ոստիկանները շուտ արձագանքեցին զանգին, եկան եւ ստիպեցին մեքենայով, աշխատանքային համազգեստով, «դրուժբա» սղոցով եւ այլ գործիքներով զինված մարդկանց խմբին դադարեցնել հանցավոր ծառահատումը։ Անշուշտ, առանձին մարդիկ չէին հանդգնի եւ ի վիճակի չէին լինի գլուխ բերել այսպիսի հսկա ծառերի էտ ու ջարդը։ 35—40 տարի առաջ նման վերաբերմունք ծառերի նկատմամբ հնարավոր չէր անգամ պատկերացնել։
Աչքի է զարնում կանաչ գոտիներում տարվող կառուցապատման ծավալը. կենտրոնի փոքրացած, անշքացած Անգլիական այգում, ոսկու շուկայի կողմից, քանի տարի է՝ արդեն փորված են շինարարական փոսեր։ Սպասում են։ Եթե հանցավոր անուշադրությունը շարունակվի, այդ այգին կվերանա, կդառնա բակային, գրպանի այգի։ Շարունակվում է Նոր Նորքի «Խաղաղություն» զբոսայգու տարածքում եւ թաղապետարանի շուրջբոլորը, Գայի պողոտայի եւ նրան հարող փողոցների երկայնքով կառուցապատումը։ Ողբալի վիճակում է Երեւանի բուսաբանական այգին, որը ենթարկվեց համատարած ծառահատման, գրեթե կորցրեց բովանդակային կապն իր անվան հետ։ Սակայն դա մի կողմ։ Օրակարգում է Երեւանում այգի լինել—չլինելու հարցը։ Աղետալի վիճակում են Երեւանի ամենամեծ եւ վերջին կանաչ պատվար Դալմայի այգիները, որոնց տարածքում, նոր Մալաթիայի կողմից, աշխուժանում է սեփական տների շինարարությունը։ Մի պահ թվում է, թե Երեւանի անապատացումը ոչ թե շարունակվում, այլ մոտենում է ավարտին։
Շարունակելի
Գասպար ԵՐԻՑՅԱՆ
Հայաստանում տուրիզմի
զարգացման հիմնադրամ

06-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO